Գրքեր

Փիլիպեցիներ 4:8-24

8Եւ վերջապէս, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարտութեամբ է, ինչ որ՝ պարկեշտութեամբ, ինչ որ՝ արդարութեամբ, ինչ որ՝ սրբութեամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբաւով, ինչ որ՝ առաքինութեամբ, ինչ որ՝ գովութեամբ, - ա՛յն խորհեցէք։ 9Ինչ որ ուսանեցիք, ընդունեցիք, լսեցիք եւ տեսաք իմ մէջ, ա՛յն արէք։ Եւ խաղաղութեան Աստուածը թող լինի ձեզ հետ։ 10Ես չափազանց ուրախ եղայ Տիրոջով, որ դուք էլ էք մտածել հոգ տանել իմ մասին, ինչպէս արդէն հոգում էիք ինձ համար, բայց առիթ չէիք ունենում։ 11Կարիքի մէջ լինելու համար չէ, որ ասում եմ այս բանը, քանի որ ես սովոր եմ գոհ լինել իմ վիճակից։ 12Գիտեմ զրկանքով ապրել, գիտեմ առատութեան մէջ լինել։ Ամէն ինչում, բոլոր պայմանների տակ, սովորել եմ թէ՛ կուշտ լինել, թէ՛ քաղցած մնալ, թէ՛ առատութեան մէջ լինել, թէ՛ զրկանք կրել։ 13Ամէն ինչի կարող եմ նրա՛ շնորհիւ, ով ինձ զօրացրեց։ 14Բայց դուք լաւ արեցիք, որ օգնեցիք ինձ նեղութեանս մէջ։15Դուք էլ գիտէք, փիլիպեցինե՛ր, որ Աւետարանի քարոզութեան սկզբում, երբ ես ելայ Մակեդոնիայից, ո՛չ մի եկեղեցի տալու եւ առնելու հարցում չօգնեց ինձ, բացի ձեզնից, 16որ մէկ-երկու անգամ իմ կարիքների համար օգնութիւն ուղարկեցիք Թեսաղոնիկէ։ 17Ոչ թէ նուէրներ եմ փնտռում, այլ փնտռում եմ այն պտուղը, որ աւելանալու է ձեր հաշուին։ 18Իսկ ես ամէն ինչ առել եմ եւ առատութեան մէջ եմ. լիացած եմ Եպափրոդիտոսի միջոցով ձեզնից ստացածս նուէրով, որ անուշահոտութիւն է, ընդունելի պատարագ՝ Աստծուն հաճելի։ 19Եւ իմ Աստուածը կը լցնի ձեր կարիքները իր հարստութեան չափով, փառքով, Քրիստոս Յիսուսի միջոցով։ 20Արդ, Աստծուն եւ մեր Հօրը փառք յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։ 21Ողջունեցէ՛ք բոլոր սրբերին ի Քրիստոս Յիսուս։ 22Ողջունում են ձեզ այն եղբայրները, որ ինձ հետ են։23Ողջունում են ձեզ բոլոր սրբերը, մանաւանդ նրանք, որ Կայսրի տնից են։ 24Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեր հոգու հետ լինի։ Ամէն։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․