1 Հոկտեմբեր, Գշ
23/10/2021
Սուրբ Եղիա մարգարեի տոնից առաջ շաբաթապահք է, որ կոչվում է եղիական պահք, որովհետև նախորդում է մարգարեի տոնին: Եղիա մարգարեն չի ներառված Աստվածաշնչի մեծ կամ փոքր մարգարեների շարքում, որովհետև նա գրավոր մարգարեություն չի թողել, սակայն, անկասկած, նա ամենանշանավոր մարգարեներից մեկն է մարդկության պատմության մեջ: Նրա անվան հետ է կապված Քրիստոսի երկրորդ գալուստը աշխարհի վախճանին: Հակոբոս առաքյալը և եկեղեցական շատ հեղինակներ ճշմարիտ հավատն են
22/10/2021
Աստծու մոտ բոլորը կենդանի են Տիրոջ հետևյալ խոսքի համաձայն. «Ե՛ս եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը: Նշանակում է Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի» (Մատթ. 22:32), ուստի տիրավանդ սիրո պատվիրանը վերաբերում է նաև ննջեցյալներին: Յուրաքանչյուր քրիստոնյա, կորցնելով իր մտերիմ և հարազատ մարդկանց, անհրաժեշտություն ունի հոգևոր սփոփանքի: Ննջած հարազատի հանդեպ սերը և նրանից բաժանվելու վիշտը նա արտահայտում ու ամոքում
21/10/2021
- Մի զարմանալի բան ասեմ ձեզ,- մի օր հայտարարեց հայր Պորֆիրիոսը։- Ուրիշներին դատապարտողը չի սիրում Քրիստոսին։ Երբ որևէ մեկը անպատվի մեզ, այսինքն՝ ինչ-որ կերպ վիրավորի՝ զրպարտելով, վիրավորանք հասցնելով, ապա մտածենք, որ նա մեր եղբայրն է, որին տիրել է թշնամին։ Նա թշնամու զոհն է դարձել։ Ուստի ճիշտ է ցավակցել նրան և աղոթել Աստծուն, որպեսզի Նա ողորմի և՛ մեզ, և՛ նրան։ Եվ Աստված երկուսին էլ կօգնի։ Իսկ եթե զայրանանք նրա վրա, ապա թշնամին նրանից կցատկի
20/10/2021
Արարիչ Աստված արարչագործության պսակին՝ մարդուն, շնորհել է բանականություն և ազատություն, զարդարել նրան Իր պատկերով ու նմանությամբ՝ այդ կերպ ցույց տալով նրան այն բարձր կոչումը, որին նա կոչված է ի սկզբանե: Մարդու առաջին կոչումն Արարչին փառաբանելն է, հոգով Նրան ձգտելը և Նրա հետ միավորյալ կյանքից ուրախություն ապրելը: Ողջ արարչագործությանն Արարչին փառաբանելու տիեզերական կոչ է ուղղում սաղմոսերգուն (Սաղմ. 148): Աստծուն ճշմարտապես փառաբանելու
19/10/2021
«Խոսե՛ք միմյանց հետ սաղմոսներով, օրհներգություններով և հոգևոր երգերով, որպեսզի երգեք և ձեր սրտերում սաղմոս ասեք Տիրոջը» (Եփես. 5:19): Արդեն երկար ժամանակ է, ինչ խոսվում է Եկեղեցու ծիսական պաշտամունքի կրճատման մասին: Թերթերն ու հանդեսները ավելի կամ նվազ հաճախականությամբ անդրադառնում են այդ թեմային, և հարցն օրակարգի խնդիր է դարձել: Ոմանք առաջարկում, փորձում և նույնիսկ համարձակվում են փոփոխություններ անել: Այդ պահանջը մեզ բնական և օրինավոր
18/10/2021
- Հա՛յր, Աստված ե՞րբ է մարդուն անուշահոտություն զգալու հնարավորություն տալիս: - Աստված երբեմն անուշահոտություն է ուղարկում աղոթքի ժամանակ, երբեմն, երբ չես աղոթում, որպեսզի մխիթարի, քաջալերի, հայտնի, բայց միշտ՝ ինչ-որ նպատակով: - Երբեմն աղոթելիս, երբ Աստծու ողորմությունն եմ հայցում, ներքին փոփոխություն եմ զգում, հուզմունք: - Երբ մարդ խոնարհաբար խնդրում է Աստծու ողորմությունը և գիտակցում սեփական մեղավորությունը, այնժամ Աստված ուղարկում
15/10/2021
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին սոցիալական գործունեությամբ իր ծառայությունն է մատուցում Աստծուն և մարդկանց՝ որպես ուղենիշ ունենալով ավետարանական գլխավոր պատգամը: Այս մասին Պողոս առաքյալն ասել է. «Ի՞նչ օգուտ, եթե իմ ամբողջ ունեցվածքն աղքատներին տամ և նույնիսկ իմ մարմինը կրակի մատնեմ. եթե սեր չունենամ, ոչնչից չեմ օտվում» (Ա Կորնթ. 13:3): Եկեղեցում իրականացվող սոցիալական ծառայությունները քրիստոնեական սիրո արտահայտություններ են, սիրո
14/10/2021
Կան զենքեր, որոնք տեսանելի չեն, քանի որ մարդու հոգու և գիտակցության մեջ են: Այդ զենքերը զորեղ են և փորձության ժամանակ ընդունակ են հրաշագործելու. պայքարի դուրս եկած մարտիկն անհաղթահարելի է դառնում, երբ գործածում է և՛ հոգևոր, և՛ տեսանելի զենքերը: Ոչ տեսանելի զենքերից են՝ սերն առ Աստված և առ հայրենիք: Դարեր շարունակ հայ ազգն այս զենքերի գործածմամբ է պահպանել իր հավատն ու հայրենիքը: Հայրենիքի հանդեպ սերը, հայրենիքը խաղաղության մեջ տեսնելու