28 Հունվար, Դշ. Առաջավորաց Պահքի Գ օր
14/02/2025
Տյառնընդառաջի պատմությունը, որն առկա է միայն Ղուկասի Ավետարանում, ներկայացնում է քառասնօրյա մանուկ Հիսուսի ընծայումը Տաճարին. Հովսեփն ու Մարիամը, լինելով աստվածապաշտ անձինք, օրենքով սահամանված ծիսակատարությունն են կատարում և նվիրաբերում աղքատների ընծան՝ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ։ Հիսուս Մանկանը հանդիպում է Սիմեոն ծերունին, որը Սուրբ Հոգուց հայտնություն էր ստացել՝ մահ չճաշակելու մինչև իր աչքերով Մեսիային տեսնելը, և վերջապես
13/02/2025
Հովնան մարգարեն տասներկու փոքր մարգարեներից է, ով Աստծուց հրաման էր առել՝ մեկնել Նինվե զղջման քարոզով քաղաքի չարության և ապագա կործանումը զգուշացնելու համար, եթե նրա բնակիչները չզղջան: Փորձելով խույս տալ այդ հրամանից՝ մարգարեն նստեց նավ, ուղևորվելով Թարսիս, որ փյունիկյան գաղութ էր: Ուղևորության ժամանակ նավը փոթորկի մեջ ընկավ, և նավավարները վախեցած վիճակ գցեցին, որ իմանան, թե ում մեղքերի պատճառով են իրենց վրա հրավիրել Աստծո զայրույթը:
12/02/2025
Խոզուկ. «Ինչպե՞ս գրել «սեր»»: Թուխ. «Սերը պետք չէ գրել, այն պետք է զգալ»: «Անհնար է խոսքերով թարգմանել սերը, բացատրել, թե ինչու ենք մենք Աստծուն կամ մեզ համար կողակից փնտրում. դա աննկարագրելի ձգտում է, որ կա մեր մեջ և գուցե պայմանավորված է հոգու վերհիշման հետ, երբ մեր հոգին վերհիշում է նախկին կատարյալ, աստվածային սիրո մեջ գտնվելու վիճակը և կյանքի ընթացքում ձգտում դրան`փնտրելով իր սիրո օբյեկտներին, գտնելիս էլ ողջ
11/02/2025
Մեզ խաղաղություն և խնդություն պարգևող իրականություններից է բնությունը: Այն թվում է սովորական ու բնական, և մարդը վայելում է դրա գեղեցկությունն ու շունչը: Սակայն իրականությունն այլ է դառնում, երբ միտքդ լուսավորվում է հոգևոր գիտակցությամբ ու տեսնում ես, զգում, որ գեղեցիկ ծաղիկները, դրանց շուրջը պտտվող թիթեռները, կանաչ խոտը, թփերը, ծառերը, կենդանիներն ու կապուտակ երկնակամարը և դրա լազուրում լողացող ամպերն ամենևին էլ ինքնաստեղծ չեն ու պատահաբար
10/02/2025
- Մարդ ստեղծենք Մեր պատկերով: - Ստեղծենք նրան օգնական: - Եկե՛ք իջնենք և խառնենք նրանց լեզուները (Ծննդոց 1:25; 2:18; 11:7): Աստծո կողմից ասված վերոնշյալ խոսքերին հանդիպում ենք Ծննդոց գրքում: Բայերն այստեղ գործածված են հոգնակի թվով՝ «ստեղծենք», «եկե՛ք իջնենք», «խառնենք», ինչպես նաև «Մեր» դերանունը, որոնք, անշուշտ, ցույց են տալիս Աստվածային Անձերի բազմությունը: Աստված չասաց, թե՝ «Գնացե՛ք, իջե՛ք և խառնեցե՛ք նրանց լեզուները»,-
08/02/2025
Հավիտենականության շավիղներով ընթանալիս մարդ-Աստված փոխհարաբերության խորքում, այսպես ասած, խարսխված է մի պայման, որն էական է այդ հարաբերության արտացոլման մեջ: Անշուշտ, այդ առումով առաջին միտքը, որ գալիս է, հավատն է առ Աստված: Առանց հավատի, առավել ևս հավատի հիմնասյունի` վստահության առ Աստված, չի կարող լինել ամուր հաղորդակցություն Արարչի հետ: Բայց քրիստոնյայի համար շատ անգամ վերացական է մնում, թե ինչպիսի հավատի մասին է խոսքը, մանավանդ ամբիոններից
07/02/2025
«Երեխաները երկրի բնական ծաղիկներն են, իսկ այդ ծաղիկներն, առաջին հերթին, աճեցնում են ընտանիքում ծնողները»,- այդպես է արտահայտել իր միտքը Ա. Մ. Գորկին: Ընտանիքում է դրվում երեխայի զարգացման հիմքը: Ներկայումս ծնող-երեխա փոխհարաբերությունների հիմնախնդիրը կրում է երկակի դրսեւորում: Մի կողմից` դեռահասության տարիքում ծնողների հետ հուզական շփման պահանջմունքը գնալով ավելի ուժեղանում է. դեռահասը ծնողների հետ հաղորդակցվելու մեծ անհրաժեշտություն
06/02/2025
Յուրաքանչյուր քրիստոնյա կոչված է հոգեպես աճելու, որպեսզի, եկեղեցու հայրերի խոսքի համաձայն, հնարավորություն ունենա բարձրանալու այն աստիճաններով, որը տանում է դեպի հոգևոր կատարելություն: Հոգևոր աճն անմիջապես տեղի չի ունենում: Երանելի սբ. Մակար Մեծն ասում է. «Սաղմը մոր արգանդում անմիջապես չի ձևավորվում, այլ աստիճանաբար է մարդկային կերպարանք ձեռք բերում, ծնվում է ոչ կատարյալ տարիքում, երկար տարիներով աճում է և ապա նոր հասնում կատարելության