5 Հոկտեմբեր, Շբ
14/09/2017
Այսօրվա գերծանրաբեռնված ժամանակաշրջանը բազմաթիվ ճանապարհներ է առաջարկում մարդուն, որոնք շատ հաճախ խճճում են նրան՝ ինքնաճանաչողության մեջ խոչընդոտ հանդիսանալով: Դարեր ի վեր սրբակենցաղ անձանց վարքը փաստում է, որ ինքնաճանաչողության ուղին սկիզբ է առնում դեպի Աստված տանող ուղուց: Այդ ուղին օգնում է մարդուն բացահայտելու և առատացնելու այն շնորհներն ու կարողությունները, որ պարգևել է իրեն Աստված: Եվ գործածել պարգևածը, ըստ կարողության, ժամանակի
13/09/2017
Սեպտեմբերի 13-ին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի ուղեկցությամբ, մեկնեց ուխտագնացության Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցի: Աղոթքով և շարականներով հագեցած նրանց հոգևոր ուղին իր աղոթական շարունակությունն ունեցավ արդեն ուխտավայրում: Սիրիահայ ուխտավորները մասնակցեցին Ճաշու երեք ժամերգություններին,
13/09/2017
Գինու գործածությունն այնքան հին է, որ հասնում է մինչև Նոյի ժամանակը: Կարելի է էջերով ուրվագծել ամբողջական շարքեր, դեպքեր, ազդեցություններ, վատ ու չար արդյունքներ: Եվ որքան խորն է այդ պատմության հետքերի հյուսվածքը, այնքան էլ խորն են նրա ավերների անդունդները: Գինու չափազանց գործածումը մարդուն հասցնում է գինեմոլության, իսկ այն իր հետևից սփռում է աղետ ու մահ: Այն իր մեջ ունի ակնհայտ վնաս, վտանգ, հիվանդություն, ցավ: Հակառակ ամեն տեսակ արգելքների,
13/09/2017
Սեպտեմբերի 13-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Առուստամյան Օվսաննային (22 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Օվսաննան իր մայրիկի՝ Առուստամյան Մայայի (54 տ.) հետ վարձակալությամբ բնակվում է քաղաք Էջմիածնում Մ. Խորենացի 1/24 հասցեում: Դպրոցն ավարտելուց հետո սուղ պայմանների, նաև կույր մայրիկին խնամելու պատճառով Օվսաննան չի կարողացել ուսումը
12/09/2017
Սեպտեմբերի 10-12-ը, Գերմանիայի Մյունստեր և Օսնաբրյուք քաղաքներում տեղի ունեցավ «Խաղաղության ուղիներ. Կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» միջազգային համաժողովը` կազմակերպված Սանտ Էջիդիո միջազգային խաղաղարար կազմակերպության կողմից: Համաժողովին մասնակցում էին տարբեր կրոնների և միջազգային կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչներ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ համաժողովին
12/09/2017
Ողորմության առաքինությունը թույլ է տալիս մարդուն դուրս գալ իր սահմանից և մոտենալ ոչ միայն կարիքի մեջ գտնվող անձին, այլ նաև Աստծուն: «Ողորմություն տվողին ձեռք մեկնողն աղքատ մուրացկանն է, բայց ողորմություն առնողը՝ Աստված» (Ս. Հովհան Ոսկեբերան): Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը և անհատ բարերաներ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, շարունակում են գործել
11/09/2017
Սեպտեմբերի 11-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը 1-ին խմբի զինհաշմանդամ Սեխլիյան Հայկին (31 տ.) հանձնեց դրամական օգնություն (70 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Աշոտ Տիգրանյանը՝ իր երրորդ զավակի ծննդյան կապակցությամբ: Հայկը պայմանագրային զինծառայող է և ապրիլյան պատերազմին ողնաշարի ծանր վիրավորում է ստացել: Նա երեք ամիս առաջ «Գրացիա» Հայկական Կարմիր Խաչի ընկերության միջազգային վերականգնողական
11/09/2017
Ի կատարած. սաղմոս Դավթի, երբ դեռ օծված չէր: Վեցօրինակ թարգմանության մեջ [երբ դեռ օծված չէր] չկա, քանզի քանի դեռ օծված չէր, ինչպե՞ս կարող էր սաղմոս ասել, որովհետև Հոգին օծումից ստացավ: Սակայն գրված է, որ Դավիթը երեք անգամ օծվեց, նախ՝ հոր տանը, երկրորդ՝ Հուդայի վրա, երրորդ՝ Իսրայելի վրա, այսինքն՝ խոսքն առաջին օծության մասին չէ: Երկրորդ՝ հայտնի է, որ նախքան թագավոր դառնալն ասաց այս սաղմոսը, երբ Աբիաթարը գնաց նրա մոտ: Եվ վերցրեց սուրն ու հացը և Դովեկը