3 Հոկտեմբեր, Եշ
13/04/2019
Քրիստոս Իր երեքամյա քարոզչության ընթացքում հարություն տվեց երեք հոգու, որից մեկը չորսօրյա մահացած Ղազարոսն էր: Այս մասին գրում է միայն Հովհաննես ավետարանիչը (Հովհ. 11:1-46): Վերջինս, անդրադառնալով այս իրողությանը, մանրամասն պատմում է, թե երբ Հիսուս Բեթանիայում էր, լսում է, որ Իր հետևորդներից Մարիամի և Մարթայի եղբայր Ղազարոսը, հիվանդացել և մահացել է: Քրիստոս գնում է գերեզման՝ պատվիրելով մի կողմ տանել այն ծածկող քարը և երբ ասում է. «Ղազարո՛ս,
12/04/2019
Ապրիլի 12-ին Երևանի Լ. Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցի 3² դասարանի աշակերտները, իրենց դասվար Սիլինե Մարտիրոսյանի նախաձեռնությամբ, Սուրբ Հարության տոնին ընդառաջ, այցելեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Այցը, ինչպես նշեց դասվարը, ճանաչողական նպատակ ուներ, որպեսզի աշակերտները եկեղեցում քահանայի բացատրությամբ ծանոթանան առաջիկա տոների պատմությանը, Տեր Հոր օրհնությունը ստանան, նաև՝ հոգևոր սնունդ, որ, ուսուցչի համոզմամբ, վեր է ամեն
12/04/2019
Պատարագի արարողության համապատասխան հատվածում պատարագիչ հոգևորականը, երկու ձեռքով սկիհը բարձր պահած, շրջվում է դեմքով դեպի ժողովուրդը և ասում. «Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն»` Օրհնյալ լինես Տիրոջ անունով եկածդ, սրան նաև ավելացնում է` «Օրհնեալ, որ գալոցդ ես»` Օրհնյալ լինես Դու, որ գալու ես: Նշված առաջին խոսքով հիշատակվում է Քրիստոսի առաջին գալուստը, իսկ մյուսով` երկրորդ գալուստը: Քրիստոսի երկրորդ գալստյան վերաբերյալ նման հիշատակություն
12/04/2019
Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Հայ եկեղեցու ամենախորհրդավոր արարողություններից մեկը՝ դռնբացեքը: Ծաղկազարդը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Այն նաև խորհրդանշում է մեր Տիրոջ մուտքը Վերին Երուսաղեմ: Այս իմաստով Քրիստոսի մուտքը Երուսաղեմ կոչվում է նաև Գալուստ: Այդ պատճառով էլ Ծաղկազարդի երեկոյան կատարվում է դռնբացեքի արարողությունը, որը Քրիստոսի Գալստյան օրինակն է ցույց տալիս: Դռնբացեքի արարողության միջոցով վերապրում ենք
10/04/2019
Ամեն մարդ՝ որպես աստվածաստեղծ արարած, կոչված է իր միջավայրում սեր, ուրախություն և բարություն սերմանելու: Այս կոչումն այն ուղենիշն է, որով քրիստոնյան ընթանում է դեպի Տերը և Նրա ամենակարող զորությամբ զորանալով՝ ամեն օր ուրախություն ապրում՝ նշելով բարու հաղթանակը: Բարին գործելու և սերմանելու նախանձախնդրությունն է շատերին համախմբել այն սոցիալական ծրագրերի շուրջ, որ իրագործում են Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին և «Արև-երեխաներ» ՀԿ-ն: Ապրիլի
10/04/2019
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում Մեծ պահքը կարևորագույն շրջաններից է, որն իր ուղերձներով դուրս է գալիս ծիսական-արարողական սահմաններից՝ դառնալով յուրաքանչյուր քրիստոնյա անհատի զղջման և խոստովանության ճանապարհը, որ տանում է դեպի Գողգոթա, դեպի հաղթանակ: Ապաշխարությունն առաջին նախապայմանն է այդ ճանապարհը անցելու: «Ապաշխարեցե՛ք, որովհետև մոտեցել է Երկնքի Արքայությունը»,- կոչ է անում Քրիստոս (Մատթ. 4:17): Փրկության ճանապարհը ապաշխարության
08/04/2019
Աստծու մարդու՝ Մովսեսի աղոթքը: Մովսեսի գրքում այսպիսի բան չկա, այլ միայն այսքանը. «Մովսեսը Տիրոջ համար զոհասեղան շինեց և դրա անունը դրեց՝ «Տերն իմ ապավենն է»» (Ելք 17:15): Այլ հայտնի է, որ Դավիթը երգեց սա ի դեմս Մովսեսի, քանզի արարչությունն է հիշատակում, և մեր բնության սկզբնական և պատվավոր վիճակը՝ Մովսեսի արարչապատումի նման, որ ունի կրքեր և բնական կարիքներ, նաև գերությունից վերադարձը և քրիստոնեության ծագումը: 1. Տէր, ապաւէն եղեր
07/04/2019
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Աստվածամորը նվիրված յոթ տոներից Ավետումն Ս. Մարիամ Աստվածածնի տոնը նշում է ապրիլի 7-ին: Ողջ քրիստոնյա աշխարհի համար կարևորագույն մի տոն. ավետվեց աշխարհի Փրկչի ծննդյան ավետիսը: Մարիամը, Աստվածամայր դառնալով, երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի խոսքով, իր անձի մեջ խտացրեց մայրության բարձրագույն արտահայտությունը՝ իր կերպարում վեհագույն ձևով դրսևորելով կնոջ դերը: Աստծու Որդին մարդեղացավ, ծնվեց Ս. Կույս Մարիամ