Գրքեր
24 Նոյեմբեր, Բշ Ս. Հուլիանե և Ս. Վասիլուհի կույսերի հիշատակության օր

Ս. Հուլիանե և Ս. Վասիլուհի անունով շատ կույսեր կան տոնացույցներում: Բայց հայկական տոնացույցում հիշատակվողները Նիկոմիդիա քաղաքից են:

Ս. Հուլիանեն (†304) մանուկ հասակից իրեն նվիրել է կուսական կյանքին: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին մերժում է հեթանոս մի երիտասարդի ամուսնության առաջարկը և տարվում դատարան: Երբ բազմաթիվ չարչարանքներից և փորձություններից հետո սրբին տանում են այրելու, խարույկն ինքն իրեն հանգչում է: Սա առիթ է դառնում բազմաթիվ ներկաների դարձին, ովքեր տեղում էլ նահատակվում են: Ս. Հուլիանեին գլխատում են, երբ նա 19 տարեկան էր:

Ս. Վասիլուհին († 303), ով իննամյա աղջնակ էր, Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին մատնվում է տանջանքների, սակայն անվնաս է դուրս գալիս փորձություններից` առիթ դառնալով իր դատավորի դարձին: Նա առ Աստված է դառնում 309 թվականին: Հայ Առաքելական եկեղեցին Ս. Հուլիանե և Ս. Վասիլուհի կույսերի հիշատակը տոնում է Հիսնակի առաջին կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:

 

http://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․