13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Որ զդառնութեան պտղոյն ճաշակն,
որով մեռաք արդարութեան՝ պահելով
քո քառասնօրեայ, փոխեցէր ի քաղցրագոյն
օրինաց քոց ճաշակումն: Աղաչեմք, արբո մեզ,
Տէր, զուրախարար սիրոյ քո զբաժակն»:
(Շարակնոց)
Հոգևոր եղբայրներ, քույրեր, հարազատներ,
Աղոթանվեր և հավատավոր կյանքի այս փորձառութենեն եկած բառերով այսօրվան շարականը մեզի կարծեք լավագույն կերպով կբացատրե, թե ինչո՞ւ մենք քառասուն օր պահք պետք է պահենք, ինչո՞ւ քառասուն օր որոշ .....
«…. աղաչեա մայր Աստուծոյ Մարիամ, զմիածին քո զՈրդին զի շնորհեսցէ ըստ աւազակին. Ժառանգել վերըստին մեզ ըզդրախտին վայելչութիւն»:
«…. Մա՜յր Աստծո` Մարիա՛մ, աղաչի՛ր քո Միածին Որդուն, որպեսզի, ինչպես ավազակին, նույնպես և մեզ շնորհի ժառանգել Դրախտի վայելչությունը» (Շարակնոց)։
Այսօր եկեղեցում գեղեցիկ տոն է, սիրելինե՛ր,
Բուն Բարեկենդան: Քրիստոնեական ուրախության տոն, հիշատակն այն կատարյալ երանության, որում արարվեց .....
«Իմ հայրենեաց հոգի՛ Վարդան,
Հոգիս հոգւոյդ լինի ղուրբան»:
Սիրելիներ,
Ահավասիկ, այսպիսի բառերով մեր ժողովուրդն իր հիացմունքն ու իր զգացմունքներն է արտահայտել Սուրբ Վարդան զորավարի և 1036 նահատակների հանդեպ: Հայոց պատմությունը հարուստ է անթիվ-անհամար պատերազմներով և ճակատամարտերով, սակայն Ավարայրի ճակատամարտն իր ուրույն տեղն ունի ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ Հայ Եկեղեցու պատմության մեջ՝ այն պարզ պատճառով, որ սոսկ հերթական .....
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,
Ահա հասանք սուրբ Պատարագի այն հատվածին, երբ քացրալուր սաղմոսներն ու հոգեհմա շարականները լռում են` իրենց տեղը զիջելով օրվա Ավետարանի մեկնությանը, և եթե լուռ ունկնդրենք, կլսենք հազարամյակների խորքից եկող երուսաղեմյան տաճարի բակում աղաղակող Տիրոջ քաղցր ու հոգատար ձայնը, որ ասում է. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի: Ով ինձ հավատում է, - ինչպես Գիրքն է ասում, - նրա ներսից կենդանի ջրերի գետեր .....
«Եղիցի քեզ Տէր լոյս յաւիտենական, և փառք Քոյ Աստուած»:
«Քեզ համար Տերն է հավիտենական լույս լինելու, և Աստված՝ քո փառքը» (Եսայի 60:19):
Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Այսօր մենք նշում ենք քառասնօրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու տոնը: Սուրբ Մարիամ Աստվածածինն ու Հովսեփը Քրիստոսին բերեցին տաճար, որտեղ Սիմեոն Ծերունին և Աննա Մարգարեուհին եկան օրհնեցին ու փառաբանում էին Փրկչին, ինչպես Հիսուսի .....
«Մարմնի պահքը հոգու սնունդն է» (Հովհան Ոսկեբերան):
Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր,
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցում այս կիրակին նշված է՝ որպես Առաջավորաց պահքի բարեկենդան: Ըստ ավանդության՝ սա Հայ Եկեղեցու առաջին պահքն է և սահմանվել է սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից՝ ի նշան հեթանոսությունից հայ ժողովրդի դարձի, ուստի և հատուկ է միայն մեր Եկեղեցուն: Շատ հավատացյալներ, թյուրիմացաբար, այն կապում են սուրբ Սարգսի տոնի .....
«Եղիցին փառք Տեառն յաւիտեան, Տէր ուրախ եղիցի յարարածս իւր»։
«Թող Տիրոջ փառքը հավիտյան լինի, և Տերն ուրախանա Իր արարածներով» (Սաղմոս 103։31)։
Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ․
Աստված սեր է և բարություն, և Նրա սերն ու բարությունը ինքնամփոփված չեն, այլ մշտապես իրենց դրսևորումն են գտնում ողջ տիեզերքում, աշխարհում և մարդկային կյանքում։ Այդ սերը ստատիկ (անշարժ) չէ, այլ դինամիկ է, այսինքն՝ շարժուն ու անվերջ հորդում է դեպի մեզ։ .....
