17/09/2025
Աստուծոյ մարդուն կեանքը մակերեսային չէ՛ ու չի՛ կրնար ըլլալ: Սուրբ Հոգիին պարգեւած կեանքը խորունկ եւ խորհրդաւոր կեանք մը կըլլայ: Աստուծոյ Հոգին կօգնէ մեզի ամենօրեայ աճ արձանագրելու մեր հոգեւոր կեանքին մէջ: Սուրբ Հոգիով է որ օր ըստ օրէ կը խորանանք մեր աստուածսիրութեան եւ մարդասիրութեան մէջ, մեր հաւատքին եւ հաւատարմութեան մէջ։ Աստուած խորունկութեան Աստուած է: Աստուած չի՛ սիրեր մակերեսայնութիւնն ու ծանծաղութիւնը: Աստուած խոր սէր ըլլալով,
16/09/2025
Տխրությունն ունի տարբեր անվանումներ և աստիճաններ, ինչպես՝ տրտմություն, թախիծ, վիշտ, ցավ, կսկիծ և այլն: Երբեմն հուսահատությունը անվանում են տխրություն, սակայն իրականում դրանք տարբեր հոգեվիճակներ են: Այսօր տխրությունը հաճախ դեպրեսիա են անվանում, բայց այստեղ էլ կարող ենք տեսնել տարբեր մոտեցումներ: Այս կյանքում չկա այնպիսի մարդ, որ տխրությունը շրջանցի: Մենք չենք կարող անտարբեր լինել կյանքի ծանր ցնցումների հանդեպ: Առաջին հերթին մեր էմոցիաները
15/09/2025
Աստուծոյ Օրէնքը անարգելը Աստուծոյ շնորհքը անարգելուն հետ չի նոյնանար։ Աստուծոյ շնորհքը անարգող մարդուն պատիժը անհունօրէն աւելի մեծ պիտի ըլլայ, որովհետեւ ան Քրիստոսի արեան դէմ է որ մեղանչած կը սեպուի։ Նո՛յնը կը հաստատէ Պօղոս առաքեալ. «Եթէ Մովսիսական Օրէնքը խախտողը «երկու կամ երեք հոգիի վկայութեամբ մահուան կը դատապարտուի» առանց գթութեան, որքա՜ն աւելի ծանր պատիժի արժանի պիտի համարէք այն անձը՝ որ ոտնակոխ կընէ Աստուծոյ Որդին,
14/09/2025
Սեպտեմբերի 12-ին՝ Խաչվերացի տոնին ընդառաջ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքի «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Տեր Խաչիկ քահանա Միսիրեանի ուղեկցությամբ, ուխտի մեկնեց Հովհանավանք: Ուխտավորներն աղոթքի ու խոկման ուղի անցան և հասնելով սրբավայր՝ մասնակից եղան Առավոտյան ժամերգության: Նրանց ողջունեց Արագածոտնի թեմի սպասավոր Տեր
13/09/2025
Քրիստոնեության ընդունման ժամանակներից սկսած՝ սրբապատկերի հետ միասին, որպես հավատի խորհրդանիշ, որպես քրիստոնեական կրոնի հաստատման փաստի հավերժացում, ընդունվել և օգտագործվել է խաչապատկերը: «Խաչի արուեստն ու պաշտամունքը հայոց մեջ,- գրում է Գարեգին Հովսեփյանը,- արժանի է յատուկ ուսումնասիրութեան: Նա իւր զարգացման պատմութիւնն ունի, որպէս հետևանք հայ եկեղեցու դաւանաբանական ուղղութեան: Նորա ուսումնասիրութեան համար առատ նիւթ ունինք հայ
12/09/2025
Այս եւ յաջորդ յօդուածը խտացումն են զանազան առիթներով Օրէնքին եւ շնորհքին տարբերութեանց մասին մեր արտասանած խօսքերուն։ Յօդուածներուն պարբերութիւնները երբեմն անկապակից կերպով կը ներկայանան։ Օրէնքն ու շնորհքը հիմնովին կը տարբերին իրարմէ, որովհետեւ անոնք տարբեր նպատակներով տրուեցան մեզի։ Օրէնքը տրուեցաւ հիմնական երեք նպատակներով.- 1.- Օրէնքը «տրուեցաւ որպէսզի մարդիկ իրենց յանցանքները ճանչնան…» (Գղ 3.19)։ Իսկ շնորհքը յայտնուեցաւ,
11/09/2025
Աշխարհի և բնության հետ մարդու հարաբերությունը մեկնաբանող ամենահին երևույթներից մեկն էլ աստղագուշակությունն է` անկախ նրա հանդեպ ունեցած մեր վերաբերմունքից: Ոմանց կարծիքով այն հավատալիքների, ավանդույթների և ուսմունքների համակարգ է, որը մեկնաբանում է տիեզերական մարմինների ազդեցությունն ու նշանակությունը մարդու ճակատագրում, ոմանց կարծիքով` կեղծ գիտություն, սնահավատություն է: Ի՞նչ է աստղագուշակությունը: Դուք ինչպե՞ս կբնութագրեք այն: Մարդու
10/09/2025
Քրիստոս «Մտի՛ր սենեակդ, գոցէ՛ դուռը եւ ծածուկ կերպով աղօթէ քու երկնաւոր Հօրդ» (Մտ 6.6) խօսքով, մեզ կը հրաւիրէ անկեղծ եւ խոր յարաբերութեան մէջ մտնելու Աստուծոյ հետ։ Իսկ անկեղծ եւ խոր յարաբերութիւնը՝ սիրտի յարաբերութիւնն է։ Այլ բացատրութեամբ մը, Յիսուս կոչ կուղղէ իւրաքանչիւրիս մեր աղօթքները բղխեցնելու մեր սիրտի խորերէն։ Սիրտէ բղխած աղօթքը կը սրբէ մեզ։ Եզնիկ Կողբացի կըսէ. «Այն աղօթքը որ սիրտէն կը բղխի՝ պատարագի փրկութիւն կը գործէ»։