27/08/2018
Սաղմոս Դավթի, մինչ նա գտնվում էր Հրեաստանի անապատում: Դավիթը գնաց Աքիմելիքի մոտ, այնտեղից՝ Անքուսի, ապա ապահովություն գտավ անապատում և ասաց. 1. Աստուած, Աստուած իմ, ես առ քեզ առաւօտ առնեմ, ծարաւեաց առ քեզ հոգի իմ. քանի՞ պատիկ ևս և մարմին իմ: Աստվա՛ծ, Աստվա՛ծ իմ, ես առավոտից քեզ եմ դիմում. հոգիս ծարավ է քեզ, առավել ևս մարմինն իմ: Քանզի քո սերը թոթափում է աչքերի քունը՝ երեկոյից մինչև առավոտ, և կրկնելով բարեգործ անունը եռանդագին կարոտով՝ ընդհանրական
26/08/2018
Ուխտավորը, ապաշխարության և փառաբանության ուղի անցնելով, ազատորեն ու կամովին հաղորդակցվում է լույսի հետ և լուսավորվում. «Տե՛ր, Քեզնից է կյանքի աղբյուրը, և երեսիդ լույսով ենք լույսդ տեսնում» (Սաղմ. 35:10): Դեպի լույս տանող ուղին նաև սխրանքի ուղի է, քանի որ անձուկ է դուռը և նեղ՝ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք (Մատթ. 7:14): Արդարության Արեգակի լույսով նորոգվելու մղումով՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ
26/08/2018
Սբ. Աստվածամոր երկու զգեստներից բացի, որ նրա կտակի համաձայն տրվեցին իր հետ ապրող երկու կանանց, գոյություն ուներ նաև մի գոտի: Ըստ ավանդության՝ այդ գոտին նրա կողմից տրվել էր Թովմաս առաքյալին և այդպես փոխանցվել հավատացյալից հավատացյալ: Վերջիններս այդ սրբությունները մեծ երկյուղածությամբ էին պահպանում և այդպիսով սերնդեսերունդ փոխանցում, որոնցով բազում հրաշքներ էին գործվում: Հետագայում՝ 5-րդ դարում, Արկադեոս կայսեր օրոք (395-408) Երուսաղեմում
25/08/2018
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին շարունակում է իրագործել իր սոցիալական ծրագրերը՝ այցելելով կարիքավոր ընտանիքների: Օգոստոսի 25-ին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Նուբարաշեն Բ-5 թաղ. 31 հողակտորում բնակվող Խաչատրյան ընտանիքին: Տնակը, որտեղ բնակվում է բազմանդամ ընտանիքը, բաղկացած է մեկ սենյակից և զուրկ է կենցաղավարության տարրական պայմաններից:
25/08/2018
Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների գործակցային հարաբերությունների զարգացման և արդյունավորման համար: Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայաստանի
25/08/2018
Թովմաս առաքյալը Քրիստոսի տասներկու առաքյալներից մեկն է: Նա Քրիստոսի հարությունից հետո թերահավատություն է ցուցաբերում Տիրոջ հարության նկատմամբ՝ ասելով. «Մինչև իմ աչքերով չտեսնեմ Նրան և ձեռքս չմտցնեմ Նրա խոցված կողի մեջ, չեմ հավատա»: Երբ առաքյալները հավաքված էին վերնատանը, Հիսուսը, հայտնվելով առաքյալների առաջ, դիմում է Թովմասին և ասում. «Մատներդ բեր, դիր այստեղ և տես ձեռքերս, ձեռքդ բեր ու մխիր կողիս մեջ, և մի եղիր անհավատ, այլ հավատացյալ»:
24/08/2018
Օգոստոսի 24-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Նուբարաշեն Բ-6 թաղ. 14-ի առաջին հողակտորում բնակվող Խաչատրյան ընտանիքին: Բազմաթիվ դժվարություններ տեսած, բայց լավատեսությամբ լեցուն տիկին Ռիման (73 տ.) պատմեց, որ տասներեք տարի է, ինչ ինքն իր տղայի, հարսի և չորս թոռների հետ բնակվում է ինը մետրանոց տնակում, որի տանիքը վերանորոգման կարիք ունի: «Բնակարանի հարցով շատ անգամներ եմ դիմել պետությանը,
24/08/2018
«Երանի՜ ձեզ, երբ մարդիկ ձեզ նախատեն ու հալածեն, կամ ստելով՝ ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն Իմ հետևորդը լինելու համար: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձատրությունը երկնքում: Հիշեցե՛ք, որ նույն ձևով հալածանքի ենթարկվեցին նաև ձեզնից առաջ ապրած մարգարեները» (Մատթ. 5:11-12): Այս վերջին երանին բացահայտում է քրիստոնյայի հավատքի բացահայտման բուն իմաստը: Այն հորդորում է, ոչ միայն համբերել, այլ նաև ցնծալ և ուրախությամբ դիմակայել