3 Հոկտեմբեր, Եշ
18/06/2019
«Լա՛վ իմացեք, ով Աստծո Արքայությունը չընդունի մանկան պես, չի մտնի այնտեղ» (Մարկ. 10:15): Ինչո՞ւ էր Քրիստոս քարոզելիս հորդորում նմանվել երեխաներին՝ այն համարելով Երկնքի Արքայություն մտնելու կարևորագույն պայման: Այս հարցը այլ հարցեր է ծնում՝ ի՞նչ է կորցնում մարդ՝ մանկության տարիքը հատելով: Ի՞նչ բացառիկ և թանկ հատկանիշներ ունեն երեխաները, որոնցով այդքան տարբերվում են մեծահասակից և որոնք այդքան արժևորվում են մեր Տիրոջ կողմից: Տարբերությունների
18/06/2019
Գերաշնորհ Սրբազան հայր, Արարատյան Հայրապետական թեմի հավատացյալների ու հոգևորականների անունից շնորհավորում ենք Ձեր Սրբազնությանը եպիսկոպոսական ձեռնադրության տարեդարձի առթիվ։ Այս տարիների ընթացքում Ձեզ վստահված տիրախնամ թեմերում Ձեր ամենօրյա հետևողական աշխատանքն արժևորվել է բազմաթիվ կարևոր ու ազգանվեր ծրագրերի իրականացմամբ։ Աղոթում ենք, որ Տերն Իր աստվածային սիրով շարունակաբար օրհնի Ձեզ ու Ձեր բոլոր նախաձեռնություններն` ի նպաստ
17/06/2019
Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ երկիրը հաստատվեց։ Ունի Տիրոջ առաջին և երկրորդ գալստյան խորհուրդը, որով հաստատվում է երկիրը։ 1. Տէր թագաւորեաց՝ ցնծասցէ երկիր, ուրախ եղիցին կղզիք բազումք։ Տերը թագավորեց, թող երկիրը ցնծա, թող ուրախ լինեն բազում կղզիները։ Ուստի երկիրը միայն սգակից և ողբակից չի լինում, այլև ցնծում է մարդկանց փրկությամբ։ Թող ուրախ լինեն կղզիները, որոնք ընդունեցին ավետարանը՝ Կիպրոսը, Կրետեն, Կարթագենը և այլն։ 2. Ամպ
16/06/2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կարևորելով Աստվածօրհնյալ ընտանիքի արժեքը և հիմնարար առաքելությունը ազգային, պետական ու հասարակական կյանքում, 2019 թվականը հռչակել է որպես ընտանիքի տարի: Ի թիվս եկեղեցական մյուս համայնքների՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը ևս, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, կազմակերպում է ընտանիքին ուղղված մի շարք ծրագրեր և միջոցառումներ:
15/06/2019
Քրիստոսի հետևորդները մշտապես հոգևոր պայքարի մեջ են և այդ պայքարում մենամարտող զինվորի գլխավոր զենքն աղոթքն է: Թշնամիներով շրջապատված զինվորը չի կարող քնել. երանելի Պողոս առաքյալը հորդորում է արթուն լինել և անդադար աղոթել, աղոթել ոչ միայն ինքդ քեզ համար, այլ նաև հավատակից զինվորների համար. «Ամենայն աղոթքներով և աղաչանքներով ամեն ժամ աղոթեցե՛ք Հոգով, և այդ բանի մեջ հսկեցե՛ք կատարյալ հարատևությամբ և աղաչանքներով» (Եփես. 6:18): Դարեր
15/06/2019
Ըստ Հայ եկեղեցու դավանաբանության՝ Աստված Ամենասուրբ Երրորդություն է. մի Աստվածություն՝ երեք Անձերի մեջ՝ Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված: Ամենասուրբ Երրորդությունը Ամենասուրբ Աստվածության երեք Անձերի անբաժանելի միությունն է: Սարգիս Պիծակի կողմից նկարազարդած Մատենադարանի № 2627 Աստվածաշունչը բացվում է ամբողջ երկրորդ սյունակը գրավող երկարավուն ուղղանկյան մեջ ամփոփված Ս. Երրորդության, Ադամի և Եվայի, Մովսեսի և Ահարոնի պատկերներով:
14/06/2019
Ժամանակը մեր շուրջն անընդհատ փոխվում է, փոփոխվող աշխարհում ոչինչ հաստատուն չէ: Պլանները, որ մարդը կառուցում է ապագայի համար, հնարավոր է չիրագործվեն. առողջ մարդը կարող է վաղը հիվանդանալ, հարուստը աղքատանալ, կամ մարդը, որ այսօր ապրում է, վաղը կարող է այլևս չլինել: Փոփոխական և անցողիկ աշխարհում կարևոր է, թե մարդն ի՞նչ ժամանակով է ապրում, ո՞րն է իր համար գլխավոր ժամանակը: Իմաստուններից մեկն ասել է, որ մեծ խնդիրներն առաջ են գալիս ժամանակին չարված
13/06/2019
25. Սոյնպէս և Ռախաբ պոռնիկն՝ ո՞չ ապաքէն ի գործոց արդարացաւ, ընկալեալ զլրտեսսն՝ և ընդ ա՛յլ ճանապարհ արձակեաց: Այդպես էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞վ, երբ ընդունեց լրտեսներին և արձակեց նրանց այլ ճանապարհով: Ծայրահեղ օրինակը և չափազանց պատվական սկզբում է դնում, և վերջում անարգն է բերում, որպեսզի երկու կողմերին էլ պատկառեցնի՝ ձեռնամուխ լինել բարի գործերի: Այդպես էլ, ասում է, պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞վ: Այս պոռնիկը հեռավոր