28 Նոյեմբեր, Եշ
7 Իւրաքանչիւրին դիտեցէք ըստ արտաքին տեսքի. եթէ մէկն իր մէջ վստահ է, թէ ինքը Քրիստոսինն է, այս բանն էլ թող խորհի իր մտքում, թէ ինչպէս ինքը Քրիստոսինն է, նոյնպէս եւ՝ մենք. 8 որովհետեւ եթէ նոյնիսկ աւելի պարծենամ մեր այն իշխանութեան համար, որը տուեց մեզ Տէրը ձեր շինութեան եւ ոչ թէ ձեզ կործանելու համար, ոչնչով չեմ ամաչելու, 9 որպէսզի ձեր մէջ թղթերով ահ գցող մէկը չթուամ: 10 Ասում են՝ այս թղթերը ծանր են ու խիստ, իսկ նրա մարմնի տեսքը տկար է, եւ խօսքը՝ արհամարհելի: 11 Այդ ասողը թող իմանայ, որ ինչպիսին որ ենք հեռուից այդ թղթերի խօսքերով, նոյնպիսին կլինենք նաեւ մօտիկից՝ գործերով. 12 արդարեւ, չենք համարձակւում մենք մեզ համեմատել եւ հաւասարեցնել ոմանց, որոնք գովաբանում են իրենք իրենց, բայց չեն հասկանում, որ իրենցով են չափում իրենք իրենց եւ իրենցով են համեմատում իրենց: 13 Իսկ մենք պարծենում ենք ոչ թէ չափից դուրս, այլ՝ ըստ չափի այն կանոնի, որն Աստուած մեզ բաժանեց, որպէսզի հասնենք մինչեւ ձեզ: 14 Եւ մենք առաջ չենք գցում մեզ, որպէս թէ ձեզ մօտ հասած չլինէինք, քանզի Քրիստոսի աւետարանով մենք առաջինը հասանք ձեզ մօտ: 15 Եւ սահմանուած չափից դուրս չենք պարծենում ուրիշի աշխատանքով, այլ յոյս ունենք, որ ձեր հաւատի աճումով, ըստ մեր գործի չափի, առաւել կմեծանանք ձեզնով 16 ձեզնից այն կողմ էլ աւետարանելու համար՝ առանց պարծենալու ուրիշի կատարած գործերով. 17 բայց ով պարծենում է, թող Տիրոջով պարծենայ.