6 Հոկտեմբեր, Կիր
Պատասխան – Եթե Պետրոսն իր աստիճանից թելադրված պարտավոր էր արգելել Պողոսին վնաս հասցնողներին և չարեց, անպայման պետք է վնասը փոխհատուցի: Աստիճանից պարտավորված ասելս այս է. եթե Պետրոսն իշխան լինի կամ արտի պահապան, կամ քաղաքի հրամանատար, պարտավոր է Պողոսի վնասը հատուցել, քանզի փոխարինական արդարության դեմ մեղք գործած լինի, որովհետև հսարակության հետ դաշն է կնքել՝ պաշտպանել հասարակության ունեցվածքը: Իսկ եթե ոչ, սիրո պատճառով պարտավորված չէ հատուցել:
Նաև ասացիր, թե Պետրոսը Պողոսի բարեկամին արգելեց, որ տիրություն անի նրան: Եթե Պետրոսը Պողոսի բարեկամին արգելեց սուտ խոսելով կամ մեկ ուրիշ հնարքով, պարտավոր է այդ վնասը հատուցել: Իսկ եթե աղաչելով արգելեց, պարտավոր չէ, քանզի արդարության դեմ չէ մեղքը, այլ՝ սիրո դեմ: