26 Ապրիլ, Կիր
31/10/2014
21-րդ դարում համաշխարհային գլոբալիզացիայի գործընթացների պայմաններում մշտապես շեշտվում է մարդու իրավունքների, արժանապատվության, ազատության գերակայությունը: Այս ամենը խոսում է մարդու առաջադեմ հայացքների և հումանիզմի շեշտադրման մասին: Բայց իսկության մեջ մարդկությունը, հատկապես Արևմուտքը, արժեհամակարգային ճգնաժամի առջև է կանգնելու, քանի որ աստիճանաբար, իսկ այժմ սրընթաց կերպով հրաժարվում է այն արժեքներից, որոնք եղել են հոգեկերտվածքի
29/10/2014
Դրոշմ. Սուրբ Հոգին առաջնորդում է մեզ սրբության Միւռոնով պայծառացած ճակատին համար կ’ըսենք. «հայո՛ւ ճակատ». միւռոնուած մանուկի համար կ’ըսենք. «հայո՛ւ որդի». երբ մկրտութենէն անմիջապես ետք երեխան դրոշմի օծումն ընդունի իր ճակատին՝ կ’ըսենք. «Ահա հիմա հայացաւ» (Գարեգին Ա): Ստանում ենք Սուրբ Հոգու շնորհները «Նայի՛ր արևի ճառագայթին. յուրաքանչյուր անձ, որի վրա քնքշորեն ընկնում է լույսը, զվարճանում է. կարծես թե արեգակը
28/10/2014
Այն որ Վարդանանց, Արցախյան հերոսական, հայրենասիրական ոգին ապրում է, սերունդներ տալով, և որ այդ ոգին այսօր էլ կա, որին մենք հանդիպում ենք, հաղորդակից լինում, հիանում, հուզվում, խորհում և դաս առնում, համոզվում ես՝ տեսնելով Գևորգ Եղիազարյանին: 2011 թ.-ին դեկտեմբերին արդեն մեկ տարի յոթ ամիս էր, որ հայոց բանակում ծառայելով՝ իր զինվորական պարտքն էր կատարում Գևորգը՝ արդեն որպես ավագ սերժանտ: Հենց այդ ամիս էլ թշնամու գնդակը ծանր վիրավորեց նրան՝ առ
27/10/2014
Հոգևոր բարեպաշտական արարողություններից գերեզմանօրհնեքը քրիստոնեական հարության գաղափարի արտահայտությունն է: Այս արարողությամբ քրիստոնյա անհատը արտահայտում է մահվան ու հարության հանդեպ իր հիմնական հոգևոր սկզբունքները: Գերեզմանօրհնեքի նպատակն է հիշել ննջեցյալներին և ավետել նրանց հարության հույսը: Ըստ Պողոս առաքյալի՝ Քրիստոսի հարությունը պատճառն է բոլոր մարդկանց հարության, և նրանով հաստատվում է մեր հարությունը։ Եվ ինչպես Սուրբ Գրիգոր
27/10/2014
Ապաշխարություն. հաշտեցում Աստծո հետ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում ապաշխարությունը յոթ խորհուրդներից երրորդն է: Այն քրիստոնեական նոր կյանքի սկիզբն է: Մարդու ներքին և արտաքին կյանքի փոփոխությունն է, բաղկացած մեղքի վճռականորեն մերժումից և ցանկություն ապրելու Աստվածային կամքի համաձայն: Ապաշխարությունը ենթադրում է կյանքի ֆունդամենտալ, այսինքն՝ հիմքային փոփոխություն: Մեղավորը ճշմարիտ զղջումով և խոստովանությամբ թողություն է ստանում
26/10/2014
Խունկի պատրաստումը և խորհուրդը Երկար դարերի, հազարամյակների պատմություն ունեն անուշաբույր խեժերը, որոնք օգտագործվել են բոլոր ժամանակներում, նույնիսկ նախաքրիստոնեական շրջանում: Խունկը որևէ տեղ չի աճում, այն ստացվում է տարբեր խեժերի խառնուրդից: Կան բույսեր աշխարհի տարբեր տեղերում աճող, որոնց կեղևը հատելիս բնափայտից արտազատվում են հեղուկ ձյութեր, որոնք արագորեն պնդանում են՝ վերածվելով խեժի գունավոր կտորների, իսկ տաքացնելիս հաճելի
26/10/2014
Սիրո խորհուրդ Սուրբ Հաղորդությունը Հացն ու գինին, Տեր կենդանին, Մարութա բարձր Աստվածածին: Ծանոթ տողեր են մեզ քաջ ծանոթ «Սասունցի Դավիթ» ժողովրդական էպոսից: Ինչո՞ւ է հացն ու գինին համարվել Տեր կենդանին: Այդ հացն ու գինին այսօր ե՞րբ, որտե՞ղ և ո՞ր դեպքում է, որ կարող ենք ճաշակել որպես Տեր կենդանի: Խորհրդի հաստատումը Քրիստոնյա դառնում ենք այն ժամանակ, երբ սկսում ենք ապրել Քրիստոսով, երբ մասնակից ենք լինում եկեղեցական կյանքին
24/10/2014
Աղոթքը հոգևոր կյանքի զարգացման կարևորագույն բաղադրիչներից է: Առանց դրա մարդն ավելի խոցելի և տկար է: Աղոթքը վահան է և զորություն: Հայրաբանական գրականության մեջ եկեղեցական հայրերը բազմիցս անդրադարձել են աղոթքի կարևորությանը: Քրիստոնյայի համար էական նշանակություն ունի իմանալ, թե սուրբ հայրերն ինչ խորհուրդներ, խրատներ են տալիս, որովհետև նրանց թողած հոգևոր ժառանգությունը մարդուն օգնում է ավելի շատ գիտելիք և փորձառություն ձեռք բերել և բազմաթիվ