24 Ապրիլ, Ուր, Հինանց Ի օր
01/06/2016
Սիրելի՛ մանուկներ, Ամառային այս լուսապայծառ օրն առավել քան արժևորվում է ձեզ նվիրված տոնի բերկրալից ակնթարթներով: Արև և պայծառություն, լույս և ներդաշնակություն, ժպիտ և հուզում. այս ամենն արտացոլումն են ձեր խինդառատ աչքերի և անմեղ ու անաղարտ հոգիների, ձեր վարակիչ անմիջականության: Ձեզանով մենք՝ մեծերս, դառնում ենք առավել բարի և սիրով լի, այլ խոսքով՝ մենք էլ ձեր պես մանուկ ենք դառնում: Դուք մեր կյանքի բուրավետ ծաղիկներն եք: Տատիկ-պապիկների
01/06/2016
Քրիստոնյա ծնողների համար հստակ է այն, որ իրենց գորովագութ սիրո և պաշտպանության կողքին իրենց երեխաների ամենամեծ պաշտպանն ու պահապանն Արարիչ Տերն է: Ուստի դեռ փոքրուց նրանք իրենց երեխաներին սնում և մեծացնում են Երկնավոր Հոր սիրով և խոսքով, այսինքն՝ երեխաների մտավոր և ֆիզիկական ուժերի զարգացմանը զուգահեռ չեն մոռանում նաև նրանց հոգու և հոգևոր կյանքի մասին: Նրանց համար սուրբ պարտականություն է երեխաներին քրիստոնեական ոգով դաստիարակելը՝
31/05/2016
Մայիսի 31-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան այգում բացվեցին Արցախյան քառօրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին նվիրված խաչքարը և պուրակը։ Օրհնության կարգը կատարեց Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը։ Արարողությանը ներկա էր ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Խաչքարը տեղադրվել է
31/05/2016
Մայիսի 31-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մասնակցեց Հայաստանի փաստաբանների պալատի մոտ տեղադրված՝ Մխիթար Գոշի դիմաքանդակի բացմանը։ Միջոցառումը Սրբազան հոր նախագահությամբ սկսվեց Տերունական աղոթքով։ Գոշի դիմաքանդակը Փաստաբանների պալատին է նվիրաբերել Կառլեն և Սառա Եսայանների ընտանիքը։ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խոսքով՝ միջնադարյան հայ ականավոր հոգևորականի
31/05/2016
Հայաստանի ամենահին քաղաքներից Արտաշատում արդեն մեկ տարի է, ինչ հնչում է նորակառույց Սբ. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու զանգերը՝ աղոթքի հրավիրելով հավատացյալ հայորդիներին: Նորակառույց եկեղեցու օծման օրը՝ մայիսի 31-ը, հռչակվել է որպես եկեղեցու ուխտի օր: Այս տարի ևս նույն օրը եկեղեցին բազմամարդ էր ուխտավորներով: Սբ. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու ուխտի օրը նշավորվեց ուխտի Սբ. Պատարագով, որը մատուցվեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ.
30/05/2016
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը շարունակում է իր սոցիալական ծրագրերի շրջանակներում իրականացվող տնայցերը կարիքավոր ընտանիքներին: Ծրագրին բացի համայնքից իրենց մասնակցությունն ու աջակցությունն են բերում նաև անհատներ և կազմակերպություններ: Մայիսի 30-ին համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ կրկին անգամ ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի
28/05/2016
Մայիսի 28-ին Հայաստանի առաջին Հանրապետության տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մասնակցեց Գարեգին Նժդեհի արձանի բացմանը: Արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստի, գիտության ու հասարակական գործիչներ: Տոնի առթիվ շնորհավորելով ներկաներին` Նավասարդ Սրբազանն ի մասնավորի ասաց. «ԻՄ ՀՈԳԻՆ ԵՐԿՈՒ ՀԵՆԱՐԱՆՆԵՐ ՈՒՆԻ՝ ԱՍՏՎԱԾ
28/05/2016
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով: Այսօր տոնախմբում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրումը, արդար հպարտությամբ հիշելով մայիսյան հերոսամարտերը Սարդարապատում, Ղարաքիլիսայում ու Բաշ Ապարանում, երբ միաբանված մեր ժողովուրդը կենաց ու մահու պայքարով դիմակայեց Թուրքական բանակին և համազգային հաղթանակով ապահովեց հայրենի