08/11/2018
8. Զի այր երկմիտ՝ առանց հաստատութեան է յամենայն ճանապարհս իւր: Քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է: Բազմաթիվ անգամներ մեղադրում է չար երկմտության համար և ցույց է տալիս դրա անասելի պատուհասը, որպեսզի երկյուղես և երիցս անարգում է նրան և հեգնում: Նախ՝ թո՛ղ խնդրի հավատով և առանց երկմտելու, ապա՝ երկմիտը նման է ծովի հողմակոծ և տարուբերվող ալիքների, և նորից՝ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է: Տեսնո՞ւմ ես
07/11/2018
«Զորավոր է ա՛յն ազգը, որ ունի զորավոր ընտանիքներ. սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ: Ով որ կամենում է զորավոր տեսնել յուր ազգը և հաղթող՝ հայրենիքը, նա ամենից առաջ ընտանիքները պիտի խնամե, ինչպես մի հոգատար պարտիզպան, որ ծառի ճյուղերը զորացնելու և նրանից պտուղ քաղելու համար խնամում է ծառի արմատները, որոնք թեպետ հողի մեջ են թաղված և չեն երևում մարդկանց, բայց իրենց մեջ ամփոփում են ծառի կենդանությունը»,-
06/11/2018
- Արդյո՞ք անհանգստության զգացում ունենում ես,- ես այս հարցը բազմաթիվ մարդկանց եմ տվել, և նրանցից շատերը նայել են ինձ, ժպտացել ու պատասխանել. - Հայր Սուրբ, դա հռետորակա՞ն հարցում է: Բնականաբար, բոլորս էլ անհանգստություն զգում ենք: Միգուցե՞, դո՛ւ չես անհանգստանում: Եվ այդ պահին ես դժվարին իրավիճակում հայտնվեցի, երբ այդ հարցն ուղղեցի ինձ, հասկացա, որ ինձնում ևս անհանգստության զգացում է ապրում: Մենք բոլորս շատ ենք անհանգստանում: Եվ հիմա, ռադիոհաղորդումը
05/11/2018
Սաղմոս Ասափի օրհնության: Դավիթը երգում էր, իսկ Ասափը գրում և եղանակ հորինում՝ Դավթի հոգուն համահունչ, ինչպես որ յոթանասունիցը՝ Մովսեսի հոգուն: Խորհրդանշում է գերուն և մակաբայեցիներին, նաև ցույց է տալիս մարդկային ամեն տեսակ մտային հուզումներն ու կրքերը, երբ չարի ներգործություններն անմտության չեն հասցնում: 1. Իբրեւ զի բարի է Իսրայէլի Աստուած, և ոյք ուղիղ են սրտիւք: Որքա՜ն բարի է Աստված Իսրայելի համար և սրտով շիտակների համար: Ինչպես
04/11/2018
Վեհափառ Տե՛ր, Աստվածային նախախնամությամբ և Ազգի կամոք Միածնաէջ Սուրբ Տաճարում տարիներ առաջ Ձեզ փոխանցվեց Ամենայն Հայոց Հայրապետի «քաղցր լուծը»: Եվ շուրջ երկու տասնամյակ է, ինչ Ձեր հովվապետական բարձունքից ամենքիս ուսուցանում եք հավատքով ապրելու կերպը, ներշնչում ուժականություն և տոկունություն՝ մոլորեցնող փոթորիկներին դիմակայելու և մեր սուրբ հայրերի թողած ճշմարտության ուղիներով անսայթաք քայլելու համար: «Ապրենք ու գործենք
03/11/2018
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ծիսական կյանքի մեջ հատուկ հիշատակության և տոնախմբման են արժանացել սրբերը: Հատուկ տնօրինություններով մասնավոր օրեր է սահմանված սրբերի հիշատակը ոգեկոչելու համար: Քրիստոնեական կրոնը կյանք է, ապրելու և գործելու եղանակ է: Չկա ավելի ազդեցիկ միջոց դաստիարակության ու կրթության, քան կյանքի օրինակը: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր երեքամյա քարոզչության ընթացքում մարդկանց հետ խոսեց առակներով, մարդկային ամենօրյա
02/11/2018
Նոյեմբերի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և «Անանուն թմրամոլներ» խմբի երկու մասնակիցներ հանդիպում ունեցան Գևորգյան հոգևոր ճեմարանի հինգերորդ լսարանի գործնական աստվածաբանության հոսքի ուսանողների հետ: Հովվական սոցիալական ծառայության առարկայի շրջանակներում՝ ճեմարանականները ծանոթացան Տեր Գրիգորի հովվական սոցիալական ծառայության ուղուն և Զորավոր Ս. Աստվածածին
02/11/2018
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցան Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով հերթական ժողովի նիստերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո որպես ատենապետեր ժողովը վարելու հրավիրվեցին ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Արևմտյան Եվրոպայում Հայրապետական