1 Հոկտեմբեր, Գշ
15/09/2021
Փառաբանությունը հասկանալու համար պետք է իմանալ, որ այդ ոլորտում երկու վիճակ կա: Եթե մարդ չանցնի առաջինի միջով, չի կարող հասնել երկրորդին: Առաջինում մարդը վշտերի մեջ է, բայց ամեն ինչ ճիշտ է ընկալում: Հետևում է բարի խորհուրդներին, իրեն է մեղադրում, խոնարհվում է, զղջում և շնորհակալություն հայտնում Աստծուն ամեն ինչի համար. «Տե՛ր Աստված,- ասում է,- երախտապարտ եմ Քեզ, իմ մեղքերի համար եմ այս ամենը տանում: Ես արժանի եմ ավելի վատին, բայց վախենում
14/09/2021
11․ Եթէ ոք խօսիցի՝ իբրև զԱստուծոյ պատգամս. եթէ ոք մատակարարիցէ՛ իբրև ՚ի զօրութենէ զոր շնորհէ Աստուած. զի յամենայնի՛ փառաւորեսցի Աստուած ՚ի ձեռն Յիսուսի Քրիստոսի, որում փա՛ռք և զօրութիւն յաւիտեանս ամէն։ Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման: Եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, Որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից.
11/09/2021
Տիեզերական երկրորդ ժողովը գումարվեց 381 թ. Կոստանդնուպոլսում: Ժողովը նախագահում էր Սուրբ Գրիգոր Նազիանզացին, ով անվանվել է նաև Աստվածաբան: Եկեղեցական կանոնների համաձայն` այն քաղաքի եպիսկոպոսը, որտեղ գումարվում է ժողովը, պետք է լիներ ժողովի նախագահը, մինչդեռ Գրիգորը Կոստանդնուպոլսի պաշտոնական եպիսկոպոսը չէր: Նա Կոստանդնուպոլիս էր հրավիրվել մի խումբ հավատացյալների կողմից` հաստատելու ուղղափառ հավատքը, քանի որ այդ ժամանակ արիոսական հերձվածողները
10/09/2021
«Երանի՜ հեզերին, որովհետև Նրանք երկիրը կժառանգեն» (Մատթ. 5:5)։ Մեր այս դարում ո՞վ է հավատում այսպիսի մի խոսքի. «Երկիրը հեզերի ժառանգությունն է…»: Արդյո՞ք տեսնված բան է, որ հեզերը ժառանգեն երկիրը: Ամեն օր և մանավանդ այս օրերին երկրում ի՞նչ ենք տեսնում: Մի՞թե չենք տեսնում, որ հեզերն անդադար չարչարվում են բռնակալներից, իրենց դիրքից զրկվում և վտարվում են ավելի զորավորների ու ճարպիկների պատճառով: Այս իրականությունը տեսնելուց
09/09/2021
Աստվածային ողորմությունը մխիթարություն է աշխարհի համար, առանց որի կյանքը կանգ կառներ երկրի վրա: Ամենողորմ Աստված ամեն ինչ այնպես է կառուցել, որ մարդ չբավարարվի միայն մարդկային մխիթարությամբ, այլ փնտրի աստվածայինը: Հոգատար Հայրն Իր առատ ողորմությանն է արժանացնում նրանց, ովքեր խոնարհաբար տեսնում են իրենց սխալները և ապաշխարությամբ ու բարի գործերով քավում դրանք: Ս. Հովհաննես Սանդուղքն ասել է, որ այլ է Աստծու նախախնամությունը, այլ՝ օգնությունը,
07/09/2021
- Հա՛յր, ի՞նչ է նշանակում «Փա՜ռք Քեզ, Տե՛ր Աստված»: - «Փա՜ռք Քեզ, Տե՛ր Աստված» նշանակում է «որպեսզի մարդիկ ճանաչեն Աստծուն»: Տեսնո՞ւմ ես՝ Քրիստոս էլ ասաց. «Ես քեզ փառավորեցի երկրի վրա… և դու այժմ փառավորի՛ր ինձ, Հա՛յր…» (Հովհ. 17:4, 5): Ոմանք սխալ են մեկնաբանում այս խոսքերը՝ ասելով. «Քրիստոս էլ է փառք փնտրում»: Իսկ այդ խոսքերը նշանակում են. «Ես, Հա՛յր, ցույց տվեցի Քեզ երկրի վրա: Դու էլ Ինձ երևացրու, որպեսզի մարդիկ
06/09/2021
10․ Իւրաքանչիւրոք որպէս և ընկալաւ շնորհս ինչ՝ ՚ի միմեա՛նս զնոյն մատակարարել, իբրև զբարւոք հազարապետս պէսպէ՛ս շնորհացն Աստուծոյ։ Յուրաքանչյուր ոք ինչպիսի շնորհ ընդունել է, ուրիշին թող նույնը մատակարարի որպես Աստծու պես-պես շնորհների բարի տնտես: Այս խոսքերը քարոզելուց հետո էլ Պետրոս առաքյալն իր ունկնդիրներին հիշեցնում է Աստծու բազմապատիկ շնորհների մասին, որպեսզի այդպիսով խոնարհություն ուսուցանի նրանց, քանի որ դա է պահանջում մեզնից
04/09/2021
Հոգևոր և նյութական բարիքներ պարգևող Տերը կամենում է, որ մարդիկ միայն իրենց համար չապրեն, այլ իրենց ունեցածը սիրով գործածելով՝ ուրախակից և կարեկից լինեն մերձավորին: Քրիստոնյան կոչված է պտղաբեր կյանք ունենալու, քանի որ, անգործության տրվելով, կկորցնի ունեցածն էլ: Սեր ունեցողին Տերն այլ պարգևներ է շնորհում, իսկ նա, ով սեր չունի, կկորցնի այն, ինչ թվում է, թե ունի: Աստծու շնորհը չի սահմանափակում մարդու ազատությունը և չի ոտնահարում նրա էությունը: