09/07/2024
- Հա´յր, Աստված ինչի՞ համար է ամեն մարդու Պահապան Հրեշտակ տալիս: Մի՞թե Նա՝ Ինքը չի կարող մեզ պահպանել: - Պահապան Հրեշտակն Աստծո հատուկ խնամքն է Իր արարածի նկատմամբ: Պահապան Հրեշտակը՝ դա Աստծո Նախախնամության արտահայտությունն է մարդու նկատմամբ: Եվ դրա համար մենք պարտական ենք Աստծուն: Հրեշտակները հատուկ կերպով են պահպանում փոքր երեխաներին: Ինչպե՜ս են պահպանում նրանց: Մի անգամ, փողոցում երկու երեխա էին խաղում: Նրանցից մեկն ուզում էր քարով
07/07/2024
Կյանքն Աստծու հետ ջերմ ու լիարժեք հաղորդակցություն է, որ արտացոլվում է քրիստոնյա ընտանիքներում: Իսկ այդ կարևոր հաղորդակցության բացակայության դեպքում ընտանիքի զավակը սխալ պատկերացում է կազմում Աստծու մասին, եկեղեցին ընկալում է որպես մի սրբավայր, ուր միայն ծեսեր են կատարվում և ինչը ոչ մի կապ չունի իրական կյանքի հետ։ Ցավալի է, որ որոշ ծնողներ սահմանափակում են իրենց երեխաների հոգևոր կյանքը միայն մկրտությամբ և որոշ տոներին եկեղեցի այցելությամբ,
06/07/2024
Քրիստոս Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ լեռ բարձրացավ: Քրիստոս երբեմն Իր հետ վերցնում էր տասներկու աշակերտներից միայն երեքին` Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին (Մատթ. 17.1; Մարկ. 5.37, 9.1, 14.33; Ղուկ. 9.28): Պետրոսը ամենից շատն էր սիրում Քրիստոսին (Հովհ. 21.15-17), Հակոբոսը առաքյալներից առաջին նահատակը եղավ (Գործք 12.1-2), իսկ Հովհաննեսը Քրիստոսի ամենասիրելի աշակերտն էր (Հովհ. 13.23, 19.26, 21.20): Լեռան վրա Քրիստոս առաքյալների առջև պայծառակերպվեց, նրանց հայտնվեցին
05/07/2024
Պայծառակերպության ժողովրդական համարժեքը Վարդավառն է: Այս տոնը Հայաստանի առանձին բնակավայրերում ուներ անվանման բազում ձևեր. Վարթավառ (Արճակ),Վարդևոր (Լոռի, Ջավախք, Կաղզվան), Վարդիվոր (Դերսիմ), Վառթիվոր (Զնաբերդ), Վըրթէվօր կամ Վըրթէվուր (Արցախ-Վարանդա), Վարթևոր (Նոր Նախիջևան), Ճրճանքի օր (Շաղաթ), Ճրճան (Մարտիրոս-Վայոց Ձոր), Պալլում, Պարլում կամ Պարլամօն (Քեսաբ) և այլն: Բազում այս անվանաձևերով հանդերձ, հայոց կենցաղում Վարդավառն ուներ գրեթե համընդհանուր
04/07/2024
Տնօրինական պատկերաշարում առանձին կարևորություն ունի Պայծառակերպման դրվագը: Սա պատճառաբանվում է դրվագի հայտնութենական և աստվածաբանական իմաստի առանձնահատկությամբ: Աստվածհայտնության խորհրդի դրսևորումը տեղի ունեցավ Թաբոր լեռան վրա: Պայծառակերպության խորհրդին ներկա էին Մովսես և Եղիա մարգարեները, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալները: Հիսուս, Կանայի հարսանիքում ջուրը գինու փոխելով, ցույց տվեց Իր աստվածային զորությունը, իսկ Թաբոր լեռան
03/07/2024
Աստված ստեղծեց մարդկային պատմության առաջին կնոջը՝ Եվային: Եվան ստեղծվեց այն ժամանակ, երբ Աստված թմրություն բերեց Ադամի վրա: Եվան դարձավ Ադամի կինը և մեր նախամայրը: Այս հոդվածի նպատակն է անդրադառնալ Եվային, աստվածաշնչական համարներով խոսել համայն մարդկանց նախամոր մասին և նրա կյանքից քաղել հոգևոր և դաստիարակչական դասեր: Եվայի ստեղծումը: Աստվածաշունչը պատմում է, որ Եվայի ստեղծումից առաջ Ադամը փորձեց գտնել իրեն հարմար օգնական՝ մարդ,
02/07/2024
Դիմացինին դատելու մոլությունը մարդկության պես հին է, և եթե փոքր-ինչ քննենք այս ախտի պատճառները, ապա կտեսնենք, որ սրա արմատները հասնում են մինչև հպարտության և եսասիրության խորքերը: Աստծունն են դատելն ու պատժելը և դատելով` Աստծո դատաստանն ենք առնում: Այս մասին Ս. Հովհ. Մանդակունին ասում է. «Արդ դու՝ դատվա՛ծդ ու մեղքերով դատապարտվա՛ծդ, չե՞ս սոսկում ու դողում ուրիշի դատաստանը դատելուց, որ ո՛չ թե մարդու արհամարհեցիր ու անարգեցիր, այլ Աստծուն,
01/07/2024
Հունիսի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Մաշտոցներ մատուռ, որ գտնվում է Գեղարքունիքի թեմում: Մինչ աղոթքի ճանապարհ անցնելը երիտասարդ ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակից եղան Սուրբ և Անմահ Պատարագին: Սրբավայրը,