5 Հոկտեմբեր, Շբ
02/09/2017
Բոլոր ժամանակներում էլ մարդկային կյանքում առկա են եղել անհամաձայնություններ, որոնք առաջ են գալիս տարբեր պատճառներով՝ կարևոր և ոչ կարևոր, սկզբունքային և ոչ սկզբունքային հարցերի շուրջ: Անհամաձայնություն կարող է ծագել բոլորի մոտ՝ անկախ նրանից ընկեր են, թե՝ թշնամի, հարազատ են, թե՝ անծանոթ, հավատացյալ են, թե՝ անհավատ: Դա բացատրվում է նրանով, որ մարդկանցից յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, աշխարհայացքն ու սովորությունները: Այդ պատճառով է ժողովրդի
01/09/2017
Գիտելիքը լավ բան է, կրթությունը՝ նույնպես: Բայց եթե գիտելիքն ու կրթությունը չսրբագործվեն, ապա ոչնչի պետք չեն լինի և աղետի կհանգեցնեն: Մի անգամ, գրքերով ծանրաբեռնված մի քանի ուսանողներ եկան իմ խուց և ասացին. «Հա՛յր, եկել ենք Հին Կտակարանի մասին խոսելու: Մի՞թե Աստված չի թույլատրում գիտելիքը»: «Ի՞նչ գիտելիք,- հարցրեցի ես,- այն, որ դատողության միջոցո՞վ է ձեռք բերվում»: «Այո՛»,- պատասխանեցին նրանք: «Բայց այդ գիտելիքը,- ասացի,-
31/08/2017
«Մեր կյանքի օրերի թիվն է յոթանասուն տարի կամ առավելագույնը՝ ութսուն տարի… Ինձ ցույց տուր Քո Աջը և սրտով խոնարհներին՝ Քո իմաստությունը» (Սաղմոս 89:10, 12): Սաղմոսերգուն փաստում է, որ մարդկային կյանքն այնքան էլ երկար չէ և բոլորի փափագն է կյանքի յուրաքանչյուր օրն ապրել առողջ և երջանիկ: Ս. Գիրքն իր ընթերցողներին քայլ առ քայլ բացահայտում է առողջության բանաձևը: «Եվ Աստված Ինքը, որ խաղաղություն է պարգևում, թող կատարելապես սրբի ձեզ, և ձեր
30/08/2017
Ի կատարած. սաղմոս Դավթի: Այս սաղմոսն աղոթքի և խնդրանքի ձև ունի, թեև ոմանք կարծում են, թե սա գերության ժամանակ է ասվել՝ վկայակոչելով այն, որ Աստված փրկեց Իսրայելին բոլոր նեղություններից: Սակայն Դավիթը սա իր անձի համար է ասել, ինչպես նաև հեթանոսների համար, որովհետև այստեղ հիշատակվում են հին ու նոր մեղքերը: 1. Առ քեզ Տէր համբարձի զանձն իմ. Աստուած իմ ի քեզ յուսացայ, մի՛ ամաչեցից. եւ մի ծիծաղեսցին զինև թշնամիք իմ: Դեպի քեզ, Տեր, բարձրացրի հոգիս:
29/08/2017
Ուրվականներ, գոբլիններ, վամպիրներ, ջիներ, դևեր, հրեշտակներ... Այսպես են տարբեր մարդիկ նկարագրում այն ոգիներին, որոնց համարում են կա՛մ չար, կա՛մ բարի: Իսկ իրականում ինչպե՞ս են նրանք առաջացել: Կրոնի հետ առնչություն ունեն հրեշտակներ, դևեր, ոգիներ, երբեմն նաև ուրվականներ, մուսուլմանության մեջ ջիներ, իսկ գոբլինները և վամպիրները առասպելաբանական, ժողովրդական պատումների մեջ ի հայտ եկող էակներ են: Հեքիաթային ժանրում կա թզուկների կերպարը, որոնք
28/08/2017
Հավատքի նշանակալի պտուղներից է վճռականությունը, որն առաքինություններից մեկն է, որ զարդարում է մարդուն: Առանց դրա հոգևոր կյանքի ընթացքը կարող է դոփել միևնույն տեղում: Վճռականության ոգին հավատքն է՝ ընդելուզված հույսով և սիրով: Մանանեխի հատիկի առակը ցույց է տալիս, թե այդ փոքրիկ հատիկն ինչպիսի ձգտում ունի աճելու և դառնալու հսկայական մի ծառ, որ երկնքի թռչունները գալիս և նրա ճյուղերի վրա հանգստանում են (Մատթ. 13.31-33): Փոքրիկ մանանեխի հատիկի օրինակը
26/08/2017
Դավթի կիրակնօրյա սաղմոսը: Թեև մյուս թարգմանիչները չեն ասում կիրակնօրյա, սակայն հայտնի է, որ Տիրոջ հարությունը կիրակի լուսաբացին է եղել: Նաև առաջին օրը նշանակում է արարչագործության օրը, երբ ջրերը միմյանցից դեռ բաժանված չէին: 1. Տեառն է երկիր լրիւ իւրով. աշխարհ՝ և ամենայն բնակիչք նորա: Տիրոջն է երկիրն իր ամբողջությամբ, աշխարհն իր բոլոր բնակիչներով: Ոչ թե այնպես, ինչպես հրեաներն էին կարծում, թե միայն Պաղեստինն է, կամ հեթանոսները, թե երկիրը
25/08/2017
Բանականությունից բխած խոսքը հոգիները չի փոխում, որովհետև այն մարմնից է: Սուրբ Հոգուց ծնված, աստվածային էներգիա ունեցող Աստծո խոսքն է փոխում հոգիները: Սուրբ Հոգին տեխնիկայի օգնությամբ չէ, որ իջնում է, այդ պատճառով էլ Աստվածաբանությունն ընդհանուր ոչինչ չունի անպտուղ գիտական ոգու հետ: Սուրբ Հոգին ինքն է իջնում, եթե մարդու մեջ հոգևոր նախադրյալներ է գտնում դրա համար: Իսկ հոգևոր նախադրյալը կայանում է նրանում, որպեսզի մարդն իր հոգևոր հաղորդալարերը