28 Հունվար, Դշ. Առաջավորաց Պահքի Գ օր
17/01/2025
Չարի ձեռագիրը և հերթական ծուղակներից է չարը՝ որպես բարի և բարին՝ որպես չար, խավարը՝ որպես լույս և լույսը՝ որպես խավար ներկայացնելը: Բոլոր ժամանակներում մարդկության մոլորեցուցիչն այս մոլախոտի համար պարարտ հող է փնտրել և փնտրում: Նրա համար գերխնդիր է, որ այս մոլախոտը տարածվի՝ թափանցելով հասարակության բազմաթիվ բնագավառներ: Եվ ահա նա փորձում է անարգել գործել այն պարարտ հողերում, որ մատնված են հոգևոր անտարբերության, ուր նա՝ «բարության
16/01/2025
Սովորական կյանքում մարդիկ դատաստանի առաջ քննվում են, վասնզի նոցա զանցառությունները կարող են զանազան աստիճանավորություններ ունենալ, այն է` երբ անգիտականության, կիսամտության, անվճռականության, բռնադատության և այլ այսպիսի վիճակում են կատարվում: Իսկ վերջին դատաստանը կլինի մարդկանց արդեն վճռականության
15/01/2025
Այլևս մեր կայնքում իրականություն է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը, Հայտնությունը և Անվանակոչությունը, և զուգահեռներ տանելով այս տոների միջև մեր աչքի առջև մի պարզ ճշմարտություն է հառնում՝ մեր Աստծո ողորմած խոնարհությունը: Մենք սովոր ենք Աստծո խոնարհությունը տեսնել Նրա չարչարանքների, խաչելության և մահվան իսկության մեջ, բայց պետք է խորությամբ հասկանալ, որ նույնատիպ խոնարհության դրսևորում է Նրա մարդանալը, Ս. Կույսի արգանդում
14/01/2025
Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Տեառնընդառաջի կամ քառասնօրյա մանուկ Քրիստոսին տաճարին ընծայման տոնը: Փետրվարի 13-ին` երեկոյան ժամերգության ավարտին, կատարվում է նախատոնակի արարողություն, որից հետո բոլոր եկեղեցիների բակերում մեծ խարույկ է վառվում: Մեր ժողովրդի մոտ սովորություն է, որպեսզի այդ օրը իրենց տների բակերում ևս խարույկ վառեն, և հատկապես այն տանը, որտեղ նոր նշանվածներ կամ նոր ամուսնացած զույգեր կան, անպայման հետևում
14/01/2025
Սուրբ Կարապետ և Մկրտիչ Հովհաննեսը դեռևս իր մոր՝ Եղիսաբեթի որովայնում Սուրբ Հոգով լցվեց ու խայտալով՝ շարժվեց նրա արգանդում և երկրպագեց սուրբ Կույս Մարիամի արգանդում եղող Աստծո Բանին։ Եվ երբ Հովհաննեսի մոր՝ Եղիսաբեթի հղության ինը ամիսներն ու հինգ օրերը լրացան, նա Մարիամի՝ Հիսուսի մոր ոտքերն ընկավ ու սկսեց աղաչել նրան՝ ասելով․ «Ո՜վ դու, Մա՛յր երկնավոր Թագավորի ու Տաճա՛ր Աստծո Բանի, վե՛ր կաց, խաղաղությամբ գնա՛ քո տունը, քանի որ, ահա՜,
13/01/2025
Այս տոնի ութերորդ օրվա խորհուրդը հարությամբ է կատարվում: Ինչպես որ Քրիստոս Հարություն առավ կիրակի օրը, այդպես էլ Երկրորդ Գալստյան ժամանակ մարդկանց ազգը կիրակի օ՛րը հարությամբ պիտի կանչվի գերեզմաններից: Ուստի ութերորդ օրը պատկերն է հանդերձյալ կյանքի, երբ Աստված բոլոր սուրբերին և Իր անունը սիրողներին կհանգչեցնի լուսեղեն օթևաններում, ըստ թլփատության օրինակի՝ զատելով ոչխարներին այծերից ու ասելով. «Եկե´ք, Իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցեք
12/01/2025
Ինչպես որ վեց օրերից յուրաքանչյուրն Աստված պատվեց արարչագործությամբ, այսպես և յոթներորդ օրվան Աստված օրհնության և հանգստի պատիվն արեց, ինչպես Մովսեսն է ասում, թե «Աստված օրհնեց յոթներորդ օրը ու սրբացրեց այն, որովհետև նրանում հանգստացավ Իր բոլոր գործերից, որ սկսել էր անել Աստված»։ Եվ հայտնի է, որ յոթներորդ օրը պատկերն է այս կյանքի յոթներորդ դարի, որում ընտրվեցին սուրբերն ու արդարները և որոնց մեջ որ հանգչեց Աստծո կամքը: Նրա՛նց է, որ
11/01/2025
Արարչագործության վեցերորդ օրն Աստված ասաց ու եղան բոլոր ցամաքային կենդանիները և ապա, նրանցից հետո, ստեղծեց մարդուն՝ Ադամին, սակայն ո՛չ թե խոսքով, ինչպես որ մյուս արարածներին, որոնց ասաց, և եղան, հրամայեց, և հաստատվեցին երկինքն ու երկիրը և ամենը, որ կա նրանցում: Այլ, հող առնելով երկրից, Աստված Ադամին ստեղծեց Իր ձեռքերով ու դրեց նրան փափկության դրախտում՝ այն մշակելու և պահելու համար: Այսպիսով, Աստված ստեղծեց ամբողջ աշխարհն իբրև թագավորություն,