10/04/2020
Մեծ պահքի շրջանն ավարտվում է մեծ և փրկարար խորհուրդ ունեցող Ավագ շաբաթով, որ քրիստոնյաներին առաջնորդում է դեպի զատկական ուրախություն: Քրիստոսի հարությունը շրջադարձային կերպով վերափոխեց աշխարհը և դարձավ քրիստոնեական կյանքի հենասյունը: Քրիստոսի հարությունից ի վեր մարդու առջև բացվեց իրական երջանկության նոր աշխարհ, որին հաղորդ է դառնում յուրաքանչյուր քրիստոնյա՝ աստվածահաճո կյանքով ապրելով: Իսկ աստվածահաճո կյանքն անհնար է առանց սիրո
08/04/2020
Մեր Արարիչ Աստված տվել է մեզ խոսելու շնորհը, որպեսզի մեր սրտի խորհուրդները հայտնենք մեկմեկու: Ուստի և, շնորհիվ այն բանի, որ ամենքս էլ միևնույն բնությունն ունենք, ամեն մեկս մեր մերձավորին փոխանցենք մեր սրտի շտեմարաններից բխող ծածուկ խորհուրդները: Չէ՞ որ եթե մերկ հոգով ապրեինք, իմաստությամբ իսկույն կհասկանայինք միմյանց, բայց քանի որ մարմնական վարագույրով են ծածկված մեր անձերը, ուստի և խորքերում եղող ծածուկ խորհուրդները հայտնելու համար
06/04/2020
Ամենասրբուհի կույս Մարիամը, որ օրհնյալ է բոլոր կանանց մեջ, լույս աշխարհ է եկել Հովակիմին և Աննային տրված ավետիսի համաձայն՝ սերելով Իսրայելի որդիներ Ղևիի և Հուդայի, այսինքն՝ քահանայական և թագավորական տոհմերից։ Նրա ծնողները, ըստ իրենց կատարած ուխտի, երեքամյա Մարիամին տանում են Տաճար։ Այնտեղ Զաքարիա քահանան, սուրբ մանկանն իր գիրկն առնելով, նրան կոչում է Մարիամ անունով, որը նշանակում է «լուսավորյալ»։ Արդարև, Մարիամը ճշմարտապես լուսավորվեց
05/04/2020
Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Երուսաղեմ Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը: Առավոտյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանի առջև, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը: Այս առիթով, աշխարհը և հայրենի մեր երկիրը պատուհասած համավարակի պայմաններում, ի մխիթարություն
04/04/2020
Մարդասպանություն և զինվորական պարտականություն Բազում քրիստոնյաներ են սպանվել իրենց անխախտ հավատքի համար ոչ միայն քրիստոնեության վաղ շրջանում, այլև մեր ժամանակներում, երբ հատկապես համայնավարության տարիներին բազմաթիվ հոգևորականներ բանտարկվեցին և հերոսաբար նահատակվեցին` հավատարիմ մնալով քրիստոնեական իրենց հավատքին: Ընդունելի չէ մարդասպանությունը. այն խախտումն է աստվածային մի՛ սպանիր պատվիրանի: Աստվածաշնչի վրա հիմնված եկեղեցական
03/04/2020
«Քրիստոսը Գեթսեմանի այգում» նկարը (№ 7651 ձեռագիր) այլ կերպ կոչվում է «Հիսուսի աղոթքը Ձիթենյաց լեռան մոտ»: XIII դարի մանրանկար է և թեև նկարված է Մատթեոսի ավետարանում (Մատթեոս 26:36-46), բայց ավելի շուտ ներկայացնում է Ղուկասի ավետարանի դրվագը (Ղուկաս 22:39-46): Այս նկարը համապատասխանում է սույն թեմայով մանրանկարների այն խմբին, որ Արևմուտքում տիրապետում էր X դարի ընթացքում, բայց գլխավորապես պատկանում է միջին բյուզանդական շրջանին, պատկերում
02/04/2020
- Հա՛յր, երբ պատրաստվում եմ խցումս հսկում կատարել և ինչ-որ խոչընդոտ է առաջանում, պատճառը ո՞րն է: - Եթե Աստված թույլ է տալիս, որ խոչընդոտ առաջանա, ուրեմն մի լավ բան դուրս կգա դրանից: - Իսկ եթե դա մշտապես է տեղի ունենո՞ւմ: - Նշանակում է՝ հպարտություն կա: - Հա՛յր, չեմ հասկանում, թե ինչ է նշանակում հպարտություն կա: - Կախված է նրանից, թե ինչին ես առաջնահերթություն տալիս: Եթե առաջին տեղում գործերն ես դնում, իսկ հետո աղոթքը, նշանակում է, որ փորձությանն
01/04/2020
«Տվե՛ք կայսրինը՝ կայսերը, և Աստծունը՝ Աստծուն» (Մտթ. ԻԲ 21)։ Չգիտեմ՝ պատկերացնո՞ւմ եք այն ծանր ու վտանգավոր դրությունը, որում գտնվում էր Հիսուս այս ուշագրավ խոսքն արտասանելիս։ Հարկ է, որ այս մասին փոքր-ինչ բացատրություններ տամ։ Իսրայելի քաղաքական մթնոլորտը շատ մռայլ ու խառնաշփոթ էր. հրեաները չէին հանդուրժում հռոմեական տիրապետությունը։ Սրան հակառակ, սակայն, ժողովրդի մեջ մի խմբավորում կար, որը համակիր էր հռոմեական տիրապետությանը