16/09/2018
Սեպտեմբերի 16-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու Զորավոր երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Վերադարձ» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գրքերի և հոդվածների հեղինակ, ՄԱԿ-ի աշխատակից Յուրա Ուդումյանը: Բանախոսությունը, երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Վեց
15/09/2018
Սեպտեմբերի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, կազմակերպեցին, որ Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը Դաունի համախտանիշ ունեցող քսանինը երեխաներ անցնեն էնդոկրինոլոգի խորհրդատվություն: Նշենք, որ օգոստոսի 8-ին
13/09/2018
- Հա՛յր, եթե քույրը նոր հանձնարարություն է ստանում և այնտեղ հանդիպում է նախկինում ընդունված կարգի, ապա կարո՞ղ է ինչ-որ բան փոխել այդ կարգի մեջ: - Ոչ, սկզբնական շրջանում պետք չէ ոչինչ փոխել, նույնիսկ եթե նա միայնակ է կատարում այդ հանձնարարությունը: Փոփոխությունները, որոնց մասին խոսում ես, հին մենաստաններ եկած վանական նոր եղբայրություններն են կատարել: Նրանք անհարգալիր են վերաբերվել իրենց նախորդների փորձին: Գործին այդ կերպ մոտենալով, օրակարգի
12/09/2018
Քրիստոնեության մեջ մեծ տեղ է գրավում Խաչը: Խաչի վրա մեռավ Քրիստոս` Իր զոհագործությամբ մարդկությանը ազատելով չարի ու մեղքի իշխանությունից: Բայց ոմանք թերահավատությամբ ասում են, թե ինչպե՞ս կարելի է մեծարել այն գործիքը, որով սպանություն են գործել: Սակայն այդ մահվան գործիքը Քրիստոսի զոհաբերությամբ դարձավ բանալի, որով բացվեցին Երկնքի Արքայության դռները: Ահա սրանով է, որ խաչը մեծ արժեք է ձեռք բերել: Որոշ աղանդավորներ ընդհանրապես մերժում են
11/09/2018
Սեպտեմբերի 11-ին՝ Խաչվերացի տոնին ընդառաջ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի ուղեկցությամբ, ուխտագնացության մեկնեց Կոտայքի թեմի սրբավայրեր: Քրիստոսի հետևորդը հետևում է Տիրոջ այն խոսքին, որ ասում է. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից» (Մատթ. 16:24): Խաչի ճանապարհով
11/09/2018
Քրիստոնյան իր կյանքի յուրաքանչյուր օրն իմաստավորում է, երբ մոտենում և նմանվում է իր Արարչին՝ նորոգելով իր մեջ Աստծո պատկերը: «Դուք իմ ձագուկներն եք, բայց ահա դարձյալ մոր նման երկունքի ցավ եմ քաշում ձեզ համար, մինչև որ դառնաք Քրիստոսի հարազատ պատկերը»,- գրում է Պողոս առաքյալը Գաղատիայում իր կողմից հիմնած եկեղեցու անդամներին (Գաղ. 4:19): Աստծո պատկերին վերադառնալը ենթադրում է մեղքի, կրքերի և գայթակղությունների դեմ ամենօրյա պայքար, որի
10/09/2018
Ի կատարած. սաղմոս Դավթի. Երեմիայի, Եզեկիելի և ժողովրդի օրհնությունն է, երբ ուզում էին վերադառնալ պանդխտությունից: Այս վերնագիրը թարգմանիչները չեն դրել, այլ ուրիշներն [են ավելացրել], ըստ իրենց մտքի, քանզի Երեմիան չգնաց Բաբելոն և ոչ էլ դուրս եկավ այնտեղից: Ուստի սա ի դեմս այնտեղ գտնվող գերիների է, որ ասում էին, թե ինչո՞ւ օրհնությամբ օրհներգենք Տիրոջը օտար երկրում. նրանք ասում են. 1. Քեզ վայելէ օրհնութիւն, Աստուած, ի Սիովն. և քեզ տացին աղօթք
07/09/2018
«Ծնողները, որ երեխա են ծնում և նրանց մարմին տալիս, պետք է հնարավորինս աջակցեն նաև նրանց հոգևոր վերածննդին» - Հա՛յր, պատմեք մեզ Սուրբ Աստվածածնի ծնողների` Սուրբ Աննայի և Սուրբ Հովակիմի մասին: Մի առիթով արդեն սկսել էիք պատմել նրանց մասին… - Դեռ մանկուց ես մեծ ակնածանքով էի վերաբերվում նրանց: Նույնիսկ խնդրել եմ, որ վանական կյանքում ինձ Հովակիմ անունը տան: Ի՜նչ մեծամեծ բաներով ենք մենք նրանց պարտական: Սուրբ Հովակիմն ու Աննան երկրիս