28 Նոյեմբեր, Եշ
7.25 Նա Աստծոյ զօրութեան ճաճանչն է, Ամենակալի ճշմարիտ փառքի ծագումը, եւ դրա համար էլ ոչ մի պիղծ բան չի խառնւում նրան: 26 Նա մշտնջենաւոր լոյսի նշոյլ է, Աստծոյ ներգործութեան անարատ հայելին եւ նրա վեհութեան պատկերը: 27 Նա մի է, բայց ամենակարող. նա ինքնակայ է, բայց նորոգում է ամէն բան, սերնդից սերունդ անցնում է մաքուր հոգիների մէջ եւ պատրաստում Աստծոյ բարեկամներ եւ մարգարէներ: 28 Աստուած չի սիրում ուրիշ ոչ ոքի, բացի իմաստութեամբ ապրողից: 29 Արդարեւ, իմաստութիւնն աւելի գեղեցիկ է, քան արեգակը եւ բոլոր աստղաբոյլերը, իսկ լոյսի հետ համեմատած՝ առաւել է նրանից, 30 որովհետեւ լոյսը փոխւում է գիշերի, մինչդեռ իմաստութեանը չի կարող յաղթել չարութիւնը:
8.1 Օգտակար առողջութեամբ տարածուելով ծագից ծագ՝ իմաստութիւնը քաղցրութեամբ բուժում է բոլորին: 2 Սիրեցի այն, հետամուտ եղայ նրան իմ պատանեկութեան օրերից, խնդրեցի նրան, որ ինձ հարսնանար, եւ ցանկացայ նրա գեղեցկութիւնը: 3 Փառաւոր է նրա ազնուական ծագումը, քանզի նա կեանքի հաղորդութիւն ունի Աստծոյ հետ, եւ բոլորի Տէրը սիրեց այն: 4 Նա խորհրդակից է Աստծոյ իմաստութեանը եւ ինքն էլ տենչում է նրա գեղեցկութիւնը: