15/05/2025
Անիկա (Սատանան) սկիզբէն մարդասպան էր եւ ճշմարտութեան կողմնակից չէ եղած բնաւ, որովհետեւ անոր մէջ ճշմարտութիւն չկայ։ Երբ սուտ խօսի՝ իր նկարագիրը ցոյց կու տայ, քանի որ ստախօս մըն է եւ սուտին հայրը» (Յհ․ 8.44)։ Տուեալ համարէն երեք բաներ կը սորվինք Սատանային մասին. Առաջին.- անիկա մարդասպան է։ Մարդասպանը միայն մարմնապէս մարդը սպաննողը չէ։ Իրական մարդասպանը մարդուն հոգին սպաննողն է, այլ խօսքով, մարդուն հոգիին յաւիտենական կորստեան պատճառ եղողն
14/05/2025
Մայիսի 14-ին Հայ եկեղեցու նշանավոր հայրապետներից սբ. Մովսես Գ Տաթևացու մահվան հիշատակության օրն է: Այդ օրը Հայ եկեղեցու հավատավոր զավակներն ուխտի են գնում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի և հայցում Հայոց հայրապետի բարեխոսությունը, հայրապետի, ով 17-րդ դարում՝ երկու դար տևած խավար դարաշրջաններից հետո, Հայոց աշխարհի երկնակամարում փայլեց որպես լուսատու աստղ՝ Ավետարանի լույսով ողողելով հայ հոգիները: Նա իր սրբակրոն և զոհաբերվող գործունեությամբ
13/05/2025
Հարստութիւնը կը դառնայ անէծք երբ մեր օրհնութիւնը անոր մէջ կը տեսնենք։ Սողոմոն իմաստուն կ՚ըսէ. «Տիրոջ օրհնութիւնն է որ հարստութիւն կու տայ ու անոր հետ տրտմութիւն չի խառներ» (Առ․ 10.22)։ Տուեալ համարին մէջ երկու հիմնական ճշմարտութիւններ կան որոնց նշումը կ՚արժէ. Առաջին.- «Տիրոջ օրհնութիւնն է որ հարստութիւն կու տայ» խօսքով, հեղինակը ըսել կ՚ուզէ, որ հարստութիւնը Աստուծոյ օրհնութեան արդիւնքն է եւ ո՛չ թէ օրհնութիւնը հարստութեան արդիւնքը։
12/05/2025
Ի՞նչ է Եկեղեցին: Ի՞նչ է նշանակում քրիստոնեական Եկեղեցի: «Եկեղեցի» բառը հունարեն «էկլեսիա - εκκλησία» բառից է, որը նշանակում է մարդկանց հավաքականություն, կրոնական իմաստով` հավատացյալ մարդկանց հավաքականություն: Ուրեմն, Եկեղեցին` լայն իմաստով, բոլոր հավատացյալներն են: Պողոս առաքյալը եկեղեցի հասկացությունը պարզ ձևով բացատրելու համար համեմատություն է անում մարդկային մարմնի հետ` նշելով,
10/05/2025
Խաչո՛վ էր որ մարդակարօտն Աստուած եւ աստուածակարօտ մարդը իրարու հանդիպեցան եւ կը հանդիպին։ Խաչի՛ն վրայ գամուած Քրիստոսի անձին մէջ էր, որ իրար փնտռող Աստուած եւ մարդ գտան իրար։ Խա՛չը, երկինքն ու երկիրը իրարու մօտեցուց։ Խա՛չը, հրեղէններն ու հողեղէնները բարեկամացուց։ Խա՛չը, մեղքի խաւարին մէջ ապրող մարդիկը լոյսով ողողեց եւ զանոնք լոյսի վկաներն ու ջահակիրները դարձուց։ Խա՛չը անչափ համարձակութիւն տուաւ մեղքի իբրեւ հետեւանք իրենց համարձակութիւնը
09/05/2025
Սիրելի ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80-ամյակը և Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները նշում ենք մեր ժողովրդի համար թանկ ու կարևոր հիշատակներով։ Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով։ Բազմադարյա մեր պատմության ընթացքում մեր ժողովուրդը անձնազոհաբար պայքարել է իր անկախ և արժանապատիվ
08/05/2025
21-րդ դարում մարդու առջև շարունակաբար բացվում են նոր հնարավորություններ, որոնք տալիս են ավելի հեշտ և անհոգ կյանք վարելու կարողություն: Այսօր քրիստոնեական հավատի պահպանումը կարծես դառնում է սխրանք. նորագույն տեխնոլոգիաների և ինֆորմացիոն դաշտի հասանելիությունն ամենուր մարդուն թույլ է տալիս ավելի արագ մոռանալ Աստծուն և ապրել առանց Նրա, որովհետև նյութական հնարավորություններով լեցուն մարդը սկսում է ավելի քիչ զգալ Աստծո կարիքը և փորձում
07/05/2025
Աստուածաշունչ մատեանը կը հաստատէ որ «Տէրը ամէն բան իր նպատակին համար ստեղծեց» (Առ․ 16.4)։ Այս խօսքը յստակօրէն ցոյց կու տայ որ Աստուած յատուկ նպատակով մը ստեղծեց նաեւ մարդը։ Արդ, հարց կու տանք թէ ի՞նչ էր այն նպատակը որուն համար Աստուած ստեղծեց մեզ։ Աստուած ի՛նք կու տայ այս հարցումին պատասխանը ըսելով. «Զանոնք իմ փառքիս համար ստեղծեցի…» (Ես․ 43.7)։ Աստուած, փառքի եւ փառաւոր Աստուած մը ըլլալով, չուզեց իր փառքը միայն իրե՛ն համար պահել։