3 Դեկտեմբեր, Գշ
Պատասխան – Հին գիտունները շատ տեղերում են գրել այդ Փյունիկ հավքի մասին: Բայց ուշ շրջանի փիլիսոփաներն ու բնության և բազում այլ բնագավառների հետազոտողները գտնում են, որ Փյունիկ հավքը առասպելական է: Սուրբ Գիրքը ևս այդպես է վկայում: Դրա համար են գրողներն ասում, թե մեկ հատիկ է աշխարհում: Ո՞ւր է մնում Աստծո հրամանը Նոյին, որ ասաց. «Անպիղծ բոլոր կենդանիներից յոթը-յոթը արու և էգ կմտցնես քեզ հետ տապան» (Ծննդ. 7:2): Հապա Փյունիկ հավքն ինչո՞ւ է մեկ հատիկ: Այսքան երկրներ շրջագայող իմաստասերներից մեկն անգամ չի ասել, թե տեսել եմ: Ուրեմն՝ մտացածին կենդանի է: