27 Օգոստոս, Եշ
13/09/2023
Ոմանց համար դիմացինին նախանձելը թեթև և անկարևոր մեղք է: Թեթև և անկարևոր համարելով՝ անտեսում ու չեն խուսափում այդ մեղքից, որ գաղտնի ավերածություններ է տարածում, ինչը նկատում են միայն խելամիտներն ու պաշտպանվում: Մինչդեռ Տերը պատվիրում է զգոն ու իմաստուն լինել՝ խուսափելու համար հակառակորդի մահաբեր նետերից, քանի որ թշնամին միշտ արթուն է և անդադար դարանակալում է ու մարդու անփութության պատճառով կարող է նրա սիրտը ներխուժել՝ բազում ավերներ
12/09/2023
Երկրի ստեղծագործության վերջում ստեղծեց Աստված մարդուն, որ Աստուծո արարչագործության նպատակն է և նորա բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձր տեղն է բռնում: Ուստիև հրեշտակները, հոգեղեն, հետևաբար բարձր կարողություններով օժտված լինելով հանդերձ, նշանակված են` մարդկանց փրկության համար սպասավորելու: Սակայն հրեշտակաց
11/09/2023
Խաչելությունը հին աշխարհի հայտնագործած ամենաանմարդկային պատիժներից մեկն էր: Այն համարվում էր անպատվաբեր վախճան: Հռոմեական կայսրության սահմաններում սովորաբար խաչ էին հանում ապստամբ բարբարոսներին, ամենանողկալի ոճիր գործածներին, ստրուկներին: Ալեքսանդր Մենը, իր «Մարդու Որդին» գրքում, նկարագրում է այն անասելի տանջանքները, որ ունենում էր խաչյալը. «Մահապարտին մերկ կապկպում էին, իսկ երբեմն էլ վերադրակով գամում էին կախաղանափայտին
09/09/2023
Աստուծո ստեղծագործության ընթացքը ցույց է տալիս, և նորա հայտնությունն ասում է, որ մարդն է Աստուծո արարածների կեդրոնը, գլուխը և նպատակը: Այդ պատճառով և բոլոր արարածները ստեղծվեցան մարդուց առաջ, և բոլորի պատրաստվելուց հետո միայն ստեղծվեց մարդը: Ուստիև մարդու մարմնավոր կյանքի մեջ պատկերանում է ամբողջ աշխարհը,
07/09/2023
«Ո՛վ մեղավոր, հեռացի՛ր քո չար սովորությունից, ու Ես կհեռացնեմ Իմ բարկությունը»,- ապաշխարության այս հորդորով է դիմում ընթերցողին տիեզերական վարդապետ սբ. Եփրեմ Ասորին՝ իր «Ապաշխարության հորդորակը» գրքում: Սովորաբար երեխաների դաստիարակության ընթացքում շատ անգամ թերագնահատվում է սովորությունների զարգացման նշանակությունը, այնինչ այն չափազանց մեծ նշանակություն ունի: Սովորությունների ազդեցությունը մեծ է մարդու կյանքում, լավ
06/09/2023
Թող աղոթքը թող չլինի հարկադրաբար։ Լարվածությունը կարող է ներքին դիմադրություն առաջացնել ու վնասել մեզ։ Շատերը հիվանդ են դարձել լարվածությամբ աղոթելով․․․ Հոգում, իհարկե, ինչ-որ բան տեղի է ունենում, երբ աղոթք ենք կորզում, սակայն դա անառողջ երևույթ է։ Մի՛ դիմեք արհեստական միջոցների։ Ո՛չ փոքրիկ նստարան է պետք, ո՛չ գլուխը խոնարհել, ո՛չ աչքերը փակել։ Շատերն ասում են․ «Նստիր աթոռակին, գլուխդ հակիր, լարվիր, կենտրոնացիր, ու ամեն ինչ կստացվի»։
05/09/2023
Որովհետև Աստված անսահման կյանք է, և աշխարհը ստեղծված է ոչ թե լոկ Աստուծո փառաց հայտնության համար, այլև նույն աշխարհը Աստուծո արարչության նպատակն է և Աստուծո արքայության իրականացման է ծառայում, ուստի այդպիսի մի աշխարհը չի կարող կենդանությունից և կենդանական հառաջադիմությունից զուրկ կամ մի մեռյալ գոյություն
04/09/2023
Այն մարդիկ, ովքեր ժխտում են հավիտենական կյանքն ու հոգու անմահությունը, այլ կերպ են նայում երկրային կյանքին՝ փնտրելով այնտեղ միայն զվարճանք և հաճույքների բավարարում: Նման մարդիկ, տեսնելով իրենց բաժին ընկած դժվարություններն ու փորձությունները, տեսնելով, որ կյանքում ուրախությունները հարատև չեն, հաճախ հիասթափվում են ու հուսահատվում՝ կորցնելով հոգու խաղաղությունը: Հավիտենական կյանքի հույսը չունենալով՝ նրանք քայլում են խավարի մեջ ու չգիտեն,