22/04/2025
Հիսուս Քրիստոսի փրկագործական շնորհը հավիտենականորեն փոխեց մարդկության պատմությունը: Մարդը, որ մինչ Փրկչի գալուստը փորձում էր փրկության ելքը գտնել զանազան կրոնական վարդապետություններին հետևելով, այժմ Աստծո Որդու անձնազոհության քավչարար շնորհի միջոցով կարող էր լիովին արժանանալ հավիտենական փրկության: Այնուամենայնիվ, մարդու համար մեծ խորհուրդ է Աստծո Որդու մարդանալը: Արդ, բազմաթիվ աստվածաբաններ փորձեցին հասկանալ այդ անճառելի իրողությունը`
21/04/2025
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միության համար բարի ավանդույթ է դարձել մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Հարության ճրագալույցի օրերը նշանավորել դեպի Սուրբ Էջմիածին ոտքով ուխտագանցությամբ և Սուրբ Պատարագի մասնակցությամբ: Ապրիլի 19-ին՝ Սուրբ Զատկի ճրագալույցին, «Զորավոր արանց» միությունը, մինչև ուխտի ճանապարհ անցնելը, վաղ առավոտյան Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում
21/04/2025
Սուրբ Զատկի հաջորդ օրը մեռելոց է, նվիրված հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին: Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում Հոգեհանգստյան կարգ՝ բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս: Հավատացյալները գրության մեջ հիշատակում են իրենց ննջեցյալների անունները, որպեսզի նրանց անունները հիշատակվեն եկեղեցում Սուրբ Պատարագին: Այդ օրը մարդիկ այցելում են նաև իրենց ննջած հարազատների գերեզմանները: Հավատացյալները
20/04/2025
Սիրելի՛ հավատավոր զավակներ, Հրաշազարդ Սուրբ Հարության տոնի առթիվ հղում ենք մեր սրտաբուխ բարեմաղթանքներն ու շնորհավորանքները: Փա՜ռք Քրիստոսի ամենազոր Հարությանը: Անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց այս կենսաբեր ողջույնի, որով ամենամյա նորոգությամբ ի լուր ամենքի ազդարարվում է. «Մահուամբ զմահ կոխեաց եւ յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգևեաց»: Քրիստոս Իր մահվամբ հաղթեց մահվանը: Տերը հարությամբ ուղենշեց հավիտենական կյանքի ճանապարհը՝
20/04/2025
Ապրիլի 19-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, ապա կարդացվեցին սուրբգրային
20/04/2025
Սբ․ Զատկի տոնին նվիրված բազում ժողովրդական սովորություններ կան: Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում էին շաբաթ և ավարտվում երկուշաբթի օրերին: Շաբաթ երեկոյան՝ ճրագալույցին, եկեղեցում կատարվում էր Պատարագ՝ նվիրված Քրիստոսի Հարությանը, որով վերջ էր դրվում յոթ շաբաթ տևած Մեծ պասի շրջանին: Յուրաքանչյուրը մոմ էր վառում և ճաշակում իր հետ վերցրած ձուն, դրանով իսկ, հրաժեշտ տալով պահքին: Պասը լուծելու արարողությունը կոչվում
13/04/2025
Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին Ծաղկազարդը տոնախմբեց ապրիլի 13-ին: Մասնակիցները տոնի խորհրդին հաղորդակից եղան՝ ներկա գտնվելով մի շարք արարողությունների՝ Գիշերային և Առավոտյան ժամերգությունների, անդաստանի՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգի, որի ընթացքում օրհնվեցին ուռենու ճյուղեր և բաժանվեց ներկաներին, ապա՝ Ս. Պատարագի, իսկ Երեկոյան ժամերգությունից հետո՝ «Դռնբացեք»-ի արարողության: Զորավոր Ս. Աստվածածին
13/04/2025
Քրիստոսի Հարության տոնին` Սուրբ Զատկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ: Համապատասխանաբար շաբաթվա օրերն էլ հիշատակվում են ավագ անունով: Ավագ երկուշաբթի օրը չորացած թզենու հիշատակն է: Քրիստոս Իր գործունեությամբ բոլորին բուժում էր և կյանք էր պարգևում, սակայն նա միայն մեկ անգամ բացասական իմաստով գործածեց իր զորությունը և չորացրեց թզենին (Մատթ. 21.19, Մարկ. 11.12 - 14, 20-22): Ցույց տալու համար, որ Իր խոսքը կենդանարար է, Ինքն է կենդանացնում, բայց