01/03/2018
Մարտի 1-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Հայ Եկեղեցին և Հայոց Հայրապետները 20-րդ դարում» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ, աստվածաբանական գիտությունների թեկնածու՝ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Հերթական բանախոսությունը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Տեր Վազգենը նախ անդրադարձավ
01/03/2018
Տիրոջ խաչելությամբ Խաչից կյանք հորդեց, և մարդը հնարավորություն ստացավ նոր արարած լինելու. «Որևէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է. նա այլևս այն չէ, ինչ որ նախապես էր, որովհետև նա ամբողջությամբ նորոգվեց» (Բ Կորնթացիներ 5:17): Քրիստոսի խաչելությամբ Խաչը դադարեց պատժի խորհրդանշան լինելուց և դարձավ հաղթանակի նշան: Խաչակնքումը չի համարվում միայն կրոնական աստվածպաշտության մի մաս, քրիստոնյաներիս համար Խաչը Աստծո զորությունն է. «Խաչի
27/02/2018
Յուրաքանչյուր օրը Աստծո պարգևն է մարդուն շնորհված: Եկեղեցու հայրերից աբբա Եսային հորդորել է՝ ապրիր այնպես, կարծես թե ապրածդ օրը վերջինն է, ու Աստծո առջև մեղք չես գործի: Մահվան մասին հիշողությունը նպաստում է, որ մարդն արժևորի և իմաստավորի իր ներկան: Անհատույց և անանձնական սիրով հարստացած օրը կարող է միայն երջանկություն և բարօրություն տարածել: «Պետք է ապրեք այնպես, որ անցյալը երբեք ավելի լավը չլինի ապագայից կամ ներկայից»,- ասել է Ս.
26/02/2018
Այսուհետև՝ անցած ժամանակի մասին. Կորխի որդիների իմաստությունը. օրհնության սաղմոս սիրելիի մասին։ Անցած ժամանակների փոփոխության պատճառով էր, որ Սիմաքոսը «ծաղիկ» թարգմանեց, իսկ Թեոդիտոսը՝ «շուշան»։ Եվ սիրելին՝ Որդին է, որին հաճեցավ Հայրը, ում այգու մասին ասաց Եսային, թե փոփոխվեց եկեղեցին իր սկզբնական վիճակից, ըստ մարգարեի, ծաղկեց շուշանի պես՝ Աստծո մարդ լինելու շնորհիվ, ում մասին էլ ասում է Հայրը։ 1. Բղխեսցէ սիրտ իմ զպատգամս
24/02/2018
Փետրվարի 24-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրահայ համայնքից Լենա Քեշիշյանին ( 50 տ.) հանձնեց դրամական օգնություն (6 000 ռուբլի), որ տրամադրել էր Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր հայրենակիցը, ով չցանկացավ իր անունը նշել: Սիրիայում ծագած պատերազմի պատճառով Լենան իր մայրիկի՝ Անժել Նազարյանի (84 տ.) և 1-ին խմբի հաշմանդամ եղբոր՝ Հովհաննես Քեշիշյանի (57տ.) հետ երկու տարուց ավել է, ինչ եկել է Հայաստան՝
23/02/2018
Փետրվարի 20-23-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցան Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովի նիստերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո որպես ատենապետեր ժողովը վարելու հրավիրվեցին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Օրակարգի
23/02/2018
Փետրվարի 20-23-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում ներեկեղեցական հարցերի շարքում անդրադարձ կատարվեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության կյանքում վերջին տարիների զարգացումներին և պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացին։ Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ
23/02/2018
Աշխարհը հոգեբուժարանի է վերածվել: Փոքր երեխաները կեսգիշերին են պառկում քնելու, երբ հարկ է, որ մայրամուտից անմիջապես հետո պառկեին քնելու: Նրանք փակված են բազմահարկերում, բետոնի մեջ, նրանք ապրում են ըստ մեծահասակների կարգ ու կանոնի: Երեխաներն ի՞նչ անեն և մեծահասակներն ի՞նչ անեն: Երեխաները գալիս են ու ինձ ասում. «Ծնողները մեզ չեն հասկանում»: Գալիս են ծնողներն ու ասում. «Մեր երեխաները մեզ չեն հասկանում»: Ծնողների և երեխաների միջև