6 Հոկտեմբեր, Կիր
19/01/2017
Տեխնիկական միջոցների մեծ մասը, որ այսօր մարդիկ օգտագործում են իրենց հարմարության համար, աղմուկ են առաջացնում: Ա՜խ, իրենց աղմուկով մարդիկ խաղաղ բնությանը խենթացրել են, փոխել և կործանել են այդ ամբողջ տեխնիկայի միջոցով: Իսկ առաջ ի՜նչ լռություն էր: Մարդը, ինքն էլ չհասկանալով, և՛ ինքն է փոխվում և՛ փոխում է [շուրջբոլորն ամեն բան]: Այսօր բոլորը սովորել են աղմուկի մեջ ապրել: Ժամանակակից երեխաներից շատերը սիրում են ընթերցել՝ միաժամանակ ռոք երաժշտություն
18/01/2017
Մինչ այս խոսքերը հնչեցնելը, Տերն Իր առաքյալներին ասաց՝ մի նոր պատվիրան եմ տալիս ձեզ: Ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեցեք: Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք (Հովհաննես 13:34-35): Նոր և չհնացող պատվիրան, որի իրագործման կարևոր առաքելությամբ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին իր ծառայասիրության ընթացքն է ապրում: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին
17/01/2017
«Մեզնից ամեն մեկն ավետարանական թզենու նման տնկվել է Աստծո այգում, այսինքն՝ Եկեղեցու հովանու ներքո և ինչպես այգետերն է պտուղներ ակնկալում ծառից, այնպես էլ Աստված մեր մեջ պիտի փնտրի այն պտուղները, որոնց համար Նա մեզ ստեղծեց և բերեց Իր Եկեղեցի: Աստված մեզ ժամանակ է տալիս, որպեսզի ինքներս մեզ հարց տանք, թե ի՞նչ բարի գործեր եմ անում ես: Որո՞նք են այն պտուղները, որ Աստված ակնկալում է մեզնից: Դրանք քրիստոնեական առաքինություններն են` սերն Աստծո
17/01/2017
Մարդկությունն իր գոյության ողջ ընթացքում օգտվում է բնության բարիքներից` բուսական, կենդանական աշխարհից, իր կենսական կարիքներն ապահովելու համար: Սակայն բնության օգտագործումը հանգեցնում է նաև բնական ռեսուրսների սպառման, բնության աղտոտման ու վնասման: Ինչպիսի՞ն է քրիստոնեական տեսակետը բնության հանդեպ վերաբերմունքի մասին: Բնությանն ու դրան առնչվող խնդիրների վերաբերյալ գիտությունն անվանում են էկոլոգիա: Էկոլոգիան կենդանի օրգանիզմների,
16/01/2017
Սուրբ Պողոս առաքյալի խոսքով՝ մարդը միայն իր մասին չէ, որ պետք է մտածի, այլ նաև՝ ընկերոջ և մերձավորի մասին (Փիլիպեցիներ 2:4): Մտքերի և սիրո ամբողջական միությունը ձեռք է բերվում հպարտությունից և եսասիրությունից հեռու: Խոնարհ լինելու պարագայում է մարդը տեսնում իր նմանի կարիքը: Եկեղեցու հայրերը նշում են, որ եթե եսասերի համար բոլորը միջոց են, իսկ ինքը նպատակ, ապա զոհաբերությունից ծնված քրիստոնեական սերն ունեցողի համար բոլորը նպատակ են, ինքը
16/01/2017
«Ի՜նչ բախտավոր են նրանք, որ պալատներում են ապրում ու բոլոր բարիքները վայելում»,- ասում են այս աշխարհի մարդիկ: Սակայն երանելի են նրանք, ում հաջողվել է իրենց կյանքը պարզեցնել, ազատվել աշխարհիկ կատարելագործման սեղմօղակից՝ այն բազմաթիվ հարմարություններից, որ հավասարազոր են բազմաթիվ դժվարությունների, և ներկայիս դարաշրջանի սարսափելի հոգեկան տագնապից: Մարդը տանջվում է, եթե չի պարզեցնում իր կյանքը: Իսկ պարզեցնելով՝ ազատվում է նաև այդ հոգեկան
15/01/2017
Աստվածային և հավիտենական բարին մարդու համար հեռավոր և ոչ տեսանելի մի իրողություն չէ, ոչ էլ երազանք կամ հնարանք, այլ կենդանի իրականություն, որ հասանելի է մարդկությանն ու նրա փորձառությանը: Աստվածային բարին մարդը կարող է ձեռք բերել և դարձնել իրենը՝ նրանով լիացնելով իր սիրտը, հոգին և մարմինը: Եթե մարդն իր ողջ էությամբ փնտրում է Աստծուն, ապա առաջին հերթին այդ մեծագույն բարիքին նախ ինքն է արժանանում՝ միաժամանակ բաժնեկից դարձնելով իր մերձավորներին
14/01/2017
«Գթասրտությունն այնպիսի առաքինություն է, որի շնորհիվ մարդն իր մեջ եղած սերը փոխանցում է ուրիշներին, ովքեր կապված չեն իր հետ ո՛չ ընկերային և ո՛չ բարեկամական կապերով, որոնց առջև ինքը չունի ոչ մի պարտավորվածություն և որոնցից հույս էլ չունի որևէ ակնկալիքի»,- ասել է անգլիացի փիլիսոփա, երգիծաբան և տնտեսագետ Բեռնարդ Մանդեվիլը (1670-1733 թթ.): Վերոնշյալ խոսքի համաձայն՝ սերն իր շուրջն է միավորում Աստծո մեծ ընտանիքի անդամներին: Աստվածային սիրո