6 Հոկտեմբեր, Կիր
26/06/2016
Հունիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի գահասրահում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի համատեղ հռչակագրի ստորագրման արարողությունը: Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՎ ՆՈՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ Այսօր համայն հայության հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածնում, մենք` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը
26/06/2016
Հունիսի 26-ին համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Տրդատի Բաց խորանում Սուրբ Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը` աղոթական ներկայությամբ Հռոմեակաթոլիկ Եկեղեցու առաջնորդ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի: Հայրապետական Պատարագին ներկա էին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ
25/06/2016
Հունիսի 25-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի, Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթք, որին ներկա էին տասնյակ հազարավոր հայորդիներ և հյուրեր տարբեր երկրներից: Արարողությանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ
25/06/2016
Հունիսի 25-ին` Երևանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունից հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը մեկնեցին Գյումրի: Շիրակ օդանավակայանում Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հռոմի Սրբազան Քահանայապետին դիմավորեցին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթոլիկների
25/06/2016
Հունիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուր երկու Հովվապետերին դիմավորեցին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Եկեղեցականների թափորը պատվո պահակների առաջնորդությամբ ուղղվեց դեպի Հայոց Ցեղասպանության նահատակների հուշարձան: Հուշակոթող տանող ճանապարհին
24/06/2016
Հունիսի 24-ի երեկոյան Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը, որին ներկա էին Կաթոլիկ Եկեղեցու պատվիրակությունը, Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց դասը, Հայաստանից և Սփյուռքից ժամանած թեմակալ առաջնորդներ և առաջնորդական տեղապահներ: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը բարի գալուստ մաղթեց Հռոմի Սրբազան Քահանայապետին
24/06/2016
Հունիսի 24-ին սկսվեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի եռօրյա այցը Հայաստանի Հանրապետություն` «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսի ներքո: Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Հովվապետին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը` պատվիրակությունների ուղեկցությամբ, ինչպես նաև Կաթոլիկ
20/06/2016
Հունիսի 20-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մասնակցեց «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր Տ. Մեսրոպ քահանա Արամյանի «Աշխատութիւններ» երկհատորյակի շնորհանդեսին: Ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բանակի հոգևոր առաջնորդության առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ,