19/11/2020
Նոյեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Էջմիածին քաղաքում այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում ապաստան ստացած արցախցի ընտանիքներին։ Արցախից տեղահանված ընտանիքների Հայոց Եկեղեցին կացարան և ամբողջական խնամատարում է ապահովել նաև Ծաղկաձորում, Սաղմոսավանքում և Եղեգնաձորում գտնող թեմական այլ կառույցներում։ Արցախցիների հետ հանդիպումը սկսվեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների
19/11/2020
- Հա՛յր, մի անգամ ասացիք, որ «աղոթական բրիգադ» ենք կազմելու: Այդ ե՞րբ է լինելու: - Ձեզնից է կախված… Հաջորդ անգամ կտեսնենք ձեր աստիճանն ու ըստ այդմ… հոգևոր «աղոթական բրիգադ» կկազմենք: Եթե աղոթքը կարեկցանքով արվի, գիտե՞ք, թե ինչպիսի զորություն կունենա: Դուք կաղոթեք աշխարհի կարիքների համար, և այն մարդիկ, որ այդ պահին Աստծուց օգնություն կխնդրեն և ձեզ հետ նույն հաճախության վրա կգտնվեն, Նրանից օգնություն կստանան: Ես զգում եմ
18/11/2020
Աստված երբեք չի մերժում անկեղծ սրտով ու հավատով Իրեն ուղղված աղոթքները, իսկ եթե խնդրվածքներն անպատասխան է թողնում, ապա տալիս է խնդրվածից ավելին: Սուրբ Գրքում կարդում ենք, որ Աստծու կողմից ընտրված անոթը՝ Ս. Պողոս առաքյալը, խնդրեց Աստծուն, որ իրենից հեռացնի փշի նման ծակող հիվանդությունը, բայց Տերը, նրա խնդրանքն անկատար թողնելով, այնպիսի զորություն շնորհեց նրան, որ առաքյալին ամրացրեց մի շարք փորձությունների դեմ և հնարավորություն տվեց իրագործելու
17/11/2020
Մեծ ուրախությամբ նկատեցի, որ քո կողմից ինձ մոտ ուղարկված բարի պատանիները իրենց հասակի թելադրանքից էլ ավելի բարեպաշտ էին ու երկյուղած՝ քո հանդեպ, ուստի և իմ վստահությունը մեծ է նրանց նկատմամբ, որոնք քո գիրն ինձ բերելով՝ կրկնապատկեցին իրենց հանդեպ տածած իմ սերը: Իսկ ահա արդեն երբ ընթերցեցի գրությունդ և այնտեղ ականատես եղա Եկեղեցու հանդեպ քո հոգածու վերաբերմունքին ու նամակումդ առկա աստվածային Գրքերից մեջբերումներին, գոհացա Տիրոջից
16/11/2020
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ՝ Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադարձ կատարելով Հայաստանում և Արցախում հետպատերազմյան իրավիճակին, հանդես եկավ հայտարարությամբ։ «1․ Վերջին շաբաթներին, Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական ցանցերի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների պայմաններում, մեր հավատավոր ժողովուրդը հայրենիքում և սփյուռքում
14/11/2020
«Ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի, որովհետև ծնվեց Փրկիչը» (Ղուկ. Բ 10)։ Ասում են, թե Միացյալ Նահանգներից ծովով Եվրոպա ուղարկված առաջին հեռագիրը Հիսուսի ծննդյան գիշերվա հրեշտակների երգն է եղել. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղությո՜ւն և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. Բ 14): Այս նույն կերպ նաև Ջենովայի՝ 1896 թվականի ազգային ցուցահանդեսի շքեղ հանդիսությունների փակման առիթով,
13/11/2020
Քրիստոնեության ընդունման ժամանակներից սկսած՝ սրբապատկերի հետ միասին, որպես հավատի խորհրդանիշ, որպես քրիստոնեական կրոնի հաստատման փաստի հավերժացում, ընդունվել և օգտագործվել է խաչապատկերը: «Խաչի արուեստն ու պաշտամունքը հայոց մեջ,- գրում է Գարեգին Հովսեփյանը,- արժանի է յատուկ ուսումնասիրութեան: Նա իւր զարգացման պատմութիւնն ունի, որպէս հետևանք հայ եկեղեցու դաւանաբանական ուղղութեան: Նորա ուսումնասիրութեան համար առատ նիւթ ունինք հայ
12/11/2020
Ես նամակդ ստացա ու «ճանաչեցի» քո խոսքերը, ինչպես որ բարեկամներն են միմյանց դեռ հեռվից-հեռու ճանաչում: Եվ քանի որ քո խնդրածը մեծ բան չէ, այլ կամենում ես իմ՝ այս կյանքից հեռանալուց առաջ ինձնից լսել և ուսանել բարեկարգ վարքի կանոնները, ուստի ճշմարիտ է ինձ ուղղված խնդրանքդ, չնայած որ ինքդ էլ մեծ իմացության տեր ես: Իսկ ինձ համար մեծ երանություն է այդ մասին քեզ հետ խոսելը: Այն, թե ես ինչով եմ զբաղված այս վերջին ժամանակներում՝ գիշեր թե ցերեկ,