Գրքեր

Ա Կորնթացիներ 1:10-18

10Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ էլ նոյն խօսքը ունենաք. եւ ձեր մէջ բաժանումներ չլինեն. քանզի հաստատ էիք նոյն մտքի եւ նոյն մտածման մէջ։ 11Եղբայրնե՛ր, ձեր մասին Քղուէի տնեցիներից ինձ տեղեկացուեց, թէ հակառակութիւններ կան ձեր մէջ։ 12Եւ արդ, ասում եմ. ձեզնից իւրաքանչիւրն ասում է՝ ես Պօղոսեան եմ, եւ միւսը, թէ՝ ես Ապողոսեան, եւ միւսը, թէ՝ ես՝ Կեփասեան, եւ միւսը թէ՝ ես՝ Քրիստոսեան. 13իսկ արդ, միթէ բաժանուա՞ծ է Քրիստոս. միթէ Պօղո՞սը խաչուեց ձեզ համար. կամ՝ Պօղոսի՞ անունով մկրտուեցիք։14Գոհութիւն եմ յայտնում իմ Աստծուն, որ ձեզնից ոչ ոքի չմկրտեցի, այլ միայն՝ Կրիսպոսին եւ Գայիոսին, 15որպէսզի ոչ ոք չասի, թէ իմ անունով էք մկրտուել։ 16Ստեփանոսի ընտանիքն էլ մկրտեցի։ Չգիտեմ ամենեւին ուրիշ մէկին, որ մկրտած լինեմ։ 17Քանզի Քրիստոս ինձ չուղարկեց մկրտելու, այլ՝ աւետարանելու, ոչ թէ խօսքերի ճարտարութեամբ, որպէսզի Քրիստոսի խաչը ընդունայն չլինի. 18որովհետեւ կորստեան մատնուածների համար խաչի քարոզութիւնը յիմարութիւն է, իսկ մեզ՝ փրկուածներիս համար՝ Աստծու զօրութիւն. 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․