3 Հոկտեմբեր, Եշ
27/03/2019
Մարտի 27-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մնացականյան Նունեին (35 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Նունեն միայնակ է խնամում իր երկամյա դստերը՝ Հասմիկին, ով Դաունի համախտանիշ ունի: Նրա ամուսինը երեխայի ծնունդից հետո առաջարկել է կնոջը երեխային մանկատուն հանձնել և նրա մերժումը ստանալով՝
27/03/2019
Ինքնամաքրման ճանապարհի կեսին Միջինքը հիշեցնում է, որ Մեծ պահքը հասել է իր կեսին: Միջինքին Մեծ պահքը չի ընդհատվում, պահեցողները շարունակում են պահք պահել: Այդ օրը անդրադառնում ենք, որ մինչ Հիսուսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Զատիկը, մնացել է քսանչորս օր, և որ դեռևս խոկումի, ինքնաքննության, զղջումի ու ապաշխարության օրեր են: Մինչ Հարության տոնի ուրախությունը, պահեցողության օրերը հնարավորություն են տալիս յուրաքանչյուրին անդրադառնալու
26/03/2019
Հոգևոր կյանքում անչափ կարևոր է ամեն օր հաստատակամ քայլերով դեպի փրկարար նպատակ ընթանալը: Հոգևոր կյանքն աճում է աստիճանաբար և ներդաշնակ աճի համար մշտական և երկարատև ջանքեր են պահանջվում. աստիճաններով բարձրահարկ շենք բարձրացողը չի կարող անմիջապես հայտնվել շենքի վերջին հարկում, այլ պետք է բարձրանա աստիճան առ աստիճան՝ սկսելով առաջինից: Հոգևոր կյանքը՝ ինչպես ծաղիկը, մշտական ուշադրություն և երկարատև խնամք է պահանջում: Ինչպե՞ս զարգացնել
25/03/2019
Այսուհետև՝ Մալալեթի իմաստության մասին. իմաստություն, որով պատասխան տվեց Եման Եզրայելացին: Սիմաքոսը Մալալեթը պար է ասում, Ակյուղասը՝ պարողների խումբ, իսկ 52-րդ սաղմոսում Մալալեթը գյուղ, գավառ և վայր է կոչվում, թերևս այստեղից էին երգիչներն ու պարողները, որոնց հետ նաև այս Եմանը, և սա պարի առաջնորդ էր և եղանակ էր հորինում Աստծուն օրհներգելու համար: Իսկ իր երգելու ժամանակ, երբ հարցրին նրան, թե ինչի մասին է, այնտեղ հավաքված ամբողջ իսրայելացի
24/03/2019
Այս կիրակի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հիշատակում է անիրավ տնտեսի մասին ավետարանական առակը (Ղուկաս 16:1-8): Առակի խորհրդով էլ Մեծ պահքի չորրորդ կիրակին կոչվում է «Տնտեսի կիրակի»: Անիրավ տնտեսի առակում պատմվում է, թե մի մեծահարուստ տանուտեր կար, ով իր տնտեսության բոլոր գործերը վստահել էր իր տնտեսին: Վերջինիս մասին մի օր ամբաստանություն է լսում, թե հավատարիմ չէ իր տիրոջ ունեցվածքի հանդեպ: Տանուտերն այս որ լսում է, կանչում է տնտեսին
23/03/2019
Մարտի 21-ին Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրվա կապացկությամբ կայացած «Ես կարող եմ» խորագիրը կրող բարեգործական համերգին ներկա գտնվողներից յուրաքանչյուրն իր աջակցությունն ունեցավ՝ ի նպաստ Դաունի համախտանիշ ունեցող երեխաների: Ոմանք էլ, սիմվոլիկ տոմսեր գնելով, իրենց սիրո լուման ներդրեցին այն սիրո առաքելության մեջ, որ ջանում է արև երեխայի դեմքին միշտ արև ժպիտ տեսնել: «Զոհաբերության մեջ լուման էլ արժեք ունի և նվիրաբերության
23/03/2019
Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի կիրակի: Այս օրն ընթերցվում է Անիրավ տնտեսի մասին առակը (Ղուկ. 1-8): Քրիստոս հաճախ մարդկանց ուսուցանում էր առակներով: Երբ առաքյալները Տիրոջը հարցրեցին. «Ինչո՞ւ ես առակներով խոսում նրանց հետ», Քրիստոս պատասխանեց և ասաց նրանց. «Քանի որ ձե՛զ է տրված իմանալ Երկնքի Արքայության խորհուրդները, իսկ նրանց տրված չէ» (Մատթ. 13.10-11): Իր քարոզչության սկզբում Քրիստոս խոսում էր ավելի պարզ, առանց առակների,
22/03/2019
«Ես եմ քո Տեր Աստվածը, որ քեզ հանեցի եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից: Ինձնից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար» (Ելք 20:2-3): Այս պատվիրանը տասը պատվիրաններից առաջինն է՝ տրված Աստծու կողմից Մովսես մարգարեին Սինա լեռան վրա: Պատվիրանն արգելում է բազմաստվածությունը և ընդգծում, որ Տեր Աստվածը մեկն է, և չկան այլ աստվածներ Նրանից բացի (Երկրորդ Օրենք 6:4; Հովհ. 17:3; Ա Կորնթ. 8:4-6): Այս պատվիրանի կատարումը հիմնված է ճշմարիտ հավատքի վրա,