Սիրելի՛ հավատացյալներ,
Սուրբծննդյան անբիծ ուրախությունը սրտումս, շնորհավորում եմ բոլորիդ տերունական ևս մեկ անչափ գեղեցիկ ու գողտրիկ տոնի՝ Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության կապակցությամբ: Ղուկասի Ավետրանում կարդում ենք, որ «երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (2:21):
Արու զավակներին թլփատելու ավանդույթը, ինչպես պատմվում է Հին Կտակարանում, .....
«Համբեր Տեառն և քաջալերեաց․ զօրասցի սիրտ քո և համբեր Տեառն»։
«Սպասի՛ր Տիրոջը և քաջալերվի՛ր, թող զորանա քո սիրտը և սպասիր Տիրոջը» (Սաղմոս 26։14)։
Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․
Հիսուս Քրիստոսի սուրբ ծննդյամբ մեր ակնկալիքն այն է, որ Քրիստոս ծնվի մեր սրտերում, որ գա և վերափոխի ու վերակերտի մեզ։ Քրիստոնեական հավատքն այն հրաշագործ կրոնն է, որ փոխում է մարդու էությունը։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս .....
«Երբ ժամանակը լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն, ... որպեսզի մենք որդեգրություն ընդունենք» (Գաղ. Դ. 4-5):
Սիրելի հավատավոր, բարեպաշտ ժողովուրդ,
Առ Աստված փառաբանությունը Մեր սրտում՝ ողջունում ենք ձեզ Քրիստոսի Սուրբ Ծննդյան կենսաբեր ավետիսով. «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ»: Փրկչի Սուրբ Ծննդյան տոնը քրիստոնյա ողջ աշխարհին խնդություն ու բերկրանք է բերում: Այսօր մեր սրտերում ու հոգիներում այդ ուրախությունն է թևածում, որով համախմբվել .....
Քրիստոսասեր եղբայրներ և քույրեր,
Մոտ երկու հազարամյակ առաջ այս օրը մյուս քարայրերից արտաքնապես ոչնչով չտարբերվող բեթղեհեմյան մի քարայրում սքանչելի իրադարձություն էր տեղի ունենում, որը մեկտեղել էր երկինքն ու երկիրը և ստիպել, որպեսզի ողջ տիեզերքի զարկերակը հենց այս վայրում բաբախի: Անհուն ու անսահման երկինքը խոնարհվել էր բեթղեհեմյան այդ քարայրի վրա՝ ականատես լինելու աշխարհի մեծագույն հրաշքին: Ժամանակը կանգ էր առել քարայրի մուտքի մոտ՝ .....
«Ոչ ես՝ այլ կենդանի է յիս Քրիստոս»։
«Ոչ թե ես, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս» (Գաղատացիներ 2։ 20)։
Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․
Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու գալիք Սուրբ Ծնունդը։ Աստծո շնորհով և ողորմածությամբ անցկացրինք անցյալ տարին ևս։ Աստծո շնորհով և ողորմածությամբ դիմավորում ենք ևս մի Նոր տարի։ Փա՜ռք Տիրոջը ամեն բանի համար, փա՜ռք Տիրոջը Իր շնորհների համար։ Փա՜ռք Տիրոջը նրա համար, որ .....
Սիրելի՛ եկեղեցանվեր հավատացյալներ, մեր կայքի և էջի հավատարիմ հետևորդներ,
Ձմեռն իր ցրտաշունչ թևերն է փռել, ահա, Հայոց աշխարհի վրա և վաղն արդեն 2020 թվականն իր իրավունքների մեջ կմտնի ու կդառնա իրականություն: Օրացույցի վերջին էջի հետ մենք էլ կփակենք մեր կյանքի այս տարվա վերջին էջն ու կլծվենք նորի արարմանը: Եթե այս տեսանկյունից դիտարկենք աշխարհը, ապա երկրագունդը մի վիթխարի գրադարան է՝ մարդկային կյանքերի պատմության գրքերով: Դրանք բազմաթիվ .....
Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր,
Անցնող տարվա վերջին պատարագին ենք այսօր մասնակցում և ինչպես ուսումնական հաստատություններում ու ձեռնարկություններում են տարին ամփոփում՝ ի մի բերելով ձեռքբերումները, հաշվարկելով վնասներն ու օգուտները, դրական ու բացասական գնահատականները, այնպես էլ մենք ենք յուրովի ամփոփում մեզ շնորհված հերթական տարին, որ բարեգութ Տիրոջ անսահման ողորմածության դրսևորումն է: Սուրբ հայրերը խրատում են յուրաքանչյուր .....
«Նրանք, որոնք Տիրոջն են ապավինում, նոր ուժ պիտի ստանան և նոր փետուրներով զարդարվեն, ինչպես արծիվներ, պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան» (Եսայի 40։31)։
Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու,
Հերթական տարին է ավարտին մոտենում։ Ամեն տարի յուրաքանչյուրս մեզ համար հաշվետու ենք լինում մեր ապրած կյանքի համար, մեր անցկացրած օրերի համար։ Մենք հաշվետու ենք մեր խղճի առաջ, իսկ խիղճը, ինչպես ասում .....