1 Հոկտեմբեր, Գշ
13/11/2021
Դեպի սրբավայր տանող աղոթքի ուղին օգնում է ուխտավորին առավել մոտ լինել իր Արարչին, քանի որ առանց այս հոգենորոգ ու փրկարար կապի մեռնում է մարդու հոգին՝ դառնալով անընդունակ ապրելու հոգևոր ուրախությունը ո՛չ այս կյանքում և ո՛չ էլ հանդերձյալում: Երբ մարդու հոգին սկսում է կենդանանալ Աստծով, ապա մարդուն շրջապատող ամեն ինչ սկսում է կենդանանալ և ուրախություն ապրել: Առօրյա հոգսերի մեջ գտնվող քրիստոնյայի համար ուխտի ճանապարհը միջոց է իր հայացքը
12/11/2021
Նոյեմբերի 11-ին Գերագույն հոգևոր խորհուրդը, շարունակելով իր աշխատանքները, ի թիվս օրակարգային այլ հարցերի, մասնավոր անդրադարձ կատարեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդրին, որը լայն արձագանք է ստացել նաև հրապարակային տարբեր հարթակներում։ ԳՀԽ իր մտահոգությունը հայտնեց, որ այս հարցի շուրջ մեծապես տարբերակված դիրքորոշումների հետևանքով խաթարվել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց
11/11/2021
«Արդարությունը բարձրացնում է ազգը» (Առակ. 14.34)։ Հայրենիքից մեզ հասած թերթերը նկարագրում են մեր հայրենակիցների անդուլ ջանքերն ու աշխատանքը, որոնց շնորհիվ մեծապես առաջ է գնում վերաշինության գործը: Այդ մխիթարական լուրերը սփյուռքում ապրող հայերիս համակրանքն են առաջացնում Հայկական Խորհրդային Հանրապետության գործելակերպի հանդեպ: Իսկապես, հայի համար հայրենասիրությունը ընտանեկան ավանդույթ և միաժամանակ նվիրական պարտականություն է:
10/11/2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆԵ ՎԱՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Անցյալ տարի հայրենական մեր կյանքը փոթորկվեց ու ցնցվեց Թուրքիայի աջակցությամբ և ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի ողբերգական իրադարձություններով: Մեր
09/11/2021
Նոյեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ ԳՀԽ անդամներն աղոթեցին 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հայորդիների և նորոգ հանգուցյալ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի հոգիների հանգստության համար: Այնուհետև
08/11/2021
- Ձեզ թվում է, թե ամենուր չարիք է․․․- սկսեց հայրը։- Ճիշտ չէ։ Քանի որ Աստծու Հոգով ամեն բան այլ կերպ է երևում։ Նրանով մարդ չարիքը չի տեսնում և, բնականաբար, արդարացնում է այլ մարդկանց բոլոր արարքները։ Բոլորն անխտիր։ Ի՞նչ ասացինք․ Քրիստոս «անձրև է թափում արդարների և մեղավորների վրա» (Մտթ․ 5։45)։ Ես հենց քեզ եմ մեղավոր տեսնում, անգամ եթե ասես, որ մեղավորն այսինչը կամ այնինչն է։ Վերջին հաշվով դու էլ ինչ-որ բանում մեղավոր ես և կբացահայտես
06/11/2021
Երբ աստվածային սիրո լուսասփյուռ ճառագայթները մխրճվում են թանձր խավարի մեջ և թափանցում ամենուր, լույսի պայծառությունից մարդու սրտում հանդարտություն, ուրախություն, խաղաղություն է տիրում: Անհետանում է տագնապն ու անհանգստությունը, անորոշությունը և կասկածամտությունը, որովհետև լույսը պայծառացնում է մարդու հոգին, իսկ խավարն, իր սև քողով, ծածկում է կյանքի բացահայտման ուղին ու բնության երփներանգ բազմազանության համադրությունը և շրջապտույտ
05/11/2021
Հոբի իմաստուն խոսքերից է ողջախոհության հորդորող հետևյալ միտքը. «Ուխտ եդի աչաց իմոց ոչ հայիլ ի կոյս - Դաշինք կնքեցի աչքերիս հետ` չնայելու ոչ մի կույսի»,- ասում է Հոբը (Հոբ 31.1): Հոբի այս խոսքերը հիշեցնում են Քրիստոսի խոսքերը. «Ամեն մարդ որ կնոջը նայում է նրան ցանկանալու համար, արդեն իսկ շնացավ նրա հետ իր սրտում» (Մատթ. 5.28): Հոբի նույն խրատը կրկնում է նաև Սիրաք իմաստունը. «Երկար մի՛ նայիր կույսին, որպեսզի չգայթակղվես նրա հմայքով»