25/10/2020
Սիրելի զավակներ Մեր, Մեր ազգի ու հայրենիքի համար վճռորոշ այս պահին հերթական անգամ Հայրապետական Մեր ուղերձն ենք հղում ձեզ: Այսօր աշխարհասփյուռ մեր ժողովուրդը ամենուր իր կարողությունն ու ներուժն է ներդնում՝ հանուն արցախահայության ազատ ու անկախ կյանքի մեր սրբազան պայքարում։ Մեր քաջասիրտ զինվորները, ապավինած Տիրոջ զորությանը և մեր տաճարներում մատուցվող աղոթքներին, շարունակում են խիզախությամբ դիմագրավել և հակահարված հասցնել թշնամուն՝
24/10/2020
- Հա՛յր, աբբա Իսահակը գրում է. «Ինչպե՞ս ես ցանկանում Աստծուն սիրել, եթե կրքերից դեռ չես սրբվել»(1): Եթե մարդն իր կրքերից չի ձերբազատվել, բայց ցանկանում է Աստծուն սիրել, դա հանդգնությո՞ւն է նրա կողմից: - Ոչ, ինչո՞ւ է հանդգնություն: Մարդը ճգնում է կրքերից սրբվելիս և միևնույն ժամանակ ցանկանում է սիրել Աստծուն: Ե՛վ մեկը, և՛ մյուսը միասին են տեղի ունենում: Սակայն եթե կրքերը միևնույն են նրա համար, իսկ աղոթքի մեջ խնդրում է, որպեսզի սիրի Աստծուն,
23/10/2020
Սիրելի՛ հայորդիներ, Ծանրագույն փորձության ժամ է: Այսօր մեր ազգը մեկ ամբողջական զինվորի կերպարանք է ստացել, ուրեմն անպարտելի է: Հայերիս միությունը մեր գոյության զրահն է, հայոց բանակը՝ մեր մարմինը: Նահատակ զինվորների թափած արյունը գծագրում է հայի առաքելության ու պարտականության ճանապարհը, իսկ նրանց հիշատակը մեր ներդաշնակ գործակցության խթանը և ուժն է: Հայցում ենք, որ Տերն Իր զորավոր Աջով առաջնորդի մեզ հաղթանակի: Դա մեր իրավունքն
22/10/2020
«Հավատացի, որով էլ խոսեցի, և հույժ խոնարհ եղա: Զարմանքիս մեջ ասացի. «Ամեն մարդ սուտ է»» (Սղմ. ՃԺԵ 1-2): Հավատն է, որ առաջնորդում է Աստծու խոսքերն ըմբռնելուն. հավատը, և ոչ թե՝ հրաշքը: Հավատը վեր է ամեն մի բնական օրենքից և մարդու հոգին բարձրացնում է դեպի Աստված: Այդ ա՛յն հավատն է, որը ո՛չ թե երկրաչափական երկարությամբ կամ լայնությամբ է որոշվում, այլ որը բնորոշվում է Սուրբ Հոգու զորությամբ լեցուն լինելով: «Նազովրեցի Հիսուս Քրիստոսի
21/10/2020
Համբերությունն անխզելի կերպով կապված է քրիստոնեական մյուս առաքինությունների հետ, այսինքն՝ այն իր մեջ ներառում է բոլոր առաքինությունները, որ անհրաժեշտ են փրկության համար: Ըստ եկեղեցու հայրերի՝ ճշմարիտ համբերության նշանը խոնարհությունն է, որ համբերության աղբյուրն է, ծնողը և պահապանը: «Խոնարհությունը,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը,- ծնում է համբերություն, և հակառակը՝ համբերությունը՝ խոնարհություն»: Առանց խոնարհության հոգին զրկվում
20/10/2020
- Ձերդ Սրբություն Կաթողիկոս, վարչապետ Փաշինյանը, ում հետ հարցազրույց եմ վարել, երկու օր առաջ, խոսում է թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին իբրև մի նոր ցեղասպանություն: Դուք համաձա՞յն եք այդ մտքի հետ: - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում և հրապարակային այլ ելույթներում արձանագրել է փաստը։ Այլ կերպ, քան ցեղասպանություն, դժվար է որակել այս օրերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները՝ բացահայտ
19/10/2020
22. Զանձինս ձեր սրբե՛լ հնազանդութեամբ ճշմարտութեան Հոգւոյն: Արդ, մաքրեցե՛ք դուք ձեզ՝ հնազանդվելով ճշմարտությանը: Պատվելով Քրիստոսի տնօրինության խորհուրդը և բազմիցս խոսելով նրա գալստյան պատճառների մասին, սովորեցրեց, որ մարդկանց հավատի համար եղավ, որպեսզի ճանաչեն նրան, ով իրենց խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց, և նրանց, որ մի ժամանակ իր ժողովուրդը չէին, սեփական ժողովուրդը դարձրեց և որ չէր ողորմացել, ողորմության արժանացրեց՝
16/10/2020
«Ո՞ւր է քո Աստված» (Սաղմ. ԽԲ 4): Այս հարցումը, թե՝ «ո՞ւր է քո Աստված», փոխ եմ առել քառասուներկուերրորդ սաղմոսից: Այս հարցումը չի պատկանում սաղմոսերգուին, այլ՝ նրա թշնամիներին: Այս սաղմոսն արտահայտում է բաբելացիներից պարտված ու գերեվարված Իսրայելի ժողովրդի տրտունջները: Այս հարցումը հեթանոս հաղթողների կողմից ուղղված էր այն պարտվածներին, որոնք հավատացյալներ ու ճշմարիտ Աստծու երկրպագուներ էին: Սաղմոսի երեք տների միջոցով սաղմոսերգուն