1 Հոկտեմբեր, Գշ
15/01/2021
Դուք ամենքդ էլ գիտեք, որ սկզբից ևեթ ձեզ ուղղված իմ մխիթարական խրատը եղել է բարեգործություն անելու հորդորը, որպեսզի դուք բարեպաշտության սերմը ցանեք ու այդկերպ երկնային պտուղներ հավաքեք: Իմացե՛ք, որ ամենքդ պետք է մեծահարուստի տան դռան առջև ընկած Ղազարոսի՛ն նմանվեք, և ո՛չ թե խստասիրտ ու ագահ այն մեծահարուստին, որը ոչինչ չուներ՝ կարիքավորներին տալու համար (հմմտ. Ղուկ. ԺԶ 19-20): Ձեզ օգտակար կլինի նաև Տաբիթային նմանվելն ու նրա պես մեծամեծ ողորմածություններ
14/01/2021
Սուրբ Կարապետ և Մկրտիչ Հովհաննեսը դեռևս իր մոր՝ Եղիսաբեթի որովայնում Սուրբ Հոգով լցվեց ու խայտալով՝ շարժվեց նրա արգանդում և երկրպագեց սուրբ Կույս Մարիամի արգանդում եղող Աստծո Բանին։ Եվ երբ Հովհաննեսի մոր՝ Եղիսաբեթի հղության ինը ամիսներն ու հինգ օրերը լրացան, նա Մարիամի՝ Հիսուսի մոր ոտքերն ընկավ ու սկսեց աղաչել նրան՝ ասելով․ «Ո՜վ դու, Մա՛յր երկնավոր Թագավորի ու Տաճա՛ր Աստծո Բանի, վե՛ր կաց, խաղաղությամբ գնա՛ քո տունը, քանի որ, ահա՜,
10/01/2021
«Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ»։ (Հռոմ․ Ե 5) Սիրելի հավատավոր հայորդիներ, Այսօր համախմբվել ենք մեր սուրբ եկեղեցիներում՝ աղոթք բարձրացնելու առ Աստված արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված և անհայտ կորած մեր քաջորդիների համար։ Մեր զինվորների հայրերի ու մայրերի, կանանց ու երեխաների հետ բոլորս մեր սրտերում փայփայում ենք մեր զավակների
06/01/2021
Հունվարի 6-ին Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը տոնական Ս. Պատարագ մատուցեց առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում: Սրբազան Հորը որպես ընթերականներ սպասավորում էին Տ. Շահե քահանա Հայրապետյանը և Տ. Եսայի քահանա Արթենյանը: Հընթացս Ս. Պատարագի՝ Նավասարդ Սրբազանն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորական
06/01/2021
Հունվարի 6-ին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հոգենորոգ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Ս. Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ու բարեմաղթանքները հղեց աշխարհասփյուռ հավատավոր հայ ժողովրդին` ամենքին փոխանցելով Տիրոջ Սուրբ Ծննդյան կենդանարար ավետիսը: Ս.
05/01/2021
«ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ, ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ» Սիրելի՛ հավատավոր զավակներ, Մեր օրհնությունն ենք բերում ձեզ՝ Տիրոջ հրաշափառ Սուրբ Ծննդյան և Ամանորի հոգենորոգ տոների առթիվ: Հիսուսի Քրիստոսի Սուրբ Ծնունդով վերստին ականատեսն ենք մարդեղության խորին խորհրդին և ուխտավորներն ենք Բեթղեհեմյան աստղալույսով օծուն սուրբ մսուրի, «յորմէ ծագեաց լոյս կենդանի ի փրկութիւն տիեզերաց»: Այս օրերին ողջ քրիստոնյա աշխարհը հոգեզվարթ շարականներով
05/01/2021
Սուրբ Դանիել մարգարեն մեկն է աստվածաշնչյան այն մարգարեներից, ում անունով կա Աստվածաշնչի մաս կազմող գիրք: Նա սերում է Իսրայելի թագավորական ցեղից և չորս մեծ մարգարեներից մեկն է: Ապրել է Քրիստոսի ծննդից առաջ 6-րդ դարում: Դանիելն ու նրա երեք ընկերները՝ Անանիան, Ազարիան և Միսայելը, այն հրեաներից էին, ովքեր 597թ-ին գերի էին տարվել Բաբելոն: Այս չորսն էլ պատկանում էին հրեա արքայական ու իշխանական տներին և այն երիտասարդներից էին, ովքեր ընտրվել էին քաղդեացիների
04/01/2021
Քրիստոսի յուրօրինակ, առաջին և միայն Իր Աստվածությանը բնորոշ Ծնունդը պատվե՛նք մեր լռությամբ և, մանավանդ, մեր մտքի խորհուրդներով չփորձե՛նք քննել այն բազմախույզ ջանքերով։ Չէ՞ որ Նրա Ծննդյան պահին ո՛չ ժամանակը, ո՛չ էլ հավիտենությունը «չխոսեցին», և ո՛չ էլ Բանի Ծննդյան կերպը իմացվեց։ Որևէ մեկը ո՛չ ականատես եղավ, և ո՛չ էլ այնժամ կար մեկը, որ հետո պատմեր մեզ այդ մասին, ուստի այժմ միտքն ինչպե՞ս կարող է դա երևակայել, կամ լեզուն ինչպե՞ս կարող