7 Հոկտեմբեր, Բշ
07/05/2015
Մայիսի 7-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում մասնակցեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված էկումենիկ արարողությանը: Էկումենիկ աղոթքին մասնակցում էին նաև ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս
07/05/2015
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը «Հայերն այսօր»-ին տեղեկություններ է փոխանցել Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների սրբապատկերի մասին, որը օծվեց ապրիլի 23-ին: Սուրբ նահատակների սրբապատկերն իր պատկերագրությամբ եզակի ստեղծագործություններից է հայկական հաստոցային սրբանկարչության մեջ: Հավաքական այդ պատկերը ներկայացնում է վասն Հավատի և վասն Հայրենիքի մարտիրոսացած հայորդյաց`
06/05/2015
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում համախմբված սիրիահայ համայնքը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և իրենց հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ երեք տարի է ինչ նշում է իր բոլոր գեղեցիկ ավանդույթները: Սիրիահայի համար առանձնահատուկ ամիս է մայիս ամիսը: Իրենց ավանդույթի համաձայն, այս ամսին անցկացվում են մայիսյան ժամերգություններ նվիրված Սուրբ Մարիամ Աստվածածնին: Մայիսի 6-ին
05/05/2015
Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ` նախագահելու Վաշինգտոնում կազմակերպված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունները: Նորին Սրբությանը և ուղեկցող պատվիրակությանը օդանավակայանում դիմավորեցին թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, թեմի էկումենիկ կապերի պատասխանատու Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, Վաշինգտոնի
04/05/2015
«Հավատամք… ի հարությունն մեռելոց, ի դատաստանն հավիտենից հոգվոց և մարմնոց, արքայությունն երկնից և ի կեանսն հավիտենականս» (Հավատո Հանգանակ): Հավատո կամ Նիկիական Հանգանակը (Հավատամքը), որը տրվել է հայտնությամբ, սուրբ Աթանաս Ալեքսանդրացու միջոցով, և հաստատվել Նիկիայի առաջին տիեզերական ժողովում (325թ.), քրիստոնեական հավատի, նրա ողջ դավանության հակիրճ շարադրանքն է, որը պարտավոր է իմանալ իրեն քրիստոնյա համարող յուրաքանչյուր մարդ:
03/05/2015
«Քա՛վ լիցի, որ ես մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Խաչից բացի ուրիշ բանով պարծենամ» (Գաղատացիներ 6:14), Պողոս առաքյալի այս խոսքերը մեջբերելով՝ պատարագիչ քահանան անդրադարձավ «Սուրբ Խաչի երևման» տոնին, նաև Սբ. Կիպրիանոսի դարձի հետ կապված հետևյալ խոսքերին՝ եթե Խաչը այսքան զորավոր է, ապա Խաչյալը որքան զորավոր է: Ապա նշեց՝ ասելով. «Քրիստոս Իր խաչելությամբ հաղթեց չարին՝ փրկություն շնորհելով ողջ աշխարհին: Խաչի երևումով Աստված հիշեցնում
02/05/2015
Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը Արարատյան Հայրապետական թեմի Թեմական խորհրդի անդամ եք շուրջ տասնհինգ տարի: Ի՞նչ աշխատանքներ են կատարվել, ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում: Իմ մասով աշխատանքն ու մասնակցությունն ավելի շատ կապված է եղել մեդիայի հետ, այսինքն՝ մասս-մեդիայի ներգրավումը հոգևոր կյանքում, հոգևոր կյանքի լուսաբանումը մասս-մեդիայում: Մենք ձեռնամուխ եղանք ստեղծելու կայքէջ, որն այսօր
02/05/2015
Այսօրվա թեման, որի մասին ուզում եմ խոսել, շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու համար, ով իրեն քրիստոնյա ու աստվածավախ մարդ է համարում: Չկա մի այնպիսի մարդ, որին ծանոթ չլինի վախի զգացումը և այս պարագայում շատ կարևոր է տարանջատել մարդկային բազմաբնույթ վախերը՝ Աստծո հանդեպ զգացած երկյուղից: Ձեզանից շատերը լսած կլինեն մի այսպիսի կարծիք, որ մարդուն հավատքի կամ կրոնի մեջ պահողը սպասվող պատժի վախն է՝ թե՛ այս կյանքում և թե՛ հանդերձյալ: Սակայն եկեղեցու