28 Նոյեմբեր, Եշ
14 Երբ Երուսաղէմում գտնուող առաքեալները լսեցին, որ Սամարիայում էլ ընդունել են Աստծոյ խօսքը, նրանց մօտ ուղարկեցին Պետրոսին եւ Յովհաննէսին, 15 որոնք իջնելով՝ աղօթում էին նրանց համար, որպէսզի ստանան Սուրբ Հոգին. 16 քանի որ մինչեւ այն ժամանակ նրանցից ոչ մէկի վրայ Սուրբ Հոգին դեռ չէր իջել, այլ միայն մկրտուել էին Տէր Յիսուսի անունով: 17 Այն ժամանակ ձեռքները դրեցին նրանց վրայ, եւ նրանք Սուրբ Հոգին ստացան: 18 Սիմոնը, տեսնելով, որ առաքեալների ձեռք դնելով Սուրբ Հոգին տրւում է, փող տուեց ու ասաց. 19 «Ինձ էլ տուէք այս իշխանութիւնը, որպէսզի ում վրայ որ ձեռքս դնեմ, Սուրբ Հոգին ստանայ»: 20 Պետրոսը նրան ասաց. «Քո արծաթը թող քեզ հետ կորչի, քանի որ կարծեցիր, թէ Աստծոյ պարգեւները կարելի է փողով ստանալ. 21 դու այդ բանում մաս ու բաժին չունես, քանի որ քո սիրտը Աստծոյ առաջ ուղիղ չէ: 22 Դու քո այդ չարութեան համար ապաշխարի՛ր եւ աղաչի՛ր Տիրոջը, թերեւս քո սրտի նենգ խորհուրդները քեզ ներուեն. 23 քանի որ մաղձի դառնութեան եւ անիրաւութեան կապանքներում եմ տեսնում քեզ»: 24 Սիմոնը պատասխանեց. «Ինձ համար դուք աղաչեցէ՛ք Տիրոջը, որպէսզի այն բոլորից, ինչ դուք ասացիք, ինձ վրայ ոչինչ չգայ»: 25 Եւ նրանք, վկայութիւն տալով, խօսեցին Աստծոյ խօսքն ու վերադարձան Երուսաղէմ: Եւ սամարացիների շատ գիւղերում աւետարանում էին: