5 Հոկտեմբեր, Շբ
20/11/2017
Սուրբ Գիրքը բազմիցս է վկայում աստվածային ողորմածության մասին՝ նշելով, որ ողորմության աղբյուրը Ինքը Աստված է: «Տեր Աստված եմ, գթացող և ողորմած, համբերատար, բարեգութ ու ճշմարիտ, որ արդարությունն է պաշտպանում, Իր ողորմությունն է ցուցաբերում հազարավոր սերունդների հանդեպ» (Ելք 34:6): Սուրբ Գրքի Բ Թագավորության գրքում կարդում ենք, թե ինչպես Դավիթ արքան մեղանչեց Տիրոջ առջև, և ինչպես Աստված նրան տեսանող մարգարե Գադի միջոցով երեք պատժից մեկն
18/11/2017
«Քրիստոս աշխարհ եկավ ոչ միայն սոսկ նրա համար, որ մարդկանց մի քանի նոր ճշմարտություններ հաղորդի: Ո՛չ, Նա եկավ, որպեսզի ստեղծի մարդկության համար բացարձակապես նոր կյանք, այսինքն՝ Եկեղեցին: Քրիստոս Ինքն էր ասում, որ շինում է Եկեղեցին (Մատթեոս 16:18): Ընդունել եկեղեցին նշանակում է ոչ թե երազել միայն Քրիստոսի մասին, այլ ապրել քրիստոնեաբար, ընթանալ սիրո և ինքնահրաժարումի ճանապարհով: Եկեղեցու հանդեպ հավատը պահանջում է մարդու և՛ մտքի, և՛ կամքի սխրանք»,-
17/11/2017
Նոյեմբերի 17-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Կարակով Էդուարդին (41 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ իրենց թոռնուհու` Լուսին Մարոյի ծննդյան առթիվ տրամադրել էին արտերկրում բնակվող Պէնկլիան ամուսինները: Էդուարդն իր տարեց մոր և 13-ամյա զավակի հետ վարձակալությամբ բնակվում է Ա. Արմենակյան 21/7 հասցեում գտնվող «Նաիրի» հյուրանոցի 708 համարի փոքրիկ սենյակում: Նրանք Բաքվից
16/11/2017
Կյանքի աղավաղումը չարն է, որը ճշմարտությունը փոխարինում է խաբեությամբ: Գիտենք, որ չարն իբրև սուբստանցիա գոյություն չունի, այնուամենայնիվ, յուրաքանչյուրս զգում ենք նրա ուժն ու սև ներգործությունը: Աստվածաբանները նշում են, որ չարն ակտիվ ուժ է դարձել առաջին հերթին ապստամբած հրեշտակների միջոցով, որտեղ գտել է իր լիարժեք գոյությունը: Այդ հրեշտակների անկումը ոչ միայն հոգևոր սխալի վրա է հիմնված և սխալ ուղու ընտրության, այլև գիտակցաբար կամային
15/11/2017
Նոյեմբերի 15-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը հերթական անգամ աջակցեց սիրիահայ կարիքավոր ընտանիքի: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Պայծառ Քիրազյանին (59 տ.) հանձնեց դրամական օգնություն (40 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Վան Աշուղաթոյանը: Տիկին Պայծառը ամուսնու և երեք զավակների հետ չորս տարի է, ինչ Սիրիայից Հայաստան է եկել և վարձակալությամբ
13/11/2017
Ի կատարած. Տիրոջ ծառա Դավթի սաղմոսը: Գիշերով փորձեց Դավիթը և չսպանեց Սավուղին ու առավօտյան հանդիմանեց նրան և Սավուղն էլ երդվեց, սակայն չպահեց իր երդումը և այդ կապակցությամբ էլ ասաց այս սաղմոսը: Նորից՝ խորհրդանշում է հեթանոսների հավատալը և Աստծո դատաստանների անքննելիությունը: 1. Ասէ անօրէնն ի մեղանչել ընդ միտս իւր, թէ չի՛ք երկիւղ Աստուծոյ առաջի աչաց նորա: Անօրենն ասում է իր մտքում մեղանչելիս, թե իր աչքերի առջև Աստծո վախը չկա: Նախ սրտին
10/11/2017
Այսօր զանազան տեսությունների օգնությամբ կործանում են խեղճ երեխաներին: Այդ պատճառով են նրանք այդքան անհանգիստ, այդքան խճճված: Երեխան ուզում է մի բան անել, բայց մեկ այլ բան է անում: Նա ուզում է մի ուղղությամբ գնալ, բայց մեր ժամանակաշրջանի ոգին նրան մեկ այլ կողմ է տանում: Մութ ուժերի սարսափելի պրոպագանդա են ծավալել, այդ նրանք են դեպի չարն ուղղում այն երիտասարդներին, որոնց գլխում դատողությունը պակասում է: Դպրոցում որոշ ուսուցիչներ երեխաներին
08/11/2017
Ի՞նչ է վախը, հիվանդությո՞ւն, թե՞ հոգեվիճակ: Վախը նախ և առաջ զգացում է, որն առաջանում է վտանգի կամ սպառնալիքի առջև գտնվելիս, ինչպես նաև անծանոթ և տարօրինակ միջավայրում, իրավիճակներում լինելիս: Վախի հասկացությունն արտահայտելու համար գործածվում են տարբեր բառեր` ըստ վախի ուժգնության աստիճանի, ինչպես օրինակ` անհանգստություն, տագնապ, երկյուղ, վախ, սարսափ, ֆոբիա: Վախն առաջին հայացքից բացասական է թվում, սակայն այն նաև հանդես է գալիս իր դրական