29/07/2024
Վաղնջական եկեղեցում եղել են մի քանի եկեղեցական Հայրեր, որոնք գրել են ընդդէմ դիակիզման: Նրանց քննադատութիւնները հիմնականում ուղղուած էին հռոմէացիների դէմ, քանի որ առաջին քրիստոնեաները չէին ուզում ընդօրինակել այդ հեթանոսական սովորութիւնը: Սա բաւական ուշագրաւ է, քանի որ Հռոմում գոյութիւն ունէին այլ մեղսալի սովորութիւններ։ Ուստի եկեղեցու Հայրերն ուզում էին տեղեկացնել եւ զգուշացնել, որպէսզի քրիստոնեաները չընդօրինակեն դրանք: Նախնական
27/07/2024
Ավելի լավ է մեզ լիովին հանձնենք Քրիստոսին, երբ հիվանդանում ենք: Պետք է մտածենք, որ ցավի պահին մեր հոգին համբերության և փառաբանության կարիքն ավելի շատ ունի, քան «պողպատե» մարմնում, որի օգնությամբ կարող ենք ֆիզիկական մեծ սխրանքներ գործել: Քանի որ առանց հասկանալու փառասիրության և պարծենկոտության վտանգի մեջ ենք հայտնվում այդ սխրանքների պատճառով, որովհետև մեզ կարող է թվալ, թե ունակ ենք սեփական «հեծելազորային գրոհով»
26/07/2024
Մասնակցելով Հելոուինի տօնակատարութեանը՝ մարդիկ դառնում են հասարակութեան արագ ապաքրիստոնէացման մասնակիցները: Ինչո՞ւ է պէտք դեւերին հնարաւորութիւն տալ՝ մեր կեանքից ներս խուժելու: Փաստ է, թէ Հոկտեմբեր ամսի վերջին օրերին Արեւմուտքի բոլոր հանրային հիմնարկներում արտօնուած է այս տօնը, ինչի առթիւ սատանային երկրպագելը կամաց-կամաց սկսում է գերիշխել նաեւ դպրոցներում եւ ուսումնական այլ հաստատութիւններում: Բայց ինչպէ՞ս է Աստուած դիտում փոքրիկ
24/07/2024
Արդյո՞ք այսօր մարդը խորհում է հավիտենական կյանքի մասին, պատրաստվո՞ւմ է երկնային բնակության համար, մտածո՞ւմ է, թե ինչպիսի ճամփորդություն է սպասվում իրեն, ինչ պատրաստություն պիտի տեսնի: Այս մտածումներն իր մտորումների շրջանակո՞ւմ են, թե՞ ոչ, իսկ եթե բացակայում են, և մարդն անհոգ է հավիտենական կյանքի հանդեպ, ապա նմանվում է փոքրիկ երեխայի, որ հայացքը հառելով խաղալիքներին՝ մոռանում է ամեն ինչ, նույնիսկ՝ ինքն իրեն: Նման անհոգության տրված
23/07/2024
Քրիստոս, եկած լինելով մեղանչական մարդու փրկության համար, բնականաբար ոչ միայն հաշտության միջնորդ պետք է լիներ Աստուծո և մարդու միջև, այլև մի նոր հարաբերություն ու նոր ուխտ պետք է հաստատեր նոցա մեջ: Եվ որպեսզի շեղված ու ընկած մարդկության մոլար ու խոտոր զարգացումը վերացնելով` քավեր մեղքերից և նոր զարգացման սկիզբ դներ, պետք
22/07/2024
Ա. ՀԻՆԴՈՒԻԶՄ, ԲՐԱՀՄԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ Աւանդական հինդուները դիակիզումը բնորոշում են որպէս ընդհանուր ճակատագրի նախագիծ: «Խորհրդանշական է, թէ մարդկային մարմինը արդիւնքն է տղամարդու՝ ոսկորները ձեւաւորող սերմի, եւ կնոջ՝ մարմինը պարտրաստող համադրութեան: Իսկ հոգին գանգակարի միջոցով մտնում է պտղի մէջ: Այսպէս, գանգի հետ աճող սաղմը «եփւում է» արգանդում առկայ ջերմութիւնից: Խորհրդանշական է նաեւ, որ կեանքի աւարտին սգոյ խարոյկի ջերմութիւնն
21/07/2024
Հուլիսի 20-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտի մեկնեց Գեղարքունիքի թեմի սրբավայրեր: Համայնքի աղոթական ուղու առաջին հանգրվանը Կոթավանքն էր (9-րդ դար), ուր ուխտավորները մասնակից եղան Արևագալի ժամերգությանը, շարականներ երգեցին: Վանքի սպասավոր Տեր Երեմիա քահանա Սարգսյանը ողջունեց ուխտավորներին, մաղթեց, որ Տերն ի կատար ածի նրանց ուխտը, ապա ներկայացրեց
20/07/2024
Արարիչ Աստված արարչագործության վեցերորդ օրը ստեղծեց արարչագործության թագ և պսակ հանդիսացող մարդուն, ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ և ի տարբերություն կենդանիների, որոնք չունեն բանական հոգի, Աստված մարդուն բանական հոգի շնորհեց: Եկեղեցու սրբազան հայրերի վարդապետության համաձայն՝ մարդն ունի իշխանական հոգի և ծառայական մարմին: Մարմինը պետք է ծառայեցնել և ոչ թե մարմնին ծառայել, և հարկ է, որ հոգին իշխի մարմնին, և ոչ թե մարմինը՝ հոգուն: