5 Հոկտեմբեր, Շբ
28/11/2017
Ի՞նչն է համարվում փորձություն: Փորձությունը կարող ենք սահմանել աշխարհիկ և կրոնական ընկալումներով: Աշխարհիկ ընկալմամբ փորձությունը որևէ մեկի կամ խմբի կողմից իրականացվող գործողությունն է, որի նպատակն է խաթարել անձի, խմբի կամ ժողովուրդների կյանքը, մատնել նեղությունների ու դժվարությունների: Կրոնական ընկալմամբ փորձությունը գալիս է սատանայից և նպատակ ունի դժվարություններ, նեղություններ պատճառելով՝ մարդուն հեռացնել Աստծուց, հոգևոր բարիքներից:
27/11/2017
Աստված սեր է և Նրա սիրառատ բնությունը սիրով արարեց Իր արարածներին՝ պարգևելով նրանց հոգևոր շնորհներ ու պարգևներ: Մարդն ապրում է նորովի, երբ միավորված է սիրո և կյանքի Աղբյուրին, երբ սիրով գործածում է Աստծո պարգևածը՝ վստահ լինելով, որ հակառակ պարագայում կկորցնի սիրո պարգևները: Նա նաև վստահ է, որ առանց Արարչին սիրելու՝ արարածին սիրելն անկատար է: Այդ պատճառով յուրաքանչյուր օրը Աստծո ներկայության մեջ ապրելը, Նրան և մարդկանց ծառայելը իրական
27/11/2017
Սաղմոս Դավթի. ծերության ժամանակ, երբ իր փորձառությամբ [արդար] նախանձողներին խրատելու և ցույց տալու համար, թե ինչ է լինում [մեղավորների] հետ, ասաց այս սաղմոսը: Սա նաև վարդապետություն է նրանց, ովքեր ապաքինվել են ցանկանում՝ լի դեղերով, սպեղանիով և պատմություններով: Դարձյալ, սա կատարվում է Երուսաղեմի և Սամարիայի վրա, այդ պատճառով էլ ասում է. 1. Մի՛ նախանձիր ընդ չարս. և մի՛ ընդ այնոսիկ՝ որ գործեն զանօրէնութիւն: Մի՛ նախանձիր չարամիտներին և ոչ
25/11/2017
«Խախտելով պատվիրանը և արտաքսվելով դրախտից՝ մարդն այս աշխարհում կապվեց երկու ձևով և երկու տեսակի կապանքներով՝ կենցաղային գործերով և աշխարհի հանդեպ եղած սիրով: Չարության ոգիները մարդուն գաղտնապես կաշկանդում, շրջափակում, փշապատում և խավարի կապանքներով կապում են և այս պատճառով էլ մարդը, որքան էլ ցանկանում է, չի կարողանում սիրել Աստծուն, հավատալ և աղոթել, որովհետև առաջին մարդուց սկսած հակամարտությունն իշխում է մեզ»,- ասել է Ս. Մակար
24/11/2017
- Հա՛յր, իսկ ի՞նչ դուրս կգա այն երեխաներից, որոնք առանց կարգապահության են մեծանում: - Նրանք մեղքը մեղմող որոշ հանգամանքներ ունեն: Մանկության տարիներին նրանց ծնողները չէին հասկանում, թե կարգապահությունն ինչի համար է պետք, և այդ պատճառով էլ այժմ ազատություն են տալիս իրենց երեխաներին՝ այդ կերպ նրանց իսկական փոքրիկ խուլիգանների վերածելով: Դու նրանց մի բառ ես ասում, նրանք քեզ հինգն են պատասխանում և այն էլ ինչպիսի՜ անամոթությամբ: Նման երեխաները
23/11/2017
Նոյեմբերի 23-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Պատմական աղանդները և դրանց արտահայտումները ժամանակակից աղանդներում» բանախոսությանը, որը վարեց պատմական գիտությունների թեկնածու, Մատենադարանի ավագ գիտաշխատող Հայկ Հակոբյանը: Հանդիպումը կազմակերպել էր «Զորավոր» երիտասարդաց միությունը և «Դիալոգ» ՀԿ-ն: Երիտասարդաց միության
23/11/2017
Այս պատկերը խորհրդանշում և արտահայտում է Սուրբ Կույսի անարատ հղությունը (Ղուկաս 1:26-38): Կանանց հղությունը կապված է լուսնային ամիսների հետ, սակայն Աստվածածնի հղությունը բնական չէր, ինչպես սովորաբար բոլոր կանանց մոտ: Սուրբ Կույսի հղությունը գերբնական էր և վեր էր այդ օրինաչափությունից, հետևաբար Աստվածածինը հաղթահարել էր լուսնային ամիսների հետ կապված օրինաչափությունը: Ահա այս գաղափարը արտահայտված է Աստվածածնի ոտքերի տակ պատկերված լուսնի
22/11/2017
Նոյեմբերի 22-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, սոցիալական ծրագրերի շրջանակում, աջակցեց համայնքի երիտասարդ անդամ, ուսանողուհի Հարությունյան Մելինեին (19 տ.): Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը նրան հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էին արտերկրում բնակվող Առնոն և Լուսին Մարոյի հայրը: Մելինեի հայրը մահացել է տասնչորս տարի առաջ և նրան խնամում է մայրը՝ Թագվորյան Կարինեն (41 տ.), ով 3-րդ խմբի հաշմանդամ