
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
- Տե՛ր Աստված, այնպե՜ս եմ ուզում մոտենալ Քեզ,- ասաց մարդը:
- Ուրեմն Ինձ մոտ արի, ի՞նչ խնդիր կա:
Մարդն իր քայլերն ուղղեց դեպի Տերը, սակայն ճանապարհին հիշեց իրեն վիրավորողին և ասաց.
- Լրիվ մոռացել էի, որ պետք է տեղը դնեմ այդ դուրսպրծուկին ու մի լավ դաս տամ:
- Իսկ դա կարևո՞ր է քեզ համար:
- Իհա՛րկե:
- Ուրեմն գնա՝ իրականացնելու այն, ինչ մտադրվել ես, միայն թե իմացի՛ր, որ այդ դեպքում հակառակ կողմը պիտի գնաս:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը
.....
Ոմն եղբայր հնազանդության մեջ էր մի մեծ ծերի մոտ: Սա հարցրեց նրան ու ասաց. «Հա՛յր, գրված է, թե բազում վշտեր պետք է կրենք Աստծո Արքայություն մտնելու համար, իսկ ես բոլորովին չեմ վշտանում Աստծո Արքայության համար և վախենում եմ, թե կորցրի իմ հոգին»: Ծերը նրան ասաց. «Մի՛ տրտմիր, որդյա՛կ, քանզի ամեն ոք, ով իր անձը հնազանդությամբ հանձնում է իր հոգևոր հորը, այնպիսին այլևս որևէ բանի համար հոգս չի անում, քանզի նա կարող է հասնել հավիտենական հանգստի, .....
Տաշքենդում հակահեղափոխական գործունեության մեջ մեղադրվող վիրաբուժության պրոֆեսոր Սիտկովսկու դատավարությունը հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց: Որպես փորձագետ հրավիրվեց նույնպես վիրաբույժ-պրոֆեսոր Վոյնո-Յասենեցկին (Լուկա Սրբազանը): Քաղաքական գլխավոր վարչության կոլեգիայի նախագահ Յակոբ Պետերսը բառացիորեն կատաղած էր Սրբազանի հանգիստ, համոզիչ փաստարկներից ի պաշտպանություն մեղադրյալի, և նա, ինչպես ասում են, «անցավ անձնական .....
Մի հարուստ ագարակատեր նայում է դեպի իր կողմը եկող քարավանին: Քարավանատերը մեծ ուրախությամբ մոտենում է, իսկ նրանից ավելի մեծ հրճվանքով ուղտերն են առաջանում և սկսում անհագորեն ուտել չորս կողմն աճած մեծ փշերն ու տատասկները:
Քարավանատերն ասում է.
- Փառք Աստծուն, շարունակ աղոթում էի, որ իմ սոված ուղտերի համար համապատասխան կերակուր գտնվեր և հեռու վայրերից դեգերելով եկանք ու հասանք այս տափաստանը, և Աստված վերջապես իրականացրեց իմ խնդրանքը:
Ագարակատերը .....
Հրեաստանում իսրայելցի սաստիկ մեծահարուստ մի մարդ կար, որի ողջ կարողությունը կուտակվել էր վաշխառությամբ, ստով, անիրավությամբ և սուտ վկայությամբ: Սրա միտքն ընկավ և հիշեց Աստծո դատաստանը և գնալով մի վարդապետի մոտ` ասաց նրան. «Աղաչում եմ քեզ, վարդապե՛տ, իմ միտքը աշխարհիկ հոգսերով է գերված, եթե հնար կա` բուժի՛ր ինձ, որ չկորչեմ»: Իսկ նա տվեց նրան Սողոմոնի գիրքը և ասաց. «Սա՛ ընթերցիր, և ինչ որ նա կասի` կատարի՛ր և կապրես»: Եվ երբ բացեց Գիրքը, .....
