08/06/2020
Գերաշնորհ Սրբազան Հայր, Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի և հավատացյալ հայորդիների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը՝ քահանայական ձեռնադրության տարեդարձի առթիվ: Աղոթում ենք, որ երկնային Տերն Իր տիեզերածավալ սիրով քաջառողջ տարիներ և վայելչազարդ առաքինություններով շնորհազարդված կյանք պարգևի Ձեզ` հաղթահարելու բազում մարտահրավերներ հանուն մեր Մայր Եկեղեցու պայծառ ընթացքի: Մաղթում ենք անսպառ եռանդ՝ հովվելու Ձեզ
08/06/2020
Երգ գաղթի Երբ ավարտեցին դարձը և հասան Երուսաղեմ, հորդորում են միմյանց՝ ասելով. 1. Աստ օրհնեցէ՛ք ամենայն ծառայք Տեառն, զՏէր, ո կայք ի տուն Տեառն, և ի գաւիթս Աստուծոյ մերոյ: Այստեղ օրհնեցե՛ք Տիրոջը, Տիրոջ բոլոր ծառաներ, որ գտնվում եք Տիրոջ տանը և մեր Աստծու գավիթներում: Առաջին, միջին և վերջին [ծառաներ], նաև վերջին զորությունները՝ մեզ հետ միաբանված: Եվ օրհնեցե՛ք Տիրոջը մեզ համար, որ գտնվում եք Տիրոջ տանը՝ տաճարում ու գավթում: Եվ սա է սեփական
06/06/2020
«Արդ, յուրաքանչյուրին հատուցեք իրեն հասանելիքը՝ որին պատիվ՝ պատիվը» (Հռոմ. ԺԳ 7)։ «Հարգե՛ք բոլորին» (Ա Պետ․ Բ 17)։ Հարգանքը քրիստոնյայի կյանքի հիմնական առաքինություններից մեկն է։ Այն զուգընթաց է հնազանդությանը. որտեղ հնազանդությունն է, այնտեղ անպայման հարգանք գոյություն ունի։ Նա, ով չգիտի հնազանդվել, չգիտի նաև հարգել։ Հարգելու կարողությունը մեծագույն ներգործություն ունի մարդու բարոյական կյանքի և նկարագրի ազնվացման
05/06/2020
Աստծո պատկերն ու նմանությունն ունեցող անձը կյանքի է կոչում Սուրբ Հոգու պտուղները, որոնք են՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, ազնվություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն (Գաղ. 5:22): Աստծո Որդին՝ Հիսուս Քրիստոս, աշխարհ եկավ, մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա (Ս. Աթանաս Ալեքսանդրացի) և աստվածային սիրո արտացոլանքը դառնա: Ամեն բարիք, որ ունի մարդ իր սրտում, աստվածային պարգև է, ինչի շնորհիվ կառուցում
04/06/2020
11. Որք վասն որոյ ի ձեզ լինելոց էին շնորհքն՝ մարգարէանային, ասէ. Քննէին յորում և յորպիսի ժամանակի գուշակէր ի նոսա Հոգին Քրիստոսի: Որոնք մարգարեանում էին այն շնորհի մասին, որ վիճակված էր ձեզ: Քննում էին, թե որ և ինչպիսի ժամանակի մասին էր ծանուցում իրենց մեջ եղող Քրիստոսի Հոգին: Թեև ասում է, թե առակներով էին մարգարեների խոսքերը և օրինակով էին խոսում, այլև մարգարեանում էին այն շնորհների մասին, որ ձեր մեջ լինելու էին Քրիստոսի միջոցով: Քանզի,
03/06/2020
Առաքինի անձը բարի գործերով հաղորդակից է լինում Լույսին: Ինչպես լույսը ոչ մի առնչություն չունի խավարի հետ, այնպես էլ առաքինության ուղին ընտրած անձը, որ իր սրտում կրում է Քրիստոսին՝ ճշմարիտ Լույսին, ջանում է հեռու մնալ մեղքի խավարից, ինչը, կյանքը խամրեցնելով, մարդուն թույլ չի տալիս տեսնել Աստծուն և այն առաքելությունը, որին կոչված է Բարձրյալից: Մեղքի խավարը նպաստում է, որ անգործածելի մնան աստվածատուր պարգևները, այնինչ յուրաքանչյուր անձ
02/06/2020
«Մի՛ սպանիր» պատվիրանը պահանջում է պաշտպանել մերձավորի կյանքը և նրա ապրելու իրավունքը, քանի որ Աստված է կյանք պարգևում և Աստված էլ կարող է այն վերցնել: Կյանքից զրկելն ամենասարսափելի հանցագործություններից է. եթե գողացվածը հնարավոր է վերադարձնել և ներում խնդրել, մարմնական վնասվածք ստացածը կարող է բուժվել, սակայն կյանքն այլևս հնարավոր չէ վերադարձնել, միայն զղջումով և ապաշխարությամբ է հնարավոր այս մեղքից ազատվել: Շատ մարդկանց մոտ
01/06/2020
Երգ գաղթի, որն ուղևորության ընթացքն է. հրեաների ելնելը: Սողոմոնի որդի Ռոբովամի ժամանակ Իսրայելի ցեղը երկու մասի բաժանվեց. ազգերից տասը Հերոբովանի հետ եղավ, իսկ երկուսը՝ Ռոբովամի, և նրանց մեջ թշնամություն առաջացավ, և սրանք բոլորը երևելի էին յուրաքանչյուր կողմում, իսկ վերադարձի ժամանակ միավորվելու էին և մեծ խաղաղություն էր լինելու նրանց մեջ, ուստի և այստեղ գովաբանում է նրանց միաբանությունը՝ ասելով. 1. Զի՞ բարի, կամ զի՞ վայելուչ, զի բնակեն