Գրքեր
Հավատք և սեր
28/03/2023
«Հավատը, որ սիրով է գործում...» (Գաղ. 5։6): Հավատքը և սերն այն զույգ ճառագայթներն են, որոնք լուսավորում են աշխարհն ու կյանքը: Կրոնն իր էությամբ հավատքի զորությունն է, սերը նույն ինքը՝ կյանքն է: Նա, ով այդ երկու զորություններն իր անձի մեջ չի միաձուլում, անհաստատ հիմքերի վրա է դնում իր կրոնական կյանքը՝ բացառելով հոգևոր մարդու զարգացման հնարավորությունը: Որևէ այլ կրոն այնպիսի խորությամբ չի միավորում, չի գրկախառնվում այդ զույգ աղբյուրներին, .....
Նեղ դուռը և դժվարին ճանապարհը դեպի կյանք են առաջնորդում
27/03/2023
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տարվա մեջ երեք անգամ է նշում Հայոց ազգի Լուսավորչի՝ սուրբ Գրիգորի հիշատակը. նրա մուտն ի Վիրապ, ելն ի Վիրապեն և նշխարաց գյուտը: Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու օրը Հայ եկեղեցին հիշատակում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը, որ այս տարի մարտի 25-ին էր: Հայոց առաջին հայրապետի հիշատակության առթիվ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը մարտի 26-ին, ԱՀԹ .....
Ի՞նչ է սերը
24/03/2023
Երբ ասում ենք «սեր», նկատի ունենք ոչ թե որպես արժանիք ձեռք բերված առաքինությունները, այլ մաքուր սիրտը, որը սիրում է Քրիստոսին ու մարդկանց։ Ահա թե որն է նպատակակետը։ Ամեն ինչ ուղղենք դրան։ Օրինակ՝ տեսնում ենք մանկանը գրկած մորը, թե ինչպես է նրա հոգին սիրում ու փարվում նրան։ Տեսնում ենք, թե ինչպես է շողում նրա դեմքը, երբ նրա գրկում է այդ հրեշտակը։ Այդ ամենը տպավորություն է գործում Աստծու մարդու վրա, նա նկատում է դա ու սրտի պոռթկումով .....
Սուրբ Գրքի մեկնությունը
23/03/2023
Հե­տամ­տի՛ր­ Աստ­ծու խոսքն ըն­թեր­ցել, հոր­դո­րել և ու­սու­ցա­նել հա­վա­տաց­յալ­նե­րին: Զանց մի՛ առ այն շնոր­հը, որ քո մեջ է, որ տրվեց քեզ մար­գա­րեությամբ, ե­րեց­նե­րի ձեռ­նադ­րու­մով: Այդ բա­նի վրա մտա­ծի՛ր և հա­րատևի՛ր դ­րա­նում, որ­պես­զի քո ա­ռա­ջա­դի­մությու­նը հայտ­նի լի­նի բո­լո­րին: Զգո՛ւյշ­ ե­ղիր քո նկատ­մամբ և քո ու­սուց­ման նկատ­մամբ և հա­րատևի՛ր .....
Հավատք
22/03/2023
«Մխիթարեցե՛ք, մխիթարեցե՛ք Իմ ժողովրդին,- ասում է Աստված,- դուք՝ քահանաներդ,  Երուսաղեմի սրտո՛վ խոսեցեք և մխիթարեցե՛ք նրան, որովհետև նա լի է տառապանքով։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանզի իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ» (Ես. 40.1-2): Աստված Իր ժողովրդին հոգևորապես մխիթարելու և սփոփելու կոչումը հանձնում է Իր Եկեղեցու պաշտոնյաներին՝ քահանաներին, այսինքն՝ քահանայական նվիրապետության բոլոր ներկայացուցիչներին՝ .....
Գերագույն Հոգևոր Խորհուրդը, նախագահությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման 100-րդ օրվա վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ
21/03/2023
Խորը ցավով ենք արձանագրում, որ արդեն 100-րդ օրն է, ինչ Ադրբեջանի իշխանությունները, հայատյաց քաղաքականության սաստկացող դրսևորումներով, արգելափակված են պահում Արցախը Հայաստանի հետ կապող Բերձորի (Լաչինի) միջանցքը: Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հայ բնակչության նկատմամբ պարբերաբար իրականացվող ֆիզիկական ու հոգեբանական ճնշումները, բռնություններն ու ահաբեկչական գործողությունները առավել խորացնում են հումանիտար աղետալի իրավիճակը: .....
Քրիստոնյան քայլում է վերընթաց ուղով
20/03/2023
Մարտի 19-ին՝ Մեծ պահքի հինգերորդ կիրակի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ մեկնեց ուխտագնացության: Ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում միասնական աղոթքի կանգնեցին հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի Գոշավանք: Միջնադարյան .....
Անարդարությունը ժառանգներին էլ է տառապանք պատճառում
18/03/2023
- Հա՛յր, երբ ես միանձնուհի դարձա, հարազատներս ինձ հետ անարդարացիորեն վարվեցին: Այժմ կարո՞ղ եմ նրանցից պահանջել այն, ինչն ըստ օրենքի ինձ է պատկանում: - Ո՛չ, դա ճիշտ չէ: - Այո, բայց ես վախենում եմ, որ իրենց գործած անարդարության դիմաց որևէ դժբախտություն կպատահի նրանց: -Մի տես է՜, որքա՜ն բարեպաշտություն կա քո մեջ: Եթե ես քո փոխարեն լինեի, ապա այսպես կասեի նրանց. «Ինձ համար ոչինչ չեմ խնդրում: Սակայն կուզեի, որ ժառանգության ինձ պատկանող .....
Անարդար մարդը տառապում է
17/03/2023
Անարդար մարդը և ցանկացած մեկը նույնպես, որ ինչ-որ բանում մեղավոր է մեկի առջև ու ներողություն չի խնդրել, տանջվում է սեփական խղճի խայթից և այն մարդու վրդովմունքից, որին նեղացրել է: Քանի որ եթե այն մարդը, որի հետ անարդարացիորեն են վարվել, չների իրեն նեղացնողին ու սկսի գանգատվել նրանից, վերջինս մեծ տառապանք կզգա ու կտանջվի: Նա չի կարողանա քնել, իրեն այնպես կզգա, ասես փոթորկաբեր ալիքներն իրեն դես ու դեն են շպրտում: Ապշելու բան է, .....
Ընթերցանության անձնական բնույթը*
16/03/2023
Ինչ որ ձեզ եմ ա­սում, ա­մեն­քին եմ ա­սում (Մարկ. ԺԳ 37)։ Ո՞ր խոս­քերն են մեզ հա­մար ա­վե­լի թանկ, քան մեր Փրկչի խոս­քե­րը: Եվ ե­թե ոչ այդ, ա­պա ո՞ր խոս­քե­րով կա­րե­լի է լա­վա­գույնս սրբա­գոր­ծել մեր միտքն ու հի­շո­ղությու­նը: Սուրբ Պա­խո­միոսն իր վա­նա­կան­նե­րից պա­հան­ջում էր ան­գիր ի­մա­նալ Սաղ­մո­սա­րանն ու Ա­վե­տա­րան­նե­րը կամ էլ բո­վան­դակ Նոր Կտա­կա­րա­նը: .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․