28/09/2018
Սեպտեմբերի 28-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Շաբոյան բազմազավակ կարիքավոր ընտանիքին: Մեկ տարի է, ինչ տասնչորս զավակներով հարուստ ընտանիքը բնակվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական 29/4, 1/1 հասցեում գտնվող հանրակացարանի նկուղային հարկում: Խոնավ և ցուրտ պայմաններում ապրող ընտանիքը մինչ այդ նույն հանրակացարանի յոթերորդ հարկում է վարձակալությամբ բնակվել և վարձը չվճարելու պատճառով՝
27/09/2018
Եկեղեցու և պետության բարձրաստիճան ներկայացուցիչների հակամարտության օրինակ է Հուսիկ Կաթողիկոսի և Հայոց Տիրան թագավորի միջև ծագած հակառակությունը: Հուսիկ Կաթողիկոսը Տիրանին և պալատականներին շատ անգամներ հանդիմանել է քրիստոնյային ոչ վայել վարքուբարքի համար: Եվ մի անգամ, երբ Տիրանը գտնվում էր Ծոփաց Բնաբեղ բերդում և եկեղեցական տոնի առիթով ցանկանում էր եկեղեցի մտնել, Հուսիկը արգելում է նրա մուտքը` ասելով. «Արժանի չես, ինչո՞ւ ես ներս մտնում»:
26/09/2018
Սեպտեմբերի 26-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Մոլդովական 29/4, 507 հասցեում բնակվող Մաթևոսյան ընտանիքին: Երկու հոգուց բաղկացած կարիքավոր ընտանիքը մի շարք դժվարությունների առջև է կանգնած. Մաթևոսյան Թերեզան (73 տ.) մի շարք առողջական խնդիրներ ունի, վերջերս միկրոինֆարկտ է տարել և մեծ դժվարությամբ խնամում է իր քրոջը՝ Օվսաննային (70 տ.), ով 1-ին խմբի հաշմանդամ է և անկողնային հիվանդ: «Քույրս տառապում
24/09/2018
Հարգելի նախագահ Վայս, Հարգելի վարչապետ Փաշինյան, Քույրեր և եղբայրներ, Այսօր մեր սրտերը լցված են ուրախությամբ, քանի որ ականատեսն ենք աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկում` «Մետրոպոլիտան» արվետի թանգարանում «Հայաստան» անունը կրող ցուցահանդեսի բացմանը։ Այս հիանալի ցուցադրությունը մշակույթի համընդհանուր լեզվով ներկայացնելու է, թե ովքեր ենք մենք` հայերս, և որտեղից ենք գալիս։ Այն նշանավորում է 14 դարերի ընթացքում
24/09/2018
Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում (ԱՄՆ) ներկա գտնվեց «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանում կազմակերպված «Հայաստա՛ն» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Մի քանի տարի նախապատրաստվող այս եզակի ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 140 ցուցանմուշներ, որոնք տրամադրվել են Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Նվիրապետական Աթոռների թանգարաններից, Հայաստանի
24/09/2018
Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում (ԱՄՆ) ներկա գտնվեց «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանում կազմակերպված «Հայաստա՛ն» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Իր կարճ ելույթում Վեհափառ Հայրապետը, մասնավորապես, ասաց. «Մենք պաշտպանել ու պահպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրև ազգ ու ժողովուրդ՝ մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր եկեղեցիները, մեր գիրը,
24/09/2018
Այսուհետև՝ Դավթի օրհնության սաղմոս: Մարգարեանում է հեթանոսությունից դարձի գալու և Տիրոջից փրկություն գտնելու մասին, ինչպես որ եղավ ամբողջ աշխարհի համար: Երբ սպանվեց Աբիսողոմը, Դավիթը Հորդանան վերադարձավ, և նրա մոտ եկան նրանք, ովքեր իր որդու հետ էին եղել, և թողություն տվեց նրանց, և ցույց տալով Տիրոջ անհիշաչարությունը մեր հանդեպ, ասաց այս [սաղմոսը], նաև ի դեմս առաքյալների: 1. Աստուած, ողորմեա՛ մեզ և օրհնեա՛ զմեզ. երեւեցո՛ զերեսս քո ի մեզ,
22/09/2018
Սեպտեմբերի 22-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, ուխտագնացության մեկնեց Գեղարքունիքի թեմի սրբավայրեր: Ուխտավորները նախ այցելեցին Ծովինար գյուղի Ս. Աստվածածին եկեղեցի՝ մասնակիցը լինելու ուխտի Սուրբ Պատարագին: Եկեղեցում ուխտավորներին ողջունեց հոգևոր հովիվ Տեր Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանը