01/02/2024
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես շատ ուրախ եմ մեր հանդիպման համար: Այսօր շատ է խոսվում երիտասարդների խնդիրների, երիտասարդական քաղաքականության, երիտասարդության աշխատանքի մասին: Հաճախ հարց են տալիս` ո՞րն է եկեղեցում երիտասարդների տեղը, ինչու՞ և ինչպե՞ս պետք է եկեղեցին զբաղվի երիտասարդների խնդիրներով: Եթե երիտասարդներին դիտարկենք որպես առանձին խումբ, ապա, կարծում եմ, կարելի է ասել, որ եկեղեցի հաճախողների շրջանում երիտասարդները կազմում
31/01/2024
- Հա՛յր, մի անգամ ասացիք մեզ, որ մարդը սիրուց աճում է, հասունանում: - Ուղղակի ինչ-որ մեկին սիրելը դեռ բավարար չէ: Պետք է մարդուն սիրես քեզնից առավել: Մայրն իր երեխաներին իրենից շատ է սիրում: Երեխաներին կերակրելու համար՝ նա սոված է մնում: Սակայն այն ուրախությունը, որ նա է զգում՝ առավել է, քան այն, որ երեխաներն են զգում: Փոքրիկները մարմավոր կերպով են սնվում, իսկ մայրը՝ հոգևոր: Նրանք սնունդի զգայական համն են առնում, այն պարագայում, երբ մայրն ուրախանում
30/01/2024
Յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա պետք է ունենա այս անցավոր կյանքում պանդուխտ լինելու գիտակցումը, քանի որ ինչպես առաքյալն է ասում՝ «մեր քաղաքացիությունը երկնքում է»: Եվ հետևաբար քրիստոնյաները բոլոր ժամանակներում խնդիր են ունեցել հստակեցնել իրենց վերաբերմունքը այս աշխարհի հասարակական դրսևորումների, բարքերի, սովորույթների նկատմամբ: Ինչպես ռուս եկեղեցու սրբերից մեկը՝ Իգնատիոս Բրանչիանինովն էր ասում. «Այնքան անհրաժեշտ է հասկանալ
29/01/2024
Մի հրաշալի սովորություն կա քրիստոնյաների մեջ. ամեն գործից առաջ Աստծու օրհնությունը հայցել: Գործից առաջ Աստծու օրհնությունը փնտրողը փնտրում է Բարձրյալի պաշտպանությունը, հետևաբար, իրեն և իր գործը հանձնում է Աստծու ձեռքը, ինչը արդեն իսկ հաջողության երաշխիք է: Եթե մարդն ամեն քայլափոխի փորձառու մարդկանց խորհրդի և օգնության կարիքն ունի, ապա առավելաբար ամենակարող Աստծու օգնության և օրհնության կարիքն ունի: Որտեղ կա Աստծու օրհնությունը, այնտեղից
28/01/2024
Բանակի նվիրական օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Հայոց բանակի հրամանատարներինու զինվորներին և համայն մեր ժողովրդին։ Արցախյան շարժման օրերից կամավորական ջոկատների և զինապարտների միավորումով կազմավորվեց հայոց կանոնավոր բանակը, որն ավելի քան երեք տասնամյակ, Արցախյան պատերազմների և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում մարտնչեց անօրինակ սխրանքներով։ Բազում քաջորդիներ
27/01/2024
Սուրբ Սարգիս զորավարին նվիրված պատկերագրության մեջ նա սովորաբար պատկերվում է հեծյալ զորավարի կերպարանքով՝ վիշապասպանի դերում. մերթ նիզակահարում է վիշապին, մերթ՝ մեկ այլ գազանի: Սուրբ Սարգսին նվիրված պատկերների մեջ գերազանցում է զորավարի որդու՝ Մարտիրոսի հետ պատկերվելու տարբերակը: Սուրբ Սարգսի որդու՝ Մարտիրոսի մասին պատմությունը առկա է միայն հայկական աղբյուրներում և սրբի վարքագրության անբաժանելի մասն է կազմում: Եվ որն էլ արտացոլվել
23/01/2024
Արդեն գիտակցե՞լ եք, որ պահք է: Ես՝ ոչ: Ի՜նչ արագ է թռչում ժամանակը: Դեռ վերջերս շնորհավորում էինք միմյանց Նոր տարվա առթիվ, Քրիստոսի Սուրբ Ծննդյան ուրախությունը վերապրում, դեռ ամբողջովին չենք իմաստավորել այդ օրերը և ահա… Մեծ պահքն է: Այս տարի Զատիկը շատ վաղ ենք տոնում… Ասես Եկեղեցին կոչ է անում այս տարի մեկ այլ, արագ ռիթմով ապրելու, օրերը զգոնությամբ անցկացնելու՝ թուլանալու ժամանակ չթողնելով: Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Որքան
21/01/2024
Առաջավորաց պահքին նախորդող կիրակի օրը նշվում է Առաջավորաց պահքի բարեկենդանը, որը պահքի սկիզբն է: Բարեկենդանը պահքի շրջանին նախորդող ուրախության օր է: Այն դրախտի փափկության օրինակն է: Բարեկենդանը մեզ հիշեցնում է այն իրական երջանկությունը, որն Ադամն ու Եվան Աստծո ներկայությամբ ունեին դրախտում: Հետևաբար, պահքը մի ճանապարհ է ձգտելու հասնել այդ իրական երջանկությանը և ապրել Աստծո ներկայությամբ: Առաջավորաց հնգօրյա պահքը նախորդում է Մեծ