23/03/2020
20. Գիտասցէ՛, զի որ դարձուսցէ՛ զմեղաւորն ի մոլորութեան ճանապարհէն իւրմեէ, փրկեսցէ զոգին իւր ի մահուանէ, և ծածկեսցէ զբազմութիւն մեղաց: Թող իմանա, որ ով մեղավորին իր մոլորության ճանապարհից հետ է բերում, կփրկի նրա հոգին մահվանից և կծածկի մեղքերի ամբողջ բազմությունը: Թող իմանա, ասում է, այսինքն՝ տեղյակ լինի և մտապահի այդպիսին, և իր սրտում համոզված լինի, որ իզուր չի աշխատում մոլորյալ մարդուն չար ճանապարհից հետ դարձնելու համար, այլ մեծ երանության
21/03/2020
- Հա՛յր, աղոթելիս ինչո՞ւ է հաճախ քունս տանում: - Սառն ես ապրում: Թուլացել ես և այժմ պետք է հավաքվես: Մի՞թե կարող ես հանգիստ քնել, երբ հուզված ես և անհանգստանում ես որևէ բանի մասին: Ի նշան երախտագիտության մարդը կարող է գիշերը չքնել և աղոթել իր բարերարի համար: Իսկ այնուհետև նա պետք է մտածի. «Ինձ բարիք գործած մարդու համար գիշերը չքնեցի, իսկ մի՞թե Աստծու համար, Ով հանուն ինձ խաչվեց, արթուն չեմ մնա»: - Հա՛յր, իսկ քնկոտությունը կարո՞ղ է ֆիզիկական
20/03/2020
Ի փառս Աստծո բարին գործողը չի մտահոգվում իր ապրուստի համար, քանի որ քաջատեղյակ է Տիրոջ նախախնամության մասին. «Տերը սովամահ չի անում արդարին» (Առակ. 10:3): Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է, որ հարկավոր է հուսալ ոչ թե հարստության, այլ առաքինության վրա, քանի որ երկրի վրա կուտակած գանձերը, Տիրոջ խոսքի համաձայն, ցեցն ու ժանգն են ոչնչացնելու և գողերն են պատը ծակելու և գողանալու (Մատթ. 6:19): «Գանձերը չեն օգնի անօրեններին, մինչդեռ արդարությունը փրկում
19/03/2020
Մարտի 19-ից ամեն օր՝ հավարտ Առավոտյան ժամերգության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության կողմից մեր սուրբ հայրերի գրվածքներից կընթերցվեն հիվանդաց բժշկության աղոթքներ: Մարտի 19-ի առավոտյան Մայր Աթոռի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մի քանի միաբաններ Ս. Գրիգոր Նարեկացու աղոթամատյանից քաղված աղոթքներ բարձրացրեցին առ Աստված՝ հիվանդների շուտափույթ
18/03/2020
Օրեր առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մարտի 18-ը հայտարարվել է համազգային աղոթքի օր համավարակի հաղթահարման և հիվանդների բժշկության համար: Մարտի 18-ի երեկոյան Սուրբ Գայանե վանքում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանգստյան ժամերգություն, որի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր առանձնական աղոթքը բարձրացրեց առ Աստված՝ այս առիթով նաև իր խոսքն ուղղելով համայն
18/03/2020
Արարիչ Աստված, Իր պատկերով և նմանությամբ արարելով մարդուն, նրա առջև բաց արեց աստվածճանաչողության, այսինքն՝ սիրո ուղին: Իր ողորմության, օրհնության և բազում պարգևների դիմաց Նա ոչինչ չի պահանջում Իր արարածներից, այլ ցանկանում է, որ նրանցից յուրաքանչյուրը սիրո աղբյուր հանդիսանա: Աստծո հանդեպ սերն արտահայտվում է Նրա կամքը կատարելով: Քրիստոս ասաց. «Եթե սիրում եք Ինձ, կպահեք Իմ պատվիրանները» (Հովհ. 14:15): Եկեղեցու հայրերից մեկը, սիրո առաքինության
18/03/2020
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ առաջիկա չորեքշաբթին՝ մարտի 18-ը, հայտարարվել է համազգային աղոթքի օր՝ հրավիրելով յուրաքանչյուրին ժամը 19:00-ին իր գտնվելու վայրում իր առանձնական աղոթքով միանալու հոգևոր դասին՝ հայցելով, որ Տիրոջ օգնականությամբ աշխարհը և մեր ժողովուրդն ի զորու լինեն միաբանությամբ, փոխադարձ զորակցության ոգով հաղթահարելու համավարակի այս փորձությունը։
17/03/2020
Աշխարհում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական ու մշակութային փոփոխություններն ամենաանմիջական կերպով ազդում են մարդկային կյանքի տարբեր ոլորտների վրա: Ազգային դիմագիծը պահպանելու համար հարկավոր է զգուշորեն մոտենալ հոգևոր ու մշակութային ավանդույթներին, որոնց միջոցով հնարավոր է հասարակության մեջ կայունություն պահպանել և հաջող կերպով դիմակայել ժամանակակից մարտահրավերներին: Հասարակությունների առջև ծառացած խնդիրներին խելացի լուծումներ են