10/05/2020
Տիրոջ կամքի շուրջը համախմբված անձինք ջանում են աստվածահաճո կյանքով ապրել՝ հետևելով Տիրոջն ու Նրա սուրբ պատվիրաններին: Իսկ ի՞նչ է կամենում Տերը: Այս հարցին Միքիա մարգարեն պատասխանում է և ասում՝ իրավունք հաստատել, ողորմություն սիրել և պատրաստ լինել քո Տեր Աստծո հետևից գնալու (Միքիա 6:8): Գթասիրտ, համբերատար և ողորմաշատ Տերը (Սաղմ. 144:8) ցանկանում է, որ Իր զավակները ողորմած և խաղաղարար լինեն՝ միմյանց հանդեպ հանդուրժող և ներող, սիրեն ողորմածությունը
09/05/2020
Կյանքն ավելի մեծ և զորեղ ներգործություն ունի, քան խոսքը, եթե խոսքի ներգործությունն ընդհատվում է, ապա կյանքի ներգործությունը հարատև է: Փրկարար ճշմարտությունը ողջ աշխարհում իր տարածումը գտավ, քանի որ մարմնավորվեց կյանքով: Դարեր շարունակ Քրիստոսի հետևորդն իր կյանքով է Տիրոջ ուսուցումները տարածել՝ մարդկանց հոգիներում արթնացնելով սերն առ Աստված և մերձավորը: Քրիստոս Իր առաքյալներին ու հետևորդներին երկրի աղը անվանեց (Մատթ. 5:13)՝ ցանկանալով,
09/05/2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հոգու բերկրությամբ Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում սիրեցյալ համայն մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի օրվա առիթով: Այսօր, երբ նշում ենք պանծալի Հաղթանակի 75-ամյա հոբելյանը, առանձնակի ջերմությամբ շնորհավորում և Մեր բարեմաղթանքներն ենք բերում Երկրորդ աշխարհամարտի և Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Ջերմորեն ողջունում և շնորհավորում
09/05/2020
Մեծն Կոստանդիանոս ինքնակալ կայսեր որդի Կոստանդինի ժամանակներում՝ Պենտեկոստեի օրերում, այսինքն՝ հինանց շրջանում, ահեկի 30-ի կամ մայիսի 7-ի առավոտյան Տերունական Սուրբ Խաչը երևաց պայծառ ու մեծատեսիլ փայլմամբ ու այնքան շքեղ ու լուսավոր երևումով, որ մինչև իսկ արեգակի ճառագայթները խամրեցին Նրա տեսքից։ Այս եղավ առավոտվանից մինչև օրվա երրորդ ժամը՝ տարածվելով Գողգոթայից մինչև Ձիթենյաց սուրբ լեռը։ Եվ ամենքը՝ տղամարդիկ ու կանայք, ծերերն ու մանուկները
08/05/2020
Ողորմությունը սիրո պտուղ է, այն մղում է մարդուն աստվածնմանության: Աստվածային ճշմարտությունն ի հայտ եկավ աշխարհ աստվածային ողորմածությամբ և հորդորեց մարդուն Աստծուն նմանվել ողորմածությամբ (Մատթ. 5:48) և ոչ ուրիշ առաքինությամբ: Ողորմած անձն ամբողջովին զգում է աստվածային սերը, որ ջերմացնում է իր սիրտը փոխադարձ սիրով առ Աստված և կարեկցությամբ առ մերձավորը: Աստծո կամքը ճանաչել կամեցողը սկսում է ծառայել այդ կամքին՝ նպաստելով բարիքի առատացմանը:
08/05/2020
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ժամերգությունները յոթն են` ըստ 118:164 սաղմոսի. «Օրվա մեջ յոթն անգամ Քեզ պիտի օրհնեմ»: Յոթ ժամերգություններն ունեն իրենց անվանումները` Գիշերային, Առավոտյան, Արևագալի, Ճաշու, Երեկոյան, Խաղաղական, Հանգստյան: Ճաշու ժամերգությունը բաժանվում է երեք մասի՝ երրորդ, վեցերորդ և իններորդ, որով ժամերգությունները նկատվում են նաև ինը հատ` համապատասխան հրեշտակների դասերի թվին: Այժմ հիմնականում առավոտյան և երեկոյան ժամերգությունները
07/05/2020
“Armenische Sonne des Bodensees” հիմնադրամի աջակցությունն արև երեխաների ընտանիքներին Դեպի Երկինք տանող ճանապարհին քրիստոնյայի համար կարևոր է հետևել Տիրոջ պատվիրաններին, որոնցից մեկը պատգամում է՝ վաճառեցե՛ք ձեր ունեցվածքը և փողը ողորմության հատկացրեք (Ղուկ. 12:33): Ըստ հայրաբանության՝ Տերն այս խոսքով Իր հետևորդներից չի պահանջում աղքատանալ, քանի որ Իր հետևորդների մեջ կային նաև ունևոր անձինք, այլ ցանկանում է, որպեսզի նրանց ունեցվածքն իրենց
07/05/2020
- Հա՛յր, սիրտս չի ուրախանում աղոթելու մտքից: Երբ տեսնում եմ, որ ժամանակն անցնում է, իսկ ես ոչինչ չեմ անում, սկսում եմ թախծել ու վհատվել: - Ընթերցո՞ւմ ես աղոթքից առաջ: - Սովորաբար ոչ: - Ինչո՞ւ: Մի՞թե չենք խոսել այն մասին, որ նախքան աղոթքը պետք է կարդալ, որպեսզի սիրտը քաղցրանա: Հոգևոր սնունդ չես ստանում, դրա համար էլ բերկրանք չես զգում: Աղոթքից առաջ Սուրբ Գրքից կամ «Հայսմավուրքից» մի փոքր ընթերցելը՝ անգամ երկու-երեք տող, ջերմացնում