12 Ապրիլ, Կիր, Սուրբ Զատկի Ը օր
22/04/2019
«Ի վերին Երուսաղէմ ի բնակարանս հրեշտակաց, ուր Ենովք եւ Եղիաս կան» (Շարական): Սիրելի՛ հավատացյալներ, այսօր մատուցվում է զատկական շրջանի հոգեհանգստյան պատարագ «վասն համօրէն ննջեցելոց»: Սակայն սա սգո հիշատակի օր չէ, այլ խորհրդանշում է «հոգւոցն հանգուցելոց» կենդանի մասնակցությունը Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին: Սիրելի՛ հավատացյալներ, քիչ առաջ ունկնդիր եղանք Գործք Առաքելոցի և Ղուկասու Ավետարանի` օրվա համապատասխան
21/04/2019
Սիրելի՛ հավատավոր զավակներ, Հայոց եկեղեցիների գմբեթների ներքո քաղցրաբարբառ հնչյուններով թևածում է կենսաբեր ավետիսը. «Քրիստոս յարեա՜ւ ի մեռելոց»: Եվ երկինք ու երկիր միաձայն գովերգում են ու ասում. «Փա՜ռք Քրիստոսի Ամենազոր Հարությանը»: Սիրելինե՛ր, եկեք բյուրեղացնենք և զորացնենք մեր հավատքը Հիսուս Քրիստոսի Հարությամբ շնորհված ճշմարտության վրա: Ապրենք վեհագույն արժեքներով՝ երկրային կյանքի մեջ ամրագրելով հավիտենությունը,
21/04/2019
Ամեն տարի գարնանը, երբ ողջ բնությունը զարթոնք է ապրում, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբում և փառաբանում է Աստվածորդու՝ Հիսուս Քրիստոսի Հարության հրաշքը: Ապրիլի 21-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Զատկական տոնական Ս. Պատարագը մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Հընթացս Ս. Պատարագի Տեր Վահան քահանա Առաքելյանն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի Սուրբ Հարության պատգամը: Եկեղեցին մարդաշատ
21/04/2019
Քրիստոսի Հարության դրվագը` հանդիպումը յուղաբեր կանանց հետ, կամ էլ նման հրաշալեցուն պատմությունները երբեք չեն կարող երևակայական իրադարձություններ լինել: Երբեմն որոշ գիտնականներ աստվածաշնչյան պատմություն կամ աստվածաշնչյան ճշմարտություն արտահայտությունների փոխարեն գործածում են աստվածաշնչյան առասպել արտահայտությունը` Քրիստոսի վերաբերյալ պատմությունները համարելով մտացածին, երևակայական: Մինչդեռ երևակայական պատմություններ կարող
21/04/2019
Հիսուս Քրիստոսի հարության հրաշափառ և անքննելի խորհրդավոր իրողության պատմությանը մանրամասնորեն անդրադառնում են բոլոր չորս ավետարանները, սակայն նրանցից ոչ մեկն ուղղակիորեն չի նշում, թե ինչպես և երբ տեղի ունեցավ հարությունը: Ավետարաններում նկարագրված չէ Հիսուս Քրիստոսի հարության տեսանելի կերպը, քանի որ այն վեր է մարդկային զգայական ընկալումից, սակայն ուշ շրջանի լատինական պատկերագրության մեջ ընդունված էր պատկերել Հիսուսի գերեզմանից
20/04/2019
Ապրիլի 20-ին՝ Ավագ շաբաթ օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու խորաններից ազդարարվեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ճրագալույցի Ս. Պատարագը մատուցեց խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Տոնական Ս. Պատարագին ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Հընթացս Ս. Պատարագի Տեր Հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորանքն՝ ուղղված ԱՀԹ առաջնորդական փոխանորդ
20/04/2019
Տնօրինական պատկերաշարում «Ավերումն դժոխոց» դրվագը Քրիստոսի փրկագործման առաքելության լրումն է հայտնանշում: Քրիստոս խաչելությամբ բացեց դրախտի դռները, որ փակվել էին Ադամին վտարելու պատճառով, գերեզման դրվելով, իջավ դժոխք և ավերեց այն, ու դուրս հանեց այնտեղ բանտված արդարների հոգիները, կատարվեց Եսայի մարգարեի կանխասացությունը, թե՝ խավարում նստած ժողովուրդը տեսավ մեծ Լույսը (Եսայի 9:2): Եթե մինչ այդ, ինչպես վկայում են Քրիստոսի կատարած
19/04/2019
Քրիստոսի թաղման մասին խոսվում է բոլոր չորս Ավետարաններում, որոնք մեկը մյուսին լրացնում են (Մատթ. 27:57-61; Մարկ. 15:46-47; Ղուկ. 23:53-55; Հովհ. 19:39-42): Իսկ մարգարեներից Երեմիան այսպես է մարգարեանում Քրիստոսի թաղման մասին. «Իմ կյանքը գբի մեջ խեղդեցին, քար դրին ինձ վրա» (Ողբք Երեմիայի 3:53)։ Սաղմոսերգու Դավիթն էլ սաղմոսերգում է. «Ես համարվեցի նրանցից, ովքեր մահվան փոսն են իջնում, եղա անօգնական մի մարդ, լքված՝ մեռյալների