6 Հոկտեմբեր, Կիր
13/01/2017
Ոչինչ այնքան հեշտությամբ չի տանում մարդուն դեպի արդարություն, ոչինչ այնպես չի նպաստում աստվածմերձեցմանը, որքան գթասրտությունը՝ ողջ սրտից և ուրախությամբ ցուցաբերված գթասրտությունը հանդեպ կարիքավորը: Քանի որ, ըստ եկեղեցու հայրերի, անգամ Տիրոջ խոսքն է ցույց տալիս, որ Աստված կարիք ունի բարերարության՝ ասում եմ ձեզ, որովհետև Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, Ի՛նձ արած եղաք (Մատթեոս 25:40): Եվ եթե Աստված աղքատացավ հանուն մեզ ու կարեկցաբար
12/01/2017
Աստված իր ստեղծած մարդուն բնակեցրեց բերկրության դրախտում, որը գեղեցկատեսիլ էր և առատ ամեն ինչով: Թվում էր, թե անելու ոչինչ չի լինի, բայց Աստված պատվիրեց առաջին մարդուն, որ աշխատի, մշակի և պահպանի այն: Անգամ դրախտում Աստված աշխատելու պատվեր տվեց: Երբ Նա Ադամին և Եվային վտարեց դրախտից անհնազանդության մեղքի պատճառով, մյուս պատիժների հետ միասին ասաց նաև հետևյալը. «Ճակատիդ քրտինքով քո հացը ուտես» (Ծննդոց 3:19): Սա պատիժ էր թե՛ առաջին մարդկանց
11/01/2017
Քրիստոնյայի համար կարևորագույն նպատակ է ամեն օր հոգևոր աճ ունենալը, կյանքն այնպես ապրելը, որ այն ուղղորդի իրեն դեպի փրկություն: «Ինչի վրա, որ ծախսես կյանքդ, այն էլ կդառնա կյանքիդ իմաստը: Նրա համար, ով սիրում է Աստծուն, կյանքը դառնում է հավիտենություն: Գնա Աստծո հետևից և կյանքդ կկարգավորվի, սկսիր կյանքդ կարգավորել, կկորցնես թե՛ այն և թե՛ Աստծուն»,- ասել է վանական Սիմեոն Աթոսացին: Հունվարի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր
11/01/2017
Այս երկրային ուղեծրից ներս ծնված յուրաքանչյուր հողեղեն էակ բախվում է մի անհերքելի, երբեմն բարձրաբերձ պատնեշի, որն անվանում ենք հիվանդություն: Այն երբեմն իր ձևախեղված վրձնով աղավաղում է անհատի հոգու հայելու երազանքների պատկերն ու ծրագրերը: Բազմաթիվ են մեկնաբանություններն ու բացատրություններն այս իրողության շուրջ, որը հաճախ մարդու մեջքին իջեցնում է տառապանքի ու ցավի ծանրոցը, որին երբեմն չդիմանալով՝ մարդ էակը դառնությամբ է լցվում և անհավասար
10/01/2017
Տիրոջ ողորմածությամբ ողջ տիեզերքը կրկին լիացավ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի անպատմելի ուրախությամբ: Տոների տոնը հանդիսացող Ս. Ծնունդը, ըստ Ս. Հովհան Ոսկեբերանի, բոլոր առաքինությունների պսակն է, մեր բարիքների աղբյուրը և արմատը, տոն, որով Երկինքը բացվեց: «Մի՞թե կա այս տոնին հավասարը,- ասում է սուրբը,- Աստված երկրի վրա է, մարդը երկնքում, հրեշտակները ծառայում են մարդկանց, դևերը փախչում են, մահը ոչնչացված է, բաց է դրախտը, ճշմարտությունը
10/01/2017
Մի քանի տարի առաջ ամբողջ աշխարհում կատարված մի ուսումնասիրություն ցույց տվեց, որ մարդիկ միջին հաշվով օրական 3 ժամ հեռուստացույց են դիտում: Այսօր շատ ավելի տարբեր վիճակագրություն է ձևավորվում համակարգչի, բջջային հեռախոսի առջև օրական անցկացվող ժամերի վերաբերյալ: Դա նույնը չէ, ինչ թմրամոլ լինելը, թեև նմանություններ կան: Արդյո՞ք մարդիկ դրանից իսկապես անվնաս հաճույք կամ օգուտ են ստանում, թե՞ ուղղակի թմրամոլի պես չեն կարողանում հրաժարվել
09/01/2017
Հոգևոր բարեպաշտական արարողություններից է տնօրհնեքը: Այն հատուկ է քրիստոնեական շատ եկեղեցիներին: Տնօրհնեքը, ինչպես վկայում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, հիմնադրվել է Հարուցյալ Փրկչի կողմից: Ավետարանի վկայությամբ Սուրբ Զատկի երեկոյան հարուցյալ Քրիստոս փակ դռների միջով մտավ Վերնատուն, ուր հավաքվել էին աշակերտները, և օրհնեց նրանց (Հովհաննես 20. 19-20): Դեռևս առաջին դարից առաքյալները, հետևելով Քրիստոսի օրինակին, Նրա Լույս Ծննդյան ու Հրաշափառ Հարության
08/01/2017
Հարցարզույց Ռուս Ուղղափառ եկեղեցու Ս. Կոզմա և Ս. Դամիանոս եկեղեցու հոգևոր սպասավոր Հայր Իոհան Գուայտայի հետ Դուք ուսումնասիրել եք հայ ժողովրդի և Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը: Հայ Առաքելական եկեղեցուն նվիրված ձեր աշխատությունները, մասնավորապես «Հարցազրույց Գարեգին Առաջինի հետ» գիրքը, թարգմանվել է 6 լեզուների: Ի՞նչ տեսակետից է Հայ Առաքելական եկեղեցին հետաքրքրում Ձեզ և աշխարհին: Հայ Առաքելական եկեղեցին իրապես հետաքրքրում