25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
20/01/2015
Սիրելի սգակիր հարազատներ և ժողովուրդ, Վիշտ և տրտմություն է ամենքիս սրտերում փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան տխուր առիթով: Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության վշտին մեր հոգում հավելվեց նաև ընտանիքի փոքրիկի կորստի ցավը: Սգում ենք ամենքս այս դժվարին պահին և աղոթում փոքրիկի հոգու խաղաղության և հանգստության համար` խնդրելով, որ Տերը երկնքի լուսեղեն օթևաններում ընդունի ննջեցյալ մանկան լույս հոգին: Միասնաբար պիտի դիմակայենք այս
19/01/2015
Լուռ էր դահլիճը, երբ հեռվից զանգակների ղողանջյունով աստիճանաբար դեպի դահլիճ էր թափանցում Սուրբ Ծննդյան ավետիսը: Այսօր տօն է Սուրբ Ծննդեան, աւետիս, Տեառն մերոյ եւ յայտնութեան, աւետիս: Ահա այս շարականի կատարումով մի խումբ աղջիկներ ընդհատեցին դահլիճի լռությունը և այն ողողեցին Սուրբ Ծննդյան լույս ավետիսով: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի օրհնությամբ և տիկնանց միության նախաձեռնությամբ
16/01/2015
«Եվ երբ Հիսուս զատկի տոնին Երուսաղեմում էր գտնվում, շատեր հավատացին նրան, քանի որ տեսնում էին այն նշանները, որ կատարում էր: Բայց Հիսուս անձամբ վստահություն չուներ նրանց նկատմամբ, որովհետև Ինքն ամենքին ճանաչում էր և կարիք չկար, որ որևէ մեկը վկայեր մարդու մասին, քանի որ Ինքն արդեն գիտեր, թե ինչ կար մարդու հոգու մեջ» (Հովհ.2.23-25): Մեր Տերը` Հիսուս Քրիստոս, Աստծո Որդին է և Աստված է: Այդ պատճառով շատերի խոսքերին Նա չէր վստահում, որովհետև
10/01/2015
Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին
09/01/2015
Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին` Փարիզում «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են տասներկու անձինք: «Աշխարհասփյուռ Հայ Եկեղեցու, Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անունից մեր խորին վշտակցությունն ենք հայտնում
08/01/2015
1829թ.-ի ձմեռնն անցկացրեցի Պլոշչանսկայա Անապատում*: Այժմ էլ այնտեղ, այգում կանգնած է այն մենավոր, փայտե խուցը, որտեղ ապրում էի ընկերոջս հետ: Հանդարտ եղանակին, արևոտ ու պարզ օրերին, ես դուրս էի գալիս բակ, նստում էի նստարանին ու նայում լայնարձակ այգուն: Նրա մերկությունը ծածկված էր լինում ձյան ծածկոցով, շուրջբոլորն ամեն ինչ հանդարտ էր` ինչ-որ անկենդան և փառահեղ հանգստությամբ: Այդ տեսարանն սկսել էր ինձ դուր գալ` մտածկոտ հայացքներս, իրենցից անկախ,
06/01/2015
Հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածհայտնությունը: Այդ առթիվ ս. պատարագ է պատուցվում բոլոր եկեղեցիներում: ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում Սուրբ Ծննդյան հանդիսավոր ս. պատարագը մատուցվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր: Պատարագին մասնակցում էին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը,
06/01/2015
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Որ ի հրեղէն աթոռ ընդ Հօր ես բնակեալ եւ ի հրեշտակաց սպասաւորեալ, այսօր կամով Հօր ի յերկրի երեւեցար մարմնով կուսական ծննդեամբ, զՔեզ ընդ զօրս անմարմնոցն անդադար օրհնաբանեմք» (Շարական Ս. Ծննդեան): Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Շարականագրի աղօթամատոյց այս օրհներգով բերում ենք ձեզ մեր Տիրոջ և Փրկչի Սուրբ Ծննդեան և Աստուածյայտնութեան սքանչելի աւետիսը: Երկնային բարձունքներում