Սատանան գալիս է պարտքեր ունեցող մի արհեստավորի մոտ և առաջարկում.
- Ես քեզ հնարավորություն եմ տալիս, այսինքն` ցույց կտամ այն լեռը, որտեղ անսահաման ոսկի ու արծաթ է թաքցված, բայց մի պայման ունեմ` մահվանդ մահճում հոգիդ ինձ պիտի հանձնես:
Արհեստավորը մտածում է և պատասխանում.
- Առաջին հայացքից լավ առաջարկ է թվում` այս աշխարհում հարստության, մեծ ունեցվածքի մեջ կապրեմ... Բայց քառասուն տարի ապրեցի և այն կարծես մեկ ակնթարթի պես անցավ, ևս քառասուն .....
Մի հույն արքա ցանկացավ իմանալ, թե ով է ավելի վատը՝ արծաթասե՞րը, թե՞ նախանձը, որովհետև երկուսն էլ ոչ ոքի բարիք չեն ցանկանում: Այդ նպատակով իր մոտ կանչեց արծաթասերին ու նախանձին և ասաց.
- Խնդրե՛ք ինձնից ինչ ուզում եք, միայն իմացեք, որ երկրորդը երկու անգամ ավելի կստանա, քան առաջինը խնդրողը:
Արծաթասերն ու նախանձը երկար վիճում էին՝ չցանկանալով առաջինը խնդրել, որպեսզի երկու անգամ ավելի ստանան: Ի վերջո արքան նախանձին ասաց, որպեսզի նա խնդրի առաջինը: .....
Ոմն եղբայր անցնում էր մի ծերի խրճիթի մոտով և լսում էր, որ ծերը մերթ ասում էր. «Հեռացի՛ր, ապականվա՛ծ, հեռացի՛ր, պի՛ղծ, հեռացի՛ր, գարշելի՛», իսկ երբեմն էլ ասում էր. «Ե՛կ, սիրելի՛, ե՛կ, բարեգործ, ե՛կ, բարեկա՛մ»: Եվ եղբայրը, ներս մտնելով, հարցրեց. «Ո՞ւմ էիր կանչում, հա՛յր, և ո՞ւմ էիր վռնդում»: Նա ասաց. «Բարի խորհուրդներին էի կանչում, իսկ չար խորհուրդներին հալածում էի, որ գալիս էին ինձ ապականելու»:
«Սուրբ հայրերի վարքն .....
Վանականի տեսք ընդունած դևը եկավ մի ծերի մոտ և թակեց նրա խցի դուռը: Ծերը բացեց դուռն ու ասաց եկվորին.
- Աղո՛թք ասա:
Եկվորն ասաց.
- Այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:
Ծերը կրկին ասաց.
- Աղո՛թք ասա:
Դևը կրկնեց.
- Այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:
Ծերը երրորդ անգամ ասաց.
- Աղո՛թք ասա:
Դևը երրորդ անգամ էլ ասաց.
- Այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:
Այնժամ ասաց նրան ծերը.
- Այսպե՛ս ասա՝ Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն՝ այժմ, .....
Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց. «Եթե տեսնեմ ընկերոջը որևէ հանցանքի մեջ, բարի՞ է՝ եթե ծաղրեմ այն»: Ծերը նրան ասաց. «Եթե մենք ծածկենք եղբոր մեղքը, Աստված էլ մեր մեղքը կծածկի»: Ասաց եղբայրը. «Երբ լսում եմ որևէ եղբոր մասին, որ հանցանք է գործել, նրան իմ սենյակ չեմ հրավիրում և նրա հետ չեմ ուրախանում, իսկ երբ տեսնում եմ բարի համբավի տեր այլ եղբոր, խնդությամբ ընդունում և պատվի եմ արժանացնում նրան»: Ծերը նրան ասաց. «Եթե այն .....
Երկու հոգի վիճում են: Մեկն ասում է.
- Ես գլխարկով մարդ եմ տեսնում, բայց նրանք երեքն են:
Մյուսը պատասխանում է.
- Ճիշտ ես, ինքս էլ գլխարկով մարդ եմ տեսնում, սակայն սխալվում ես. նրանք երկուսն են:
Եվ այդպես շարունակ վիճաբանում են: Հեռվում կանգնած գլխարկով մարդը լսում է, մոտենում և ասում.
- Երկուսդ էլ ճիշտ եք ասում. ինձ եք տեսնում՝ գլխարկով մարդուն, բայց ամբողջապես ստույգ չեք տեսնում՝ մեկիդ աչքին երկու հոգի եմ երևում, մյուսիդ՝ երեք...: Որպեսզի .....
Հայրերից մեկը պատմեց և ասաց. «Մինչդեռ ես Օքսիրինքոսում էի, շաբաթ երեկոյան եկան աղքատները, որպեսզի ողորմություն ստանան: Եվ մինչդեռ ննջում էին, նրանցից մեկը փսիաթի կեսը տակն էր առել, կեսը` վրան: Եվ սաստիկ ցուրտ էր: Երբ ինչոր կարիքի համար դուրս եկա, լսեցի նրա ձայնը, որ հառաչում էր ցրտից և դարձյալ կրկնելով իր խորհուրդը` մխիթարում էր իրեն և գոհանալով Տիրոջից` ասում էր. «Ով գիտե` քանի՜ մեծահարուստներ կան բանտերում՝ երկաթներով շղթայված, ոմանց .....
Մի քաղաքում այսպիսի սովորույթ կար՝ քաղաքի բնակիչներն իրենց համար արքա էին ընտրում այնպիսի մարդու, որը ո՛չ նրանց քաղաքի սովորույթներին էր ծանոթ, ո՛չ՝ օրենքներին: Ընտրված արքան, ոչինչ չիմանալով, բնականաբար, միայն սին հաճույքների և անգործության էր տրվում: Մեկ տարի անց նրան գահընկեց էին անում և աքսորում անմարդաբնակ կղզի, որտեղ նա պետք է տարատեսակ զրկանքներ և չքավորություն կրեր:
Այդ կերպ մի անգամ քաղաքն իր համար մի իմաստուն մարդու ընտրեց .....
Երկու եղբայրներ գնացին վաճառելու իրենց ձեռագործը: Երբ նրանցից մեկը գնաց իր պաշտամունքն անելու, մյուսը դևերի պայքարի և փորձության մեջ ընկավ: Եղբայրը գալով նրա մոտ` ասաց. «Գնա՛նք մեր խուցը, եղբա՛յր»: Նա պատասխանեց և ասաց` չեմ գա, իսկ նա աղաչեց ու ասաց. «Ինչո՞ւ չես գալիս, ի՛մ եղբայր»: Նա ասաց. «Նրա համար, որ մեղքի մեջ ընկա»: Իսկ եղբայրը, կամենալով շահել նրա հոգին, սկսեց երդվել և ասաց. «Ես ևս, երբ բաժանվեցի քեզնից, այդպիսի բանի .....
Մի կենսուրախ երիտասարդ գնաց հոր մոտ և ասաց.
- Հայրի՛կ, ուրախացիր ինձ հետ, քանի որ համալսարան եմ ընդունվել: Իրավաբան եմ դառնալու: Վերջապես գտա երջանկությունս:
- Շատ լավ է, որդի՛ս,- պատասխանեց հայրը,- նշանակում է այժմ ուզում ես ջանասիրաբար սովորել: Իսկ հետո ի՞նչ ես անելու:
- Չորս տարուց դիպլոմս գերազանցությամբ կպաշտպանեմ և կավարտեմ համալսարանը:
- Իսկ հետո ի՞նչ,- չէր նահանջում հայրը:
- Հետո շատ կաշխատեմ, որպեսզի հնարավորինս շուտ ինքնուրույն